Երևան
12 °C
Անմոռուկ՝ գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Աշխարհում հայտնի է դրա մոտ 50, իսկ Հայաստանում՝ 14 տեսակ:
Հայաստանում անմոռուկների կարելի է հանդիպել հիմնականում Սուլեմայի լեռնանցքի շրջակայքում (Վայոց ձորի մարզ), Արայի լեռան լանջերին (Արագածոտնի մարզ) եւ Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ):
Ծաղկի անվան հետ կապված՝ կան բազմաթիվ ավանդություններ: Ըստ գերմանական լեգենդի՝ երբ Աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որ անուն չէր ստացել, ասում է Աստծուն՝ մի՛ մոռացիր ինձ, Տե՛ր: Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը:
Փոքրիկ այս ծաղիկն այս տարի ընտրվել է որպես Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի խորհրդանիշ, իսկ տարելիցի միջոցառումների կարգախոսն է «Հիշում եմ եւ պահանջում»: Պետական հանձնաժողովը հաստատել էր «Շարմ» ընկերության պատրաստած խորհրդանիշը՝ անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը՝ հիշելու, չմոռանալու եւ հիշեցնելու:
Բայց պետք է նկատել, որ անմոռուկը՝ որպես խորհրդանիշ, այնքան էլ միանշանակ չընդունվեց եւ զերծ չմնաց քննադատություններից: Իսկապե՞ս տեղին էր հենց անմոռուկը որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ընտրելը: Ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ անմոռուկը դատարկ նշան է, չի ներկայացնում այն իմաստները, որոնց մասին մենք ուզում ենք պատմել աշխարհին. «Իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէր Ցեղասպանության զոհերի հիշատակը ծաղկի սիմվոլով հարգելը, այն էլ այնպիսի ծաղիկ, որը նախկինում արդեն ընտրված է եղել տարբեր բիզնես-կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ ՀԿ-ների կողմից, նույնիսկ անգլիական ազնվական ընտանիքներից մեկի խորհրդանիշն է եղել, որպես խորհրդանիշ՝ օգտագործվել է նաեւ մասոնների կողմից: Սիմվոլը պետք է ցույց տար այն ցավը, որն ունի այս ժողովուրդը, այն հանցագործությունը, որ իրականացվել է մարդկության հանդեպ: Ծաղիկը դնում են մեռելի գերեզմանին, այն էլ՝ դա հայկական սովորույթ չէ, դա եվրոպական ավանդույթ է:
Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր զբաղվել են այս հարցով, միգուցե պետք է շատ ավելի խորը մոտենային խնդրին, ավելի՛ բազմակողմանի դիտարկեին այն: Մենք պետք է այդ սիմվոլի միջոցով ամբողջ աշխարհին տեղեկացնեինք այն խնդրի մասին, որը մենք ունենք, այն պետք է հնարավորինս նպատակային օգտագործվեր: Տվյալ դեպքում մենք ընտրել ենք գույնզգույն մի ծաղիկ, որի անունն է ընդամենը ինչ-որ բան ասում: Ես՝ որպես մշակութային մարդաբան, կարող եմ ասել, թե ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես սիմվոլը. դրա նպատակը ցուցադրելն է այն իմաստը, որը տվյալ երեւույթը կրում է: Այս դեպքում անմոռուկը չի ներկայացնում այն իմաստները, որը մենք ուզում ենք աշխարհին պատմել, այն դատարկ նշան է, ոչինչ չի պատմում հայ ժողովրդի Ցեղասպանության, 100-րդ տարելիցի մասին, եւ սա շատ մեծ թերություն է»:
Աղասի Թադեւոսյանի հետ համակարծիք է նաեւ կինոռեժիսոր, Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության նախկին անդամ Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա, անմոռուկը որպես խորհրդանիշ ընտրվել է մի քանի խոհանոցային խոսակցությունների արդյունքում. «Խնդիրը իմ կամ այլ մարդկանց անձնական ճաշակը, նախապատվությունը չէ: Խնդիրն այն է, որ շատ կարեւոր հարցեր անտեսված են: Անմոռուկը՝ որպես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանշան, ընտրվեց հասարակության համար անհասկանալի մարդկանց կողմից: Ես չեմ կարող հիշել մի դեպք, երբ մարդիկ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս անմոռուկ տանեն իրենց հետ: Իսկ, օրինակ, կակաչը վաղուց արդեն ընտրված էր ազգի կողմից՝ որպես խորհրդանիշ: Այն պատկերում է մեր սարերի աղքատ բնության գեղեցկությունը, կարմիր է, բայց սեւը սրտում: Ես չեմ կասկածում, որ սա մի երկու-երեք խոհանոցային խոսակցությունների արդյունքում կայացված որոշում է, ապուշություն, որը մեզ՝ բոլորիս, հերթական վիրավորանքն է հասցրել: Ամեն անգամ այդ ծաղիկը դռների, պատուհանների, մեքենաների վրա, համացանցի օգտատերերի մոտ տեսնելիս ակամա տհաճություն եմ ապրում»:
Չնայած այս ամենին՝ անմոռուկն արդեն հասցրել է հասարակական լայն կիրառում ստանալ: Մարդիկ այն օգտագործում են ոչ միայն որպես կրծքանշան, այլեւ դրա պատկերով ականջօղեր, կախազարդեր եւ այլ իրեր են պատրաստվում ու վաճառվում: Այն շարունակելու է մնալ մեր եւ աշխարհի ուշադրության կենտրոնում գոնե այս տարի:
Աստղիկ Իսկանդարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է
Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի
Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին
Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ
Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը
Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով
Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ
Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները
Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել
Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից
Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները
Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում
Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին
Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT