Օրենքի բռնաբարումը (մաս 1)

27/06/2015 schedule00:56

Մեր ընթերցողին արդեն հայտնի է, որ երեքշաբթի առավոտյան Բաղրամյան պողոտայում եւ ապա Ազատության հրապարակում ոստիկանության կատարած գործողությունը բաժին տարվածների, հիվանդանոց ընկածների եւ տուժած լրագրողների թվով ռեկորդային էր՝ 2008-ի Մարտի 1-ից հետո: Քննարկենք այդ գործողությունը՝ իրավական տեսանկյունից:

Խաղաղության ուժը 

Այսպիսով՝ 1950թ. ընդունված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին դեռ 2002-ին միացել է նաեւ ՀՀ-ն, իր 11-րդ հոդվածով հստակ ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների իրավունք եւ այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման՝ բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով:

Իր հերթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս արձանագրել է, որ հավաքի մասնակիցները իրենց կարծիքի արտահայտման համար կարող են սահմանափակել այլոց տեղաշարժվելու հնարավորությունը (այլ կերպ ասած՝ փակել փողոցներ): Ըստ էության, դա հիմնավորվել է այն հանգամանքով, որ հավաքների իրավունքը գերակա է տվյալ պահին տվյալ փողոցով տեղաշարժի ազատությունից: Այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը չէր կարող ուժ գործադրել խաղաղ հավաքի նկատմամբ, եթե անգամ այդ հավաքի մասնակիցները խոչընդոտում են երթեւեկությանը:

Ոստիկանությունը իրավունք ունի ուժ գործադրել եւ հավաքը դադարեցնել (ցրել) միայն այն դեպքում, երբ այդ հավաքը այլեւս խաղաղ չէ: Սակայն հունիսի 23-ին ցուցարարները նստած էին ասֆալտին եւ խաղաղ չլինելու որեւէ մտադրություն անգամ չունեին… Ցուցարարների կողմից ոստիկանությանը չդիմադրելը, ըստ էության, նաեւ հաստատում են իրավապահները, քանի որ հակառակ դեպքում՝ ակտիվիստների դեմ քրգործ կհարուցվեր 316-րդ հոդվածով (ոստիկանին դիմադրություն ցույց տալը):

Այսինքն՝ ոստիկանության՝ Բաղրամյան պողոտան ազատելու եւ այդ հավաքը դադարեցնելու գործողությունը հստակ հակասում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հետեւապես՝ այն անիրավաչափ է, իսկ ցույցի ցանկացած մասնակից կարող է այդ գործողությունը բողոքարկել դատական կարգով եւ եթե հաջողության չհասնի հայկական դատարաններում, ապա կհասնի դրան ՄԻԵԴ-ում:

Բաժին՝ սուրճ խմելու 

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը եւ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ թվարկում են այն դեպքերը, երբ ոստիկանը կարող է քաղաքացուն բաժին տանել: Մասնավորապես՝ կա չորս գործողություն, որոնք ենթադրում են քաղաքացուն բաժին տանել՝

Ձերբակալում

Վարչական ձերբակալում

Բերման ենթարկում

Ձերբակալում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա:

Ոստիկանը պարտավոր է ասել, թե ինչ կարգավիճակով է քաղաքացուն տանում բաժին: Սակայն, որպես կանոն, ոստիկանները կա՛մ լուռ բռնում-տանում են, կա՛մ ասում են՝ «բաժնում կբացատրեն», կա՛մ ասում են, որ «հրավիրում են բաժին»… Սակայն առաջին երկու դեպքերն ապօրինի են, իսկ հրավերի դեպքում քաղաքացին կարող է մերժել հրավերը ճիշտ այնպես, ինչպես հարեւանի՝ սուրճ խմելու հրավերը:

Ինչպես գիտի ամսի 23-ի կադրերը դիտած յուրաքանչյուր ոք, ոստիկանները ցուցարարներին պարզապես բռնում ու տանում էին բաժին՝ երբեմն հայհոյելով ու ծեծելով… Ասել, որ ցուցարարներին չէր ասվում, թե ինչ կարգավիճակում են իրենց տանում, կնշանակի՝ ոչինչ չասել, քանի որ ցուցարարների մեծ մասը առ այս պահ չգիտի, թե ինչ կարգավիճակում է այդ օրը 12 ժամ գտնվել անազատության մեջ:

Օրենքը կարդացե՞լ են

Ոստիկանությունը նույն օրը տարածված հայտարարության մեջ նշել է, որ 237 քաղաքացիներ բերման են ենթարկվել: Սակայն, ինչպես ասվեց, Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա, երբ քաղաքացին ծանուցագրով չի ներկայանում (կամ՝ չի ստանում ծանուցագիրը):

Անգամ մանրամասն բացատրելու կարիք չկա, որ տեղի ունեցածը բերման ենթարկել որակելն անգրագետ անհեթեթություն է, քանի որ իրավապահների «սարքած» խուլիգանության գործը դրանից ընդամենը ժամեր առաջ էր հարուցվել, այդ 237 քաղաքացիներից ոչ մեկին ծանուցագիր չի ուղարկվել եւ վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի նման որոշում չի եղել: Բացի այդ՝ քաղաքացուն բերման են ենթարկում այն մարմնի գտնվելու վայր, ուր իրեն կանչել են եւ նա չի ներկայացել… Իսկ երեքշաբթի քաղաքացիներին տարել էին անգամ մետրոպոլիտենի գծային բաժին, ինչպես նաեւ Աշտարակի, Աբովյանի ու Մասիսի բաժիններ, որտեղից այդ քաղաքացիներին, մեղմ ասած, որեւէ ծանուցագիր չէին էլ կարող ուղարկել (այդ գործի սահմաններում): Հետեւապես՝ 237 քաղաքացիներին բաժին տանելը եւս որեւէ իրավական հիմք չունի եւ կրում էր բացառապես պատժիչ նպատակ: Այսինքն՝ այդ օրը բաժին տարված յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատական կարգով բողոքարկել ոստիկանների գործողության օրինաչափությունը եւ հաղթել (կրկին՝ եթե ոչ հայկական դատարանում, ապա՝ ՄԻԵԴ-ում) ու ստանալ փոխհատուցում:

Առաջիկայում մենք կանդրադառնանք նույն օրվա դեպքերի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարների եւ տուժած լրագրողների հարցին, ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը, ինչպես նաեւ խնդրին, թե ինչո՞ւ է ոստիկանապետը ցանկանում ոստիկանների կողմից կոտրված լրագրողական տեխնիկան փոխհատուցել պետբյուջեի հաշվին:

Դանիել Իոաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1263 դիտում

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը

Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ