Երևան
12 °C
Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահներ Ժակ Շիրակի եւ Վլադիմիր Պուտինի՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած փարիզյան հանդիպումից հետո թե՛ պաշտոնական Բաքուն եւ թե՛ Ադրբեջանի հանրությունը շտապում են իրենց վրդովմունքը արտահայտել Շիրակի եւ Պուտինի կողմից արված այն արտահայտության կապակցությամբ, թե ԼՂ-ի հարցը, ի տարբերություն չեչենականի, կարող է եւ չլուծվել տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում:
«Չեչնիայի հարցը պետք է լուծվի ՌԴ տարածքային ամբողջականության պահպանմամբ, իսկ ԼՂ-ի հարցը՝ փոխզիջումների տարբերակով», ըստ ադրբեջանական մամուլի եւ դիվանագիտական աղբյուրների հայտարարել են ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները: Այսպիսով, Ադրբեջանում եզրակացրել են, որ իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է: Այս իրավիճակի համար ադրբեջանական իշխանությունները քննադատում են Արեւմուտքին, իսկ ընդդիմությունը՝ ադրբեջանական իշխանությանը: Իհարկե, ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցները միանգամից «բռնեցին» այս թեման, ու «Հայլուրը» օրերով տարփողում էր, որ եկել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերջը: Ասել է, թե՝ Հայաստանը ի վերջո հասել է նրան, ինչի մասին երազում էր արդեն տասը տարի: Այս տեսակետը, սակայն, կարող է քննություն բռնել միայն 8-րդ դասարանցիների շրջանում, որոնց պատկերացումները Հայոց պատմության մասին ձեւավորվում են ըստ Փավստոս Բուզանդի եւ ըստ «Վարդանանքի»: Եւ բոլոր նրանց, ում պանծալի հաղթանակ է թվում Պուտինի եւ Շիրակի հայտարարությունը, ընդամենը ուզում ենք հիշեցնել, որ Քի Վեսթից վերադառնալով՝ հայաստանյան պատվիրակության ղեկավարը «Զվարթնոց» օդանավակայանում բազմիմաստ հայտարարություն արեց. «Մի՛ մոռացեք, որ Հայաստանն էլ տարածքային ամբողջականության խնդիր ունի»: Ասել է, թե՛ եթե Շիրակ-Պուտին տանդեմը համաձայն է, որ ԼՂ-ի հարցի կարգավորման ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքը չկիրառվի, եւ հավելում է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի փոխհամաձայնությամբ, նշանակում է՝ կարող է խախտվել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Այսպիսով, Պուտինի եւ Շիրակի հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ տարածքների փոխանակման սկզբունքը ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում շարունակվում է դիտարկվել եւ գոյություն ունեցող հիմնական տարբերակն է: Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ երկու գերտերությունների ղեկավարների հայտարարությունը այդպիսի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, եւ ընդհակառակը՝ այդպիսի խանդավառություն Հայաստանում: Այս երեւույթը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ պաշտոնական Երեւանը համաձայն է տարածքների փոխանակման գաղափարին, կամ որոշել է նախընտրական այս շրջանում ադրբեջանցիների խուճապը օգտագործել սեփական նպատակներով՝ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին մտահոգությունը թողնելով ավելի հարմար ժամանակների: Իսկ ընդհանրապես, բացառված չէ, որ Ադրբեջանի իշխանությունները, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ընդամենը նախընտրական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի իշխանություններին՝ ի ցույց դնելով Ադրբեջանի վարած քաղաքականության հերթական պարտությունը եւ Հայաստանի վարած քաղաքականության հերթական հաղթանակը: Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ Պուտին-Շիրակ հայտարարությունը, ի վերջո, դուրս է եկել ոչ թե ռուսական կամ ֆրանսիական, այլ ադրբեջանական աղբյուրից: Այս դեպքում, սակայն, մենք խոսում ենք ինֆորմացիայի արտահոսքի դրդապատճառների մասին. դրդապատճառների փոփոխությունից, սակայն, Պուտին-Շիրակ տանդեմի արած հայտարարության իմաստը չի փոխվում: Եւս մեկ հայկական մոլորություն՝ այս ֆոնին չափազանց ուշագրավ է. շատերին թվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը ավտոմատ նշանակում է ԼՂ-ի անկախություն կամ միացում Հայաստանին: Այս մոլորությունը գալիս է նրանից, որ երկար տարիներ Հայաստանը եւ Ադրբեջանը բանավիճում էին, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է լուծվի ԼՂ-ի հարցը: Հայաստանն այս հարցում առաջնային էր համարում ազգերի ինքնորոշման իսկ Ադրբեջանը տարածքային ամբողջականության սկզբունքը: Ու այդ երկար բանավեճի պատճառով տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքի չկիրառումը ավտոմատ նշանակում է Հայաստանի պնդած սկզբունքի կիրառում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նախկինում ԼՂ-ի հարցի կոնտեքստում Հայաստանի որեւէ տարածքի սուվերենությունը չէր վիճարկվում, եւ խոսքը բացառապես «Խորհրդային Ադրբեջանի մաս կազմած Ղարաբաղի մասին էր»: Սակայն, ներկայումս ոչ թե Ղարաբաղի տարածքն է վիճարկման առարկա, այլ Ադրբեջանի Լաչինի, եւ Հայաստանի Մեղրրի շրջանների՝ այն ընդհանրությամբ, որ այդ տարածքների հարցը քննարկվում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման համատեքստում: Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամեն դեպքում մնում է առկախ ու տեղավորվում է «դե ֆակտո՝ անկախ, դե յուրե՝ Ադրբեջանի կազմում», կամ «Ընդհանուր պետություն» տեսական բանաձեւերի շրջանակներում:
Արման Կարապետյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի փետրվարի 19-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT