Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին մի խումբ գործընկերների հետ մեկնել էր Ղարաբաղ: Երեկ ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան: Ստորեւ ներկայացնում եմ նրա հետ հարցազրույցը:
-Պարոն Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Արցախում էիք, ի՞նչ նպատակ ուներ այցը: Եւ խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ է կատարվում Ղարաբաղում, ռազմական գործողությունների կիզակետում:
-Այցի հիմնական նպատակը իրավիճակին տեղում ծանոթանալն էր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներով էինք, վարչության նախագահ`Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Սիմիդյանը, Հակոբ Արշակյանը եւ ես: Ապրիլի 3-ին ուշ երեկոյան Ստեփանակերտում հանդիպում ենք ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապրիլի 4-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Կարեն Միզոյանի հետ, ես հանդիպում եմ ունեցել նաեւ ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հետ, Արայիկ Հարությունյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որից հետո մեկնել ենք Մարտակերտ: Մարտակերտում հանդիպում ենք ունեցել վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ: Այնտեղ էին նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ռուդիկ Հյուսնունցը եւ Սերգեյ Հարությունյանը: Ընդհանուր առմամբ իրավիճակը հետեւյալն է. պատերազմ է ԼՂՀ-ում: Մեր տեղեկատվությունը թույլ է տալիս ասել, որ ապրիլի լույս 2-ի գիշերը Մարտակերտի շրջանից, Մատաղիս-Թալիշ հատվածից Ադրբեջանը լայնածավալ ներխուժման փորձ է իրականացրել, որը սակայն մեր Զինված ուժերի արագ արձագանքի արդյունքում կասեցվել է: Նմանատիպ փորձ եղել է նաեւ հարավային շրջանում եւ այդ փորձը նույնպես կասեցվել է: Այսինքն, Իլհամ Ալիեւը խնդիր է դրած եղել մտնել եւ Ղարաբաղում հնարավորինս մեծ տարածքներ գրավել: Այդ խնդիրը ադրբեջանցիները չեն կարողացել լուծել, բայց մեր այցի ժամանակ՝ ապրիլի 4-ին, Մատաղիս-Թալիշ հատվածում ռազմական գործողությունները մեծ ծավալով շարունակվում էին: Նաեւ Մարտակերտ քաղաքին էր հարվածներ հասցվում ադրբեջանական կողմից: Ընդհանուր առմամբ սա է գնհատականը. կարող ենք արձանագրել, որ 1994 թվականի զինադադրը այլեւս չկա. պատերազմը վերսկսվել է:
-Ինչպե՞ս եք գնահատում թշնամու եւ մեր դիրքերը տեղեկատվական եւ դիվանագիտական առումով:
-Քանի որ ես տեղեկատվությանը ճանապարհներին լինելու պատճառով առանձնապես չեմ հետեւել, կարող եմ ասել, թե ինչ տրամադրություն կա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների շրջանում: Քաղաքացիների հետ մեր զրույցները ցույց են տալիս, որ նրանք կարծում են, որ այսպես ասած, չափազանցված խաղաղասիրությունը, բավական վնասակար երեւույթ կարող է լինել, որովհետեւ հակառակորդը կարող է զգալ անպատժելիություն: Ալիեւը պատերազմ է սկսել լայնածավալ տարածքային ագրեսիա իրականացնելու համար. բնականաբար հարց է ծագում ո՞րն լինելու ելքը այս իրավիճակից: Առաջին ներխուժման փորձը մեր զինված ուժերը կասեցրին: Բայց այս կետի վրա կանգնելը ԼՂՀ քաղաքացիները կարծես այլեւս չեն ընկալում որպես իրավիճակի հնարավոր լուծում: Իրավիճակի հնարավոր լուծումը, որը թույլ կտա երկարաժամկետ առումով զինադադարի հասնել, ըստ Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիների, հետեւյալն է. հայկական կողմը պետք է Ադրբեջանին լուրջ եւ շոշափելի տարածքային կորուստներ պատճառի: Այսինքն մեր խնդիրը ըստ նրանց՝ չպիտի լինի կորսված դիրքերի վերականգնումը, կամ այսօրվա իրավիճակի արձանագրմամբ զինադադարի հաստատումը: Ենթադրենք կորսված դիրքները վերականգնեցինք կամ զինադադար հաստատեցինք առանց դրա. մեկ շաբաթ հետո Ադրբեջանը նորից նույն գործողությունն արեց, ի՞նչ պետք է անենք հետո: Սա լուծում չէ: Եւ ուրմեն լուծումը, ըստ Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքի, այն է, որ մենք պետք է Ադրբեջանին շոշափելի տարածքային կորուստներ պատճառենք: Նախորդ անգամ Ադրբեջանը զինադադարի գնաց տարածքների 20 տոկոսը կորցնելուց հետո, հիմա գուցե թե երկարաժակետ զինադադարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը եւս 10 կամ 20 կամ չգիտեմ քանի տոկոս տարածքներ կորցնի, այնպիսի տարածքներ, որի կորստի շոկից մի քանի տարի չսթափվի: Սա է մեր դիտարկմամբ այսօր Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքը: Իսկ թե ինչքանով է այս ծրագրի իրականացումը հնարավոր քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմական իմաստով, դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ֆորմատով քննարկման առարկա:
- Ըստ ձեզ ինչի՞ կարող է վերածվել այս իրավիճակը եւ որքան կտեւի:
-Այն, ինչի կարող էր վերածվել, կարծում եմ արդեն վերածվել է, այսինքն վերածվել է պատերազմի: Մենք սա պետք է հստակ արձանագրենք. ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ: Իսկ թե ինչքան կտեւի, արդեն ասացի. եթե մենք այս պահի իրավիճակի արձանագրումով հասնենք զինադադարի, դա կարող է տեւել շատ կարճ, որովհետեւ մի քանի դիրքի գրավումը մեկ շաբաթ վայելելով Ալիեւը կարող է նոր բնագծեր նվաճելու ցանկություն ցուցաբերել: Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետեւ մի քանի դիրքերի գրավումը Ալիեւը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով: Զինադադարը կարող է տեւական լինել միայն այն դեպքում, երբ այս փուլում Ադրբեջանը շոշափելի եւ էական տարածքային կորուստներ կրի: Իմ կարծիքով, այս պատերազմը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ն Ադրբեջանից եւս մեկ կամ երկու շրջան չի գրավել: Կամ առնվազն պետք է ադրբեջանական քաղաք ընկնի, որպեսզի սա դադարի: Որովհետեւ եթե քաղաք չի ընկել, ուրեմն Ալիեւը այնքան է շարունակելու, մինչեւ հայկական քաղաք ընկնի: Սրանից հետո էլ, ըստ ամենայնի, ավելի կոգեւորվի: Որեւէ այլ բան, որ այս իրավիճակում պետք է կանգնեցնի Ալիեւին, անկեղծ ասած, չեմ տեսնում: Էլի եմ ասում, այլ խնդիր է, թե սա որքանով է իրականանալի քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առումով: Դա արդեն լրիվ ուրիշ ֆորմատի քննարկման հարց է:
-Ինչպե՞ս եք գնահատում դիվանագիտական առումով մեր դիքերը եւ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ինչի՞ կհանգեցնի:
-Ավելի կարեւոր է մեկ ուրիշ բան: Քանի որ հիմա բանակցությունները ըստ էության կասեցված են, կարծում եմ որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ բանակցային որեւէ պրոցեսի չի մասնակցի, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության: Այլեւս անհնար է քննարկել Ղարաբաղի հարցը առանց ԼՂՀ-ի մասնակցության: Կարծում եմ, որ սա պետք է լինի դիվանագիտական մեր ամենակարեւոր մեսիջը: Այն բանակցային սեղանը, որտեղ նստած չէ Ղարաբաղի ներկայացուցիչը, այդտեղ մենք որեւէ հարց չպետք է քննարկենք եւ այս ուղերձը պետք է շատ հստակ դրվի:
-Պարոն Փաշինյան, հանրապետության տարբեր մարզերից տեղեկատվական հոսք է, որ կամավորների մեծ բանակ է մեկնում Արցախ, ի՞նչ տեսաք դուք տեղում:
-Այո, մենք ճանապարհին էլ անընդհատ տեսնում էինք ավտոշարասյուներ, որոնք կամավորների են տանում Ղարաբաղ, ինչը շատ մեծ բարոյահոգեբանական աջակցություն է Ղարաբաղի բանակին ու ժողովրդին: Բայց մյուս կողմից, պետք է հասկանանք, որ այդ ծավալի մարդկանց տեղավորելը, տեղաբաշխելը կազմակերպչական լուրջ բարդություններ ունի: Այդ ամենը պետք է կազմակերպվի այնպես, որ բանակը իր նախապետ մշակված մարտական ցիկլից եւ ռազմավարությունից դուրս չգա: Կարծում եմ կամավորականներին հավաքագրելու, որեւէ հասցեով ուղարկելու գործողությունները պետք է իրականացնի բացառապես Պաշտպանության նախարարությունը կամ դա պետք է տեղի ունենա նրա համակարգման ներքո: Այդ գործը պետք կազմակերպվի բանակի կառուցվածքի տրամաբանությանը համապատասխան: Պետք է կարողանանք ոչ միայն անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել զինված ուժերին, այլեւ չխանգարել, զինված ուժերի համար կազմակերպչական բնույթի խնդիրներ չստեղծել: Այսինքն կամավորների հոսքը շատ լավ է, կարեւոր է, հսկայական բարոյական նշանակություն ունի, շատ մեծ էներգիա է տալիս զինծառայողներին, հանրությանը, բոլորիս, բայց մենք պետք է հասկանանք, որ մանավանդ պատերազմական այս իրավիճակում որեւէ կամավոր, որեւէ տեղ գնալու, որեւէ տեղից որեւէ տեղ շարժվելու իրավունք ինքը իրեն չպետք է վերապահի եւ դա պետք է տեղի ունենա զինվորական կարգապահությամբ, կարգով: Յուրաքանչյուր կամավոր պետք է իմանա՝ ո՞վ է իր հրամանատարը, պետք է պատրաստ լինի անվերապահորեն կատարել հրամանները եւ ենթարկվել զինվորական կարգուկանոնին: Հաջորդ կարեւորագույն խնդիրը կարծում եմ հետեւյալն է. առաջին գծում հայտնվելուց առաջ որեւէ կամավորական պետք է անցնի համապատասխան պարապմունքների միջով: Որեւէ կամավորականի հայտնվելը առաջին գծում՝ առանց մարտավարական, տեղեկատվական, ֆիզիկական, հրաձգային պարապմունքի պետք է կամ բացառել, կամ մինիմումի հասցնել, որովհետեւ դա նույնպես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բանակի համար: Ճիշտ է կամավորների շարքերում կան բազմաթիվ ազատամարտիկներ, ովքեր ժամանակին այդ նույն տարածքներն ազատագրել են, բայց 20 տարվա, 10 տարվա ընթացքում որոշակի իրադրություններ, ընկալումներ, իրավիճակ է փոխվել. կա բանակ, որը ունի շատ հստակ կարգապահական հրամանատարական համակարգ: Պետք է ցանկացած կամավորական պատրաստ լինի այդ համակարգի մեջ տեղավորվել եւ այդ համակարգի բնականոն գործունեությունը չխաթարել: Սա տվյալ պահին կենսական խնդիր եմ համարում:
Լուսանկարում`ՔՊԿ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում
Լուսանկարը`Գագիկ Շամշյանի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբերանվտանգության կրթության ոլորտում
Օպերատիվ տվյալներով՝ սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձինք 2024 թվականից Հայաստանում չեն. վարչապետ
21-ամյա կինը ճանապարհին վիճել է ամուսնու հետ, մեքենայից դուրս է նետվել և մահացել․ երիտասարդը ձերբակալվել է
Գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածություններ կան, չի կարող թանկանալ․ վարչապետ․ տեսանյութ
ԱԱԾ-ականները և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում են. գործողություններ են կատարում
Խուզարկություններ են. իրավապահները մտել են Մարտուն Գրիգորյանի տուն
ՃՏՊ Երևանում․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, կան տուժածներ
Դիրք հանձնելու մասին Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով․ մի՛ վախեցեք առաջ գնալ․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը․ վարչապետ
Քոչարյանը մարդասպան է, ինչի՞ պիտի էմոցիա ունենա, Ծառուկյանը՝ քյարփինջը, կամ արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ․ իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները․ վարչապետ
Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից
Հաղթահարել ենք գոյատևման օրակարգը, մտել ապագան այսօր վայելելու, ոչ թե հանուն վաղվա տառապելու օրակարգ․ վարչապետ
Ցուցաբերել առավելագույն զգոնություն․ սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում
Քարի արտադրամասում շիրմաքարի հսկայական քարը մեքենայից իջեցնելիս ընկել է աշխատակցի վրա․ տղամարդը մահացել է
Թևանյանը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները․ ՔԿ
Իսրայելի «KAN» ՀԸ-ն ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ում ՀՀ-ի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար
Քանի մարդ է մասնակցել Աշտարակի հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
«Ապագա»-ն կամուրջ՝ երիտասարդների ու գործատուների միջև. ամփոփվեց «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը
Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է. չի բացառվում, որ արտահոսքն արել է Քոչարյանը. Սարգսյան. տեսանյութ
Ընտրակաշառք վերցնողին մինչև 7 տարի ազատազարկում է սպառնում. Հակակոռուպցիոն կոմիտեն SMS-ներ է ուղարկում
Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային կոդերի ֆիշինգային SMS-ները
622 հազար դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք. Անդրանիկ Թևանյանի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի
Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք ա նստի, ձև չկա․ Փաշինյան․ տեսանյութ
Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում
ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա
Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը
Կալուգացու պաշտպանը մանկապիղծ Էփշթեյնի փաստաբանն է եղել․ Թորոսյանը նամակագրություն է հրապարակել․ տեսանյութ
Արտասահմանյան հեռախոսահամարներով հաղորդագրություններ են ուղարկվում, անտեսեք․ ՆԳՆ կիբեռոստիկանություն
Յունիսպորտը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում․ ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն․ Պապիկյանը՝ Կարապետյանին
Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ամալյան ու Գայանեն 100-նոց են. «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու պատասխանատուն կաշառք է բաժանել. նոր ձայնագրություն
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT