Երևան
12 °C
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում 6 աթլետներ կային, սակայն ելույթ ունեցան 5-ը: Գոռ Ներկարարյանի (հեռացատկ) անունը բացակայում էր հայտացուցակից: Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը եղել է վնասվածքը, սակայն պաշտոնական հայտարարություն այս կապակցությամբ դեռ չի արվել: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը նշեց, որ այդ մասին հստակ որեւէ բան կարող է ասել միայն Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ խոսելուց հետո:
«Տարբեր բաներ եմ լսել: Ես Էմմիյանի՝ ֆեդերացիայի նախագահի հետ դեռ չեմ խոսել: Նա է ականատես եղել, ամեն ինչ նրա ներկայությամբ է կատարվել: Հստակ չեմ կարող ասել, մինչեւ նրա հետ չզրուցեմ: Պատճառը ես կարող եմ ենթադրել, բայց կազմակերպչական, արդյունքների գրանցման եւ այլն, եւ այլն... լսել եմ, որ իբրեւ թե վնասվածքի պատճառով է», - ասաց նա:
Ռիո 2016-ին մասնակցած 5 աթլետներից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլը: Միշա Հայրապետյանը նշում է, որ հիմա ցանկացած պատճառ կարելի է բերել, սակայն արդարացումներ փնտրել պետք չէ:
«Գոհացուցիչ ելույթներ առանձնապես չեն եղել: 5 մասնակիցները ցույց են տվել ոչ այն արդյունքները, որոնք մենք սպասում էինք: Պատճառը... հիմա ամեն ինչ էլ կարելի է ասել: Ես միայն մեկին եմ տեսել՝ Լիլիթ Հարությունյանին: Շատ հուզված է եղել, օլիմպիական մթնոլորտը հունից հանել է, միայն նրա մասին կարող եմ ասել: Ես կարծում եմ՝ նրանց հիմնականում հուզմունքն է խանգարել, որովհետեւ Օլիմպիական խաղերը հասարակ մրցումներ չեն: Հատկապես ցատկորդները՝ Ամալիյա Շարոյանը եւ Լեւոն Աղասյանը, շատ ցածր արդյունքներ են ցույց տվել՝ սպասվածից բավականին ցածր», - ասաց նա՝ ավելացնելով, որ մարզիկներն ունեցել են նաեւ տեխնիկական բացթողումներ, որոնք չպետք է ունենային, քանի որ Ռիոյում մարզվելու եւ նախապատրաստվելու համար մոտ 2 շաբաթ ունեցել են:
Որակավորման փուլերում Լեւոն Աղասյանը (եռացատկ) 15.54 մ արդյունքով զբաղեցրել է 36-րդ, Դիանա Խուբեսերյանը (վազք 200 մ) 25.16 վրկ-ով՝ 67-րդ, Գայանե Չիլոյանը (վազք 200 մ) 25.03 վրկ-ով՝ 66-րդ, Ամալիյա Շարոյանը (հեռացատկ) 5.95 մ արդյունքով՝ 35-րդ, իսկ Լիլիթ Հարությունյանը (արգելավազ ք 400 մ) 1 րոպե 03:13 վայրկյան արդյունքով՝ վերջին՝ 48-րդ, տեղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT