Դեռևս հեռու ենք ներառական հասարակություն լինելուց. Արմեն Ալավերդյան

25/01/2016 schedule13:21

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Ալավերդյանը կարծում է, որ 21-րդ դարում ոչ թե պետք է խոսել հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման, այլ հենց ինտեգրացիոն հասարակություն ունենալու մասին: Պետք չէ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերել որպես հասարակությունից առաձին մարդկանց:

«Կարծես դոգմա է դարձել, որ մեր երկիրը որդեգրել է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման քաղաքականությունը: Մենք ավելի լայն ենք մտածում և 21-րդ դարում հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժումը ավելի հակված է խոսել ոչ թե ինտեգրման մասին, այլ ընդհանրապես՝ ներառական հասարակության ստեղծման: Տարբերությունը կայանում է նրանում, որ երբ մենք ասում ենք ինտեգրում, ստացվում է, որ կա մի խումբ, որը դուրս է հասարակությունից և մենք, քանի որ բարի ենք, ցանկանում ենք ինտեգրել նրանց հասարակություն: Իրականում ամբողջ հասարակությունը պետք է լինի ներառական սկզբունքների վրա հիմնված»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա:

Արմեն Ալավերդյանի պնդմամբ՝ չնայած որոշակի առաջընթացին, դեռևս հեռու ենք ներառական հասարակություն լինելուց:

«Սկսած ֆիզիկական խոչընդոտներից, ծրագրային, մտածելակերպային, մենք դեռևս ներառական չենք: Եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձանց մասին, որոնք Հայաստանում միայն պաշտոնական տվյալներով՝ 200 000-ից ավելի են, ուրեմն այդ խնդիրն առնչվում է առնվազն 600 000 քաղաքացիների, ստացվում է, որ բնակչության հսկայական մաս է կազմում, բայց դեռևս կարծրատիպային մտածելակերպ է գործում մեզանում»:

Արմեն Ալավերդյանը, սակայն, վերջին տարիներին այս խնդիրներում դրական միտում է նկատել: Իրեն այլևս չեն նայում կարեկցանքով կամ խղճահարությամբ:

«Շատ անգամ ականատես ենք լինում, որ որոշում կայացնողներն, ովքեր ցանկանում են ինչ-որ բարի գործ անել, անում են դա ձևական կամ անում են որպես բարի գործ: Այստեղ խնդիր կա, որ դա ներկայացվում է որպես բարի գործ, ոչ թե որպես իրավունքի իրացում: Սրանի, ըստ Արմեն Ալավերդյանի, տուժում է արված աշխատանքի որակը»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Կազմակերպության տվյալների բազայում կա գրանցված գրեթե 700 աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից ոմանք արդեն ապահովվել են աշխատանքով:

Ըստ «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանի՝ աշխատանքով ապահովումը ամենակարևոր միջոցներից մեկն է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման համար:

«Մարդը դուրս է գալիս աշխատանքի, իրեն զգում է ֆինանսապես անկախ, սկսում է շփվել, դիմացինը նույնպես սկսում է շփվել և ներառումն իրականացվում է ինքնըստինքյան: Մենք դեմ ենք միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ աշխատավայրերի առաջացման: Դրանք կարող են լինել այլընտրանք, բայց ներառական միջավայրում ավելի բնական ձևով են լուծվում բոլոր հարցերը»,- իր խոսքում ասաց նա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1473 դիտում

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին