Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 4-ի համարում:
Մոտ 10 օր առաջ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, վերլուծելով հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքը, հայտարարել էր, որ այն իրեն չի կարող բավարարել թեկուզեւ այն պատճառով, որ ոչ քննության եւ ոչ էլ դատավարության ընթացքում չպարզվեց, թե ինչու՞, ի՞նչ պատճառներով խորհրդարանական խմբակցություններից մեկի անդամներն ամբողջ կազմով բացակայում էին հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ նիստից:
Թեեւ Հովհաննիսյանը կոնկրետ չէր նշել, թե որ խմբակցության մասին է խոսքը, սակայն ավելի ուշ, ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, հասկանալով, որ ակնարկը վերաբերում է հենց ՕԵԿ խմբակցությանը, պարզաբանել է, որ հոկտեմբերի 27-ին ՕԵԿ խմբակցության անդամները գտնվել են ԱԺ շենքում, սակայն չեն մասնակցել ԱԺ նիստին՝ խմբակցության նիստ անելու պատճառով: Մհեր Շահգելդյանի այս հայտարարությունը ավելի է ոգեւորել Հովհաննիսյանին, որը դա ընդունում է որպես ինքնախոստովանություն առ այն, որ ՕԵԿ խմբակցությունից որեւէ մեկը ներկա չի եղել ԱԺ նիստին: Այս ամբողջը Հովհաննիսյանին հիմք է տալիս պնդելու, որ Արթուր Բաղդասարյանը տեղյակ է եղել, որ այդ օրը Աժ դահլիճում կազմակերպվելու է զանգվածային սպանդ, եւ հենց այդ պատճառով իր ղեկավարած խմբակցության անդամների անվտանգությունն ապահովելու նկատառումով հրավիրել է խմբակցության նիստ:
«Եթե ենթադրենք, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն Արթուր Բաղդասարյանին զգուշացրել էին ԱԺ դահլիճում իրականացվելիք սպանդի մասին, ապա ինչպե՞ս, ի՞նչ ձեւով ՕԵԿ խմբակցության ղեկավարը պետք է այդ ժամին ապահովեր իր խմբակցության բոլոր անդամների բացակայությունը նիստերի դահլիճից: Բնականաբար, նա չէր կարող նրանց վստահել գաղտնիքը, որը հայտնի էր միայն քիլերներին եւ կազմակերպիչներին: Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս առանց պատճառաբանության պարտադրել նրանց բոլորին՝ չգնալ կառավարության հետ հանդիպման: Չէ՞ որ հետագայում, սպանությունից հետո, մարդիկ կհասկանային այդ «չպատճառաբանված» արգելքի ենթատեքստն ու իմաստը»,- ՕԵԿ խմբակցության նախագահի վարքագիծը այսպես է վերլուծում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս կարծում է, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «ալիբին խիստ խախուտ է», որովհետեւ բոլորի մոտ տրամաբանական հարց է ծագում, թե այդ ինչպես եղավ, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ միշտ ակտիվ ՕԵԿ-ը որոշեց հենց այդ օրը, այդ նույն ժամին խմբակցության նիստ հրավիրել. «Այդ ի՞նչ անհետաձգելի հարց էր քննարկվելու այդ նիստի ժամանակ, որն ավելի հետաքրքիր կարող էր լինել, քան Միացյալ Նահանգներից նոր վերադարձած եւ կոռուպցիայի դեմ պայքարելու իր վճռականության մասին հայտարարող Վազգեն Սարգսյանի պարզաբանումները»:
Հենց դա նկատի ունենալով է, որ Հմայակ Հովհաննիսյանին անհասկանալի է թվում, թե ինչու քննությունը չի ուսումնասիրել, թե ՕԵԿ խմբակցության գոյության չորս տարիների ընթացքում եղե՞լ է գեթ եւս մեկ դեպք, որ ՕԵԿ-ն ամբողջ կազմով բացակայի հարցուպատասխանից: «Գոնե մի դեպք էլի եղե՞լ է, որ այդ օրը եւ այդ ժամին Արթուր Բաղդասարյանը կառավարությանն ուղղված հարցերով հեռուստադիտողների մոտ «աչոկներ» հավաքելու փոխարեն՝ խմբակցությանը հավաքի իր սենյակում եւ նիստ անի: Եթե հոկտեմբերի 27-ի դատաքննության շրջանակներում ուսումնասիրվեն ԱԺ-ի եւ կառավարության հետ համատեղ գումարված բոլոր նիստերը, եւ պարզվի, որ բացի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ նիստից, էլի նման դեպք եղել է, միայն այդ պարագայում Արթուր Բաղդասարյանի «ալիբին» կարելի է համարել իրական»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ եթե պարզվի, որ այդպիսի դեպք չի եղել, ապա, ըստ Հովհաննիսյանի, յուրաքանչյուր հայ մարդ իրավունք ունի կասկածելու, որ Բաղդասարյանը «զգուշացված է եղել նախապատրաստվող սպանդի մասին»:
Հմայակ Հովհաննիսյանն ունի նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ եղած կապի աշխարհաքաղաքական հիմնավորումը. «Եթե նկատի ունենանք հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպման աշխարհաքաղաքական վարկածի հավանականությունը, ապա չի կարելի բացառել, որ կազմակերպիչներն արդեն այն ժամանակ հստակ որոշել էին, թե Կարեն Դեմիրճյանի սպանությունից միառժամանակ հետո հակադիր արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող որ «դեմքը» պետք է զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը»: Ըստ Հովհաննիսյանի, Արմեն Խաչատրյանը եղել է ընդամենը միջանկյալ օղակ՝ այդ արդյունքին հասնելու համար: Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՕԵԿ խմբակցության վեց անդամներից այսօր պատգամավոր է միայն Արթուր Բաղդասարյանը:
Ավետիս Բաբաջանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT