Երևան
12 °C
Ֆրանսիական հեղինակավոր «France Football» ամսագիրը հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության նոր կանոնները. լավագույնին ընտրելու են միայն եվրոպացի լրագրողները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, եւ «France Football»-ը հայտարարեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության շուրջ համագործակցության դադարեցման մասին: 2010 թվականից սկսած այդ համագործակցության շնորհիվ ֆուտբոլային հանրությունը լավագույն ֆուտբոլիստին շնորհում էր 1 մրցանակ՝ «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» անվամբ:
Իսկ մինչ այդ՝ սկսած 1956 թ., «Ոսկե գնդակ» մրցանակը շնորհում էր «France Football»-ը՝ Եվրոպական երկրների լրագրողների քվեարկության միջոցով, ընդ որում, մինչեւ 1995 թ. այն շնորհվում էր բացառապես եվրոպացի ֆուտբոլիստներին, հետո՝ մինչեւ 2007 թ.՝ միայն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներին, որից հետո այն այլեւս սահմանափակումներ չուներ: Իր հերթին ՖԻՖԱ-ն, սկսած 1991 թ., իր կազմի մեջ մտնող երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների քվեարկության միջոցով շնորհում էր «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը, որը ստացավ «Ադամանդե գնդակ» անվանումը:
5 տարի անընդմեջ՝ 2005-2009 թվականներին, «France Football» -ի «Ոսկե գնդակը» եւ ՖԻՖԱ-ի «Ադամանդե գնդակը» ստանում էին նույն ֆուտբոլիստները՝ ըստ տարիների Ռոնալդինյոն (Բրազիլիա), Ֆաբիո Կանավարոն (Իտալիա), Կական (Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա) եւ Լիոնել Մեսին (Արգենտինա), եւ այս պատճառով էլ ՖԻՖԱ - «France Football» համագործակցությունը կարծես թե ստացվեց կանխատեսելի եւ տրամաբանական: 2010 թվականին կայացած Աշխարհի առաջնության ժամանակ կողմերի մեջ կնքվեց համաձայնագիր միասնական մրցանակ սահմանելու մասին՝ «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ» անվանումով, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ստացան ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, հավաքականների ավագները եւ այդ երկրները ներկայացնող 1-ական լրագրողներ:
«ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակի» գոյության 6 տարիների ընթացում այն նվաճեցին ընդամենը 2 ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսին (4 անգամ) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (2 անգամ): Ընդ որում, 2 անգամ քվեարկության արդյունքները բուռն բանավեճերի առիթ հանդիսացան: 2010 թվականին լավագույնը ճանաչվեց Աշխարհի առաջնությունում ձախողված Մեսին, թեեւ «Բարսելոնայում» նրա ակումբակից Անդրես Ինյեստան փայլում մրցաշրջան անցկացրեց եւ շատ ավելի մեծ լումա ունեցավ Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հաղթանակներում:
Մեսին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանացավ հիմնականում փոքր երկրների մարզիչների եւ ավագների ձայների շնորհիվ, իսկ ահա լրագրողների նախապատվությունը տվել էին Ինյեստային: Վերլուծաբանները դեռ այն ժամանակ պնդում էին, որ մեծ ֆուտբոլի հետ շատ քիչ առնչություն ունեցող բազմաթիվ երկրների հավաքականների ներկայացուցիչներ իրենց ընտրության մեջ առաջնորդվում են անուններով եւ ոչ թե տվյալ ժամանակահատվածում լավագույն խաղը ցույց տվող ֆուտբոլիստի ընտրությամբ:
2013 թվականին էլ ՖԻՖԱ-ն երկարաձգեց քվեարկության ժամկետները, եւ այդ օրերին Ռոնալդուն գերազանց խաղի շնորհիվ ոչ միայն Պորտուգալիայի համար ապահովեց տեղ Աշխարհի 2014 թվականի առաջնությունում (Պորտուգալիան 2 խաղերում հաղթեց Շվեդիային, եւ բոլոր 4 գոլերը խփեց Կրիշտիանուն), այլ նաեւ իր կողմը թեքեց քվերակողներից շատ շատերին: «France Football»-ը այդ ժամանակ արձանագրեց, որ գերազանց մրցաշրջան անցկացրած, 5 մրցանակ նվաճած ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին (Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն) զիջեց միայն Իսպանիայի առաջնության ռմբարկու դարձած Ռոնալդուին:
Իհարկե, ՖԻՖԱ - «France Football» «ամուսնալուծությունը» ամենեւին չի նշանակում որ նույն Մեսին կամ Կրիշտիանու Ռոնալդուն այլեւս չեն ստանալու տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակները: Անկասկած, այս մարզիկները լավագույններն են վերջին տարիներին եւ պորտուգալացին կարծես թե այլընտրանք չունի նաեւ այս տարի: Ամեն դեպքում հիշենք, որ «France Football»-ը ֆրանսիական ամսագիր է, իր մրցանակը ֆրանսիացի ֆուտբոլիստներին է հանձնել 4 անգամ (ավելի շատ՝ 5-ական անգամ այն նվաճել են միայն գերմանացի եւ իտալացի ֆուտբոլիստները), իսկ վերջին անգամ ֆրանսիացի ֆուտբոլիստը այն ստացել է 18 տարի առաջ՝ 1998 թվականին (Զինեդին Զիդան): Միգուցե «France Football»-ի «հին - նոր» «Ոսկե Գնդակը» Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի՞ շանսն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔաղցրահամ ջուրն անհետանում է տագնապալի արագությամբ
Հին Կապանի պեղումները առավել հետաքրքիր փուլ են թևակոխել. տեսանյութ
Տավուշում մեքենաներ են բախվել. ընտանիքի 7 անդամները, այդ թվում 4 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց
Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ ՀՀ-ում իրականացվող ծրագրերը. փոխվարչապետն ընդունել է Փրայսին և Ձարկոնեին
Ստանձնել եմ ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը. Վարդևանյան
Պարո՛ն նախագահ, այդտեղ ի՞նչ եք անում. Թրամփը լրագրողների հարցերին պատասխանել է Սպիտակ տան տանիքից. տեսանյութ
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը. Խուդաթյան. տեսանյութ
Տնտեսվարողն իր ՀԷԿ-ի շահագործման նպատակով արգելափակել է Գետիկի ջրերի թողքը՝ վտանգելով էկոհամակարգի գոյությունը
Էս ինչ խոր միջնադարում ենք մենք, մատաղի հո չի եկել, որ դժգոհում եք. Մանուկյանը՝ Լոպեսի համերգի մասին
Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետ
Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում
Արագածավանում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ է բացվել. լուսանկարներ
Վարչապետն Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Սաստիկ շոգերից հետո՝ ողողված փողոցներ. Սանկտ Պետերբուրգը հայտնվել է հորդառատ անձրևի տակ. տեսանյութ
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարցեր են եղել քննարկման առանցքում
Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը լավ է գիտակցում բաց սահմանների կարևորությունը. նախագահ
Պետք է սուգ ու պատերազմ լինի, որ ընդդիմադիրները գոհ լինեն. չի կարելի այդքան տականք լինել. Հակոբյան. տեսանյութ
Աշոտյանի նման քաղաքական փտախտի համար բոլորն են մեղավոր Արցախի հարցում՝ բացի Սերժիկ պապայից. Չախոյան
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիայի տաճարը. տեսանյութ
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը. տեսանյութ
Դեպի ծով ելք չունեցող երկրների կյանքը, տնտեսությունը փոխակերպելու համար ունենք ճանապարհային քարտեզ. ՀՀ նախագահ
27 վարչական տույժ և 2 մլն 750 հզր դրամ տուգանք. ԲԸՏՄ-ի 2025թ. 1-ին կիսամյակի վերահսկողության արդյունքները
6 հերթական, 1 արտահերթ նիստ. ԱԺ մշտական հանձնաժողովն ամփոփել է 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը. տեսանյութ
Առարկայի վայր ընկնելու ձայն է լսվել. ԱԹՍ-ով ՔԿՀ տարածք արգելված իրեր են ներնետվել
Եվ զարմանալի չէ, որ ժողովուրդը սրա նմաններին «Աշոտյան է արել». Իոաննիսյանը սքրինշոթ է հրապարակել
Ինչի հետևանքով է խնդիրներ ծագել Arca վճարային համակարգում. ԿԲ նախագահի տեղակալը պարզաբանել է
Նախկինում ցմահ դատապարտվածը այլ անձանց հետ փորձել է ՀՀ թմրանյութ բերել. ով է նա և ինչ էր արել. մանրամասներ
Սևանում 6 քաղաքացի ջրային ներքնակով ափից հեռացել և չի կարողացել վերադառնալ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 5-ին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է կազմակերպության տեղեկատվական ռեսուրսներին անօրինական մուտքի փորձերի մասին
Երևանում բախվել են մարդատարն ու տրակտորը. վարորդներից մեկը վարելու իրավունքի վկայական չի ունեցել
Առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ գործողություններ, փորձել նույնը ևս մեկի նկատմամբ. նախաքննության ավարտ
Բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրվել. ՔՏՀԱՏՄ
Ասադովն ու Կոբախիձեն քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Հուլիսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ
Ես հիացած եմ Ջենիֆեր Լոպեսով, բայց ավելի շատ՝ Երևանով, Հայաստանով ու հայերով. վրաց դերասան և բլոգեր
Քանի՞ աստիճանով կցանկանայիք օդի ջերմաստիճանը նվազեր. Սուրենյան
Թորման սարքավորում, կաղնու փայտից տակառներ. «Իմ քայլը» հիմնադրամի դրամաշնորհով իրականություն դարձած երազանքը
Դուք տեսաք՝ ինչպես էր հագնվել 56-ամյա Լոպեսը, այսուհետև ինձ չքննադատեք, եթե հագնեմ բոդի. Իվետա Մուկուչյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արմավիրի մարզում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT