Խոսուն թվեր. Խորենացու դեպքերի վիճակագրությունը

16/08/2016 schedule21:40

2016 թվականի հուլիսի 29-ը բոլորիս հիշողության մեջ կմնա որպես Հայաստանում ոստիկանական բռնությունների պատմության ամենասեւ օրերից մեկը (2008 թվականի մարտի 1-ից ի վեր՝ ամենադաժանը): Երեկ հնարավոր եղավ ի վերջո ոստիկանությունից ու առողջապահության նախարարությունից ստանալ որոշ մանրամասներ, որոնք, ինչպես եւ խոստացել էինք, ներկայացնում ենք ընթերցողին:

Հատուկ միջոցներ

Բոլորս հիշում ենք, որ այդ օրը ոստիկանությունը լայնորեն կիրառեց լուսաձայնային նռնակներ: Համաձայն այդ կառույցից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրված տեղեկանքի, հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանությունը կիրառել է թվով 56 լուսաձայնային նռնակ:

Մասնավորապես, կիրառվել է 20 հատ «Ֆակել-Ս» նռնակ, 22 հատ «Զարյա-3» անբեկոր նռնակ, 1 հատ «Պլամյա-Մ» ձեռքի նռնակ եւ 13 հատ ԱԶՍ-40 «Սվիրել» 40 մմ տրամաչափի կրակոց: Ընդ որում, նշենք, որ սա միմիայն Սարի թաղում: Այս թվերի մեջ չեն մտնում նույն ժամին Խորենացի փողոցում կիրառված հատուկ միջոցները:

Նշենք, որ համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի, ՀՀ առողջապահության նախարարը սահմանում է հատուկ միջոցների՝ մարդու առողջության համար վտանգավորության թույլատրելի առավելագույն չափանիշները (նախարարի 2012 թվականի թիվ 9 հրամանով): Այդ չափորոշիչներին ու ամսի 29-ի ոստիկանական գործողությունների՝ դրանց համապատասխանությանը մենք դեռ կանդրադառնանք:

Սակայն այժմ նշենք, որ թե՛ «Ֆակել-Ս»-ի, թե «Զարյա-3»-ի, թե՛ «Պլամյա-Մ» եւ թե՛ ԱԶՍ-40 «Սվիրելը» կիրառվել են առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգի խախտմամբ, ինչը եւս պատճառ է հանդիսացել քաղաքացիների կողմից բազում վնասվածքներ ստանալուն: Օրինակ՝ չեն պահպանվել սահմանված 2,5 մետր հեռավորության (որից մոտիկ նռնակների մեծ մասը չի կարելի պայթեցնել), կիրառման հեռահարության եւ առավելագույն ձայնային ուժգնության հետ կապված պահանջները:

Հոսպիտալացվածներ

Ոստիկանության այս գործողությունների արդյունքում 70 քաղաքացի հայտնվեցին մայրաքաղաքի հիվանդանոցներում, որոնցից 1-ը՝ անչափահաս, 17-ը՝ իգական սեռի:

Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված գրության համաձայն, հոսպիտալացված քաղաքացիներից 5-ը ստացել են այրվածքներ, 22-ը՝ կոտրվածքներ, մեկը (անչափահասը) կորցրել է ձախ աչքը, 3 քաղաքացի (օգոստոսի 11-ի դրությամբ) դեռեւս շարունակում են բուժումը:

Այստեղ հարկ է նկատել, որ եթե այրվածքներ ստացած քաղաքացիները տուժել են հատուկ միջոցների սխալ կիրառումից, ապա նույնը չի կարելի ասել կոտրվածքներ ստացածների մասին:

Կոտրվածքները, ըստ ամենայնի, քաղաքացիները ստացել են իշխանությունների կողմից ներդրված քաղաքացիական անձանց (ծիտուշկաների) եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ծեծվելու արդյունքում… Ընդ որում, ծեծվում էին խաղաղ ցուցարարները ոչ թե ռետինե մահակներով (որոնք ցավոտ են, բայց այդքան էլ վտանգավոր չեն), այլ մետաղյա խողովակներով ու ձողերով:

Եվ այն, որ ոստիկանությունը, այս պահի դրությամբ, միմիայն երկու այդպիսի անձի է ձերբակալել, նշանակում է, որ Հայաստանում ոստիկանություն, որպես այդպիսին, չկա… Քանի որ կամ ոստիկանությունը աշխատել չգիտի ու չի կարողանում գտնել զանգվածային ծեծուջարդի մասնակիցներին, կամ պարզապես չի ցանկանում: Համենայն դեպս, անկախ նրանից, թե որ տարբերակն է ճիշտը, կարելի է արձանագրել, որ Հայաստանում հանցագործներին գտնող ու բռնող ոստիկանություն, այս մասով, գոյություն չունի:

Բաժին տարվածներ

Հիվանդանոցներից ավելի շատ հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարները հայտնվել են միմիայն ոստիկանության բաժիններում: Ստացված գրության համաձայն, այդ օրը ոստիկանություն է տարվել 207 անձ, որոնցից 2-ը՝ անչափահաս:

Ընդ որում, քաղաքացիներից 37-ը տարվել են ոստիկանության մարզային բաժիններ (Աշտարակ, Աբովյան ու Վաղարշապատ): Երեւանի բաժիններից ամենաշատը քաղաքացիներ տարվել են Նոր Նորքի (56) եւ Շենգավիթի (38) բաժիններ:

207 քաղաքացիներից 29-ը ձերբակալվել են: Վերջիններիս մեծ մասը մի քանի օր անց դատարանի որոշմամբ կալանավորվել են (հիմնականում զանգվածային անկարգությունների մեղադրանքներով):

Այդ անձանց թվին են պատկանում Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ բացառապես խաղաղ ցույց անող այլ անձինք: Փոխարենը, այդ օրը բերման չի ենթարկվել որեւէ մեկը, որը իրապես բռնություն էր գործադրում քաղաքացիների կամ լրագրողների նկատմամբ:

Դանիել Իոաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2288 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին