Երևան
12 °C
Օռնելլա Մուտի եւ Նաստասյա Կինսկի. ահա համաշխարհային կինոյի այն աստղերի անունները, որոնք հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու են հուլիսի 12-19-ը կայանալիք «Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնին:
Անակնկալը երեկ բացահայտեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ հրավիրված ասուլիսում: «Երեւան կժամանի իտալացի մի դերասանուհի, որին, կարծում եմ, հատկապես 70-ական թվականներին բոլոր տղամարդիկ իսկապես սիրահարված էին եւ նրա հետ կապված էրոտիկ երազներ էին տեսնում: Դա Օռնելլա Մուտին է»,- ասաց փառատոնի տնօրենը: «Օօօօ՜» եղավ լրագրողների ակամա արձագանքը: Իտալացի այս դերասանուհին, ի դեպ, հայ հանդիսատեսին առավելապես հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:
Իսկ ահա կինոփառատոնի մյուս պատվավոր հյուրը Հարություն Խաչատրյանի սիրելին է: Նա կատակով ասաց, որ հոբելյանի առիթով իրեն այդպիսի նվեր է արել: «Ասում են՝ շիլան յուղով չես փչացնի: Մենք հրավիրեցինք նաեւ շատ ավելի կարեւոր եւ հանճարեղ մի դերասանուհու, որին ես եմ շատ սիրահարված եւ սիրում (ասացի՝ ինձ նվեր անեմ 60-ամյակիս): Մեզ հյուր է գալիս Նաստասյա Կինսկին: Այսինքն՝ դերասանուհի, ով համաշխարհային Օլիմպիայի գագաթնակետին է գտնվել եւ գտնվում՝ արդեն որպես հետաքրքրիր անձնավորություն, մեծ դերասանուհի եւ մեծ մտածող՝ իր տարօրինակություններով, իր խելագարությամբ, իր բարությամբ...»,- շարունակեց «Ոսկե ծիրանի» տնօրենը: Գերմանա-ամերիկյան դերասանուհի Նաստասյա Կինսկիին համաշխարհային ճանաչում բերեցին Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմը, որը, ի դեպ, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Եւ ահա՝ «Ոսկե ծիրանի» այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է լինելու Նաստասյա Կինսկիի մասնակցությամբ կինոնկարներին: Կներկայացվեն նույն «Թես»-ը, «Փարիզ Թեքսաս»-ը եւ «Մարիայի սիրեցյալները»:
Այսքանով, սակայն, «Ոսկե ծիրանի» անակնկալները չեն սահմանափակվում: Կինոփառատոնի շրջանակներում Երեւան է այցելելու ֆրանսիացի դերասան եւ ռեժիսոր Պատրիկ Շենեն, ում մասնակցությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա «Ես սիրահարվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:
Հայտնի է, որ Երեւանի միջազգային կինոփառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ առավել լայն ճանաչում ձեռք բերում: Այս տարի փառատոնը ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից՝ նախորդ տարվա 95 երկրից ստացված 1500 հայտի փոխարեն: «Ոսկե ծիրանի» տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե շարունակաբար աճող հետաքրքրություն վայելելով հանդերձ՝ ի սկզբանե ինչի՞ է ձգտել հասնել փառատոնը, որը դեռեւս չի հաջողվել: «Տարբեր երազանքներ կան փառատոնի կազմակերպիչների մոտ: Քանի որ հայկական կինո համարյա գոյություն չուներ՝ չէր նկարվում կինո, չկար լավ դպրոց, չկային կինոնկարահանողներ, չկար ծրագիր, մենք երազում էինք ստեղծել մի մթնոլորտ, որտեղ ի հայտ կգան մարդիկ, որոնք կսիրեն կինոն, կսովորեն կինո նկարել, կտեսնեն՝ աշխարհում ինչ է կատարվում, եւ կմտնեն հայկական կինո ու կստեղծեն հայկական նոր կինեմատոգրաֆ: Եղավ դա: Ստեղծվեց մեծ հետաքրքրություն փառատոնի առաջին 7-8 տարում, բազմաթիվ երիտասարդներ դարձան ռեժիսորներ, օպերատորներ, նկարում են ֆիլմեր: Բայց մենք այսօր չունենք իր դեմքն ունեցող հայկական կինո: Մեր երազանքն է գոնե 15-րդ կամ, ամենաուշը, 20-րդ կինոփառատոնում ունենալ աշխարհում շատ արտահայտված, շատ ընդգծված հայկական կինոարվեստ, որը տեսնեն եւ հասկական, որ հայերը ոչ միայն հետաքրքիր են իրենց մտածողությամբ, իրենց փիլիսոփայությամբ, իրենց անցյալով, այլ նաեւ այն մեծ զենքով, որ կոչվում է կինո: Զենք, որը պատմում է ե՛ւ մշակույթի, ե՛ւ պրոբլեմների, ե՛ւ փիլիսոփայության մասին, եւ կարող է անցնել աշխարհով շատ հեշտությամբ: Ու կարծում եմ՝ կհասնենք դրան, այդ ճանապարհին ենք, որովհետեւ կան քայլեր, կան տեխնոլոգիաներ, որ պետք է դրանով զբաղվել»,- ասաց Հարություն Խաչատրյանը՝ կարեւորելով նաեւ Հայաստանում կինոթատրոնների ցանցի ընդլայնումը:
Հ.Գ. Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն օրեր առաջ Մոսկվայից վերադարձել է երկու մրցանակով: Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ռեժիսորի 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է ստեղծագործական երեկո, որտեղ ցուցադրվել է նրա լիամետրաժ դեբյուտային ֆիլմը՝ «Քամին ունայնության» (1989): Փառատոնը նաեւ Խաչատրյանին մրցանակ է հանձնել կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար: Համաշխարհային կինոյում իր ավանդի համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրին «Փիղ» մրցանակ է շնորհել նաեւ ռուս կինոգետների եւ կինոքննադատների գիլդիան: «Եթե որեւէ ռեժիսոր ասի, որ մրցանակներն իրեն չեն ուրախացնում, չհավատաք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծորեն ասաց Հարություն Խաչատրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT