Երևան
12 °C
2015 թվականի «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ գործը կքննի ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Արշակ Վարդանյանը:
Այս գործով սայլը տեղից շարժվեց սույն թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո միայն: Օգոստոսի 9-ին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության չորս աշխատակիցների: Նրանց մասով նախաքննությունը տեւեց ընդամենը մի քանի օր. այն մայր գործից անջատվեց եւ ուղարկվեց դատարան:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Արշակ Վարդանյանին:
Ամբաստանյալի կարգավիճակում հայտնված ոստիկանության 4 աշխատակիցներն են՝ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, որը հունիսի 23-ին եղել է քաղաքացիական հագուստով, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետավորներ) ծառայող Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը եւ Կոստան Բուդաղյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը եւ Դավիթ Փերիխանյանը հանդիսացել են պաշտոնատար անձ եւ օգտագործել իրենց պաշտոնեական դիրքը:
Ուշագրավը փոխգնդապետ Փերիխանյանի մասնակցությունն է: Նա Ազատության հրապարակում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա. ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի աշխատանքը. նրանից խլել է ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել այն՝ հիշյալ ՀԿ-ին պատճառելով 485 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս»:
Բացի այդ՝ Փերիխանյանն այդ ժամանակ դիտավորությամբ խոչընդոտել է Ազատության հրապարակում լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությունը կատարող՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի լրագրողական աշխատանքին՝ նրա ձեռքից խլել է ռադիոկայանի սեփականությունը հանդիսացող «Samsung GT-I9500/Galaxy S4 16GB» մոդելի բջջային հեռախոսն ու անտեսելով լրագրող լինելու մասին Պապյանի հավաստիացումները՝ հեռախոսը մի քանի անգամ հարվածել է գետնին, վնասել այն՝ պատճառելով գույքային վնաս:
Երեկ մեր զրույցում լրագրող Արթուր Պապյանն ասաց, որ իր եւ Դավիթ Փերիխանյանի մասնակցությամբ ճանաչում է տեղի ունեցել. «Ես իրեն ճանաչել եմ, իրականում նա ներողություն է խնդրել ինձնից: Նաեւ մի փոքրիկ հակասություն կար իմ եւ նրա տված ցուցմունքների միջեւ, ես պնդեցի իմ ցուցմունքները եւ եկանք ընդհանուր հայտարարի: Նա պնդում էր, որ ես իրեն եմ փորձել նկարահանել, բայց նման բան չի եղել»,- ասաց նա: Պապյանը տեղեկացրեց, որ քրեական գործի նյութերը ստացել է եւ ծանոթացել: Մեր հարցին, թե մասնակցելո՞ւ է դատական նիստերին եւ պնդելո՞ւ է, որպեսզի ոստիկանության փոխգնդապետը պատասխանատվության ենթարկվի, Պապյանն ասաց, որ եթե զբաղված չլինի, ապա կներկայանա. «Ես շատ զբաղված եմ, եթե հնարավորություն ունենամ, կգնամ, որովհետեւ դա ամբողջ լրագրողական համայնքի շահերից է բխում: Կգնամ եւ բնականաբար իմ խոսքերից չեմ նահանջի, թե ինչ կլինի, դա արդեն ինձ չի վիճակված որոշելու»,- եզրափակեց նա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ սույն քրեական գործը առաջ գնաց Սարի թաղի հայտնի դեպքերից ու լրագրողներից Սերժ Սարգսյանի ներողություն խնդրելուց հետո: «Այս գործը մեկ տարուց ավելի ընթանում էր, եւ գործով մեղադրյալ չկար, բայց Սարի թաղի դեպքերից հետո ի հայտ եկան մեղադրյալներ: Մենք տեղյակ ենք, որ գործով կա չորս մեղադրյալ, բայց դրա հետ մեկտեղ 21 լրագրող եւ օպերատոր տուժող է ճանաչվել, եւ երբ համադրում ես տուժողների եւ մեղադրյալների թիվը, հասկանալի է դառնում, որ այս գործի նկատմամբ այնուամենայնիվ ձեւական մոտեցում է ցուցաբերվում, քանի որ, ըստ տրամաբանության՝ ստացվում է, որ հենց այդ չորսն են մեղավոր 21 լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման համար, ինչը իհարկե այդպես չէ:
Մենք շատ լավ գիտենք, որ տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ բարձրաստիճան, այդ գործողությունների, այդ վայրագությունների հեղինակն են: Բայց մեզ մոտ տխուր ավանդույթ է ձեւավորվել, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում, ոստիկանները, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկվում»,- մեր զրույցում կարծիք հայտնեց Մելիքյանը: Հարցին, թե իր կարծիքով մեղադրյալների շրջանակը կընդլայնվի՞, Մելիքյանն ասաց՝ կապրենք կտեսենք: Նա ասաց, որ ուշի ուշով հետեւելու են այդ ամբողջ գործընթացին, որովհետեւ թե՛ 2015 թվականի հունիսի 23-ի, եւ թե՛ սույն թվականին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերն իրենց մասշտաբով աննախադեպ էին: «Մինչեւ իսկապես օբյեկտիվ հետաքննություն չլինի եւ բոլոր մեղավորները ի հայտ չգան եւ պատասխանատվության չենթարկվեն, դժվար կլինի ասել, որ այդ գործը օբյեկտիվորեն է քննվել»,- եզրափակեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT