Երևան
12 °C
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները մինչեւ երեկ շարունակել են իրենց բողոքի ակցիան՝ դպրոց եւ մանկապարտեզ չուղարկելով գյուղի երեխաներին: Երեկ նրանք կրկին փորձել են փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, սակայն ոստիկանության Վայոց Ձորի մարզային կառույցի աշխատակիցները՝ մոտ 200 հոգի, թույլ չեն տվել ճանապարհ փակել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Աղավնաձոր համայնքի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ ոստիկանության մարզային վարչության պետն իրենց ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Վերջինս էլ տեղեկացրել է, որ Աղավանձորի խաղողագործների խնդրի վերաբերյալ կտեղեկացնի վարչապետ Կարեն Կարապետյանին: Դրանից հետո գյուղացիները չեն փորձել փակել ճանապարհը եւ սպասել են կառավարության նիստի ավարտին: Ապա տեղեկացել են, որ վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարական է տվել:
«Նիստից հետո, իրոք, լսեցինք իր ձայնը հեռուստացույցով: Նույնիսկ նոր նախարարը խոսեց եւ ասեց, որ առաջնահերթ խնդիրներից մեկն Աղավանձոր համայնքի խաղողագործների պարտքն է, ներկայիս խաղողի մթերման խնդիրն էլ կա: Վարչապետն էլ ասեց, որ մթերման համակարգը ժանգոտած է, պետք է մի հատ նայվի»,- ասաց Հայկազ Ասատրյանը՝ շարունակելով, որ մեկ շաբաթ կսպասեն, որպեսզի տեսնեն վարչապետի հանձնարարականը կյանքի կոչվում է, թե՝ ոչ: Հայկազ Ասատրյանի խոսքով՝ այսօր երեխաներին ուղարկել են ե՛ւ մանկապարտեզ, ե՛ւ դպրոց:
«Կախված է իր հանձնարարականից, որովհետեւ մոտ 140 միլիոն դրամ է ողջ գյուղին պարտք: Մեկին 1 միլիոն, մեկին երկու միլիոն դրամ»,- ասաց խաղողագործը:
ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն էլ մեզ փոխանցեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրից տեղյակ է, այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: «ՀՀ գյուղատնտեսության նախարարը հաջորդ շաբաթ Աղավնաձոր կմեկնի»,- ասաց նախարարի խոսնակը:
Հայկազ Ասատրյանը տեղեկանալով, որ նախարարը պետք է իրենց գյուղ այցելի, ասաց.«Նախարարը անպայման պետք է գա, քանի որ շատ հարցեր կան: Միայն այդ գումարը չի: Այս տարվա խաղողի մթերման վերաբերյալ որեւէ մթերող դեռ չի ասել, որ մթերելու դեպքում կանոնավոր վճարում կկատարի: Անհույս իրավիճակ է գյուղում»: Խաղողագործը հիշեցրեց, որ իրենց համայնքում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել, եւ եթե վարչապետի այս հանձնարարականը գործնական քայլերի չվերածվի, ապա ողջ գյուղով բոյկոտելու են ընտրությունները՝ չգնալով քվեարկության:
Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներին ներկայացնելուց հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման խնդրի վերաբերյալ առաջին հանձնարարականը տվեց: «Մենք ամեն տարի այս պրոբլեմի առաջ կանգնում ենք, եւ ամեն տարի այս պրոբլեմը մեզ համար ոնց, որ նոր պրոբլեմ լինի: Նախ՝ պետք է ունենանք հայեցակարգ՝ ոնց ենք անելու երկարատեւ: Այսօր ակտուալ խնդիր է, եթե չեմ սխալվում Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ՝ ինչպես այդ խնդիրը լուծենք, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ էֆեկտիվ կառավարիչը չի, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- ասել էր Կարեն Կարապետյանը եւ նշել, որ ամենօրյա հսկողություն պետք է սահմանել: «Մենք մեր վերամշակող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ: Մենք մանրամասն դրա մասին կխոսենք»,- հայտարարել էր վարչապետը:
Նշենք, որ Աղավնաձորում, գրեթե, ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, քանի որ այս գյուղում աճեցնում են Արենի տեսակի խաղողը, որի իրացումը դժվարություններ է առաջանում առանձնահատուկ լինելու պատճառով: 2014 թվականին աղավնաձորցիներն իրենց բերքի մի մասը հանձնել են տարբեր գործարանների, իսկ որոշակի քանակի խաղող իրացնել չեն կարողացել: «Վեդի Ալկո» ընկերությանն են դիմել, որտեղ էլ ստիպված ընդունել են խաղողը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ գումար չունեն: Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով՝ մթերել են տվյալ գործարանում:
Աղավնաձորցիների պնդմամբ՝ «Վեդի Ալկո» ընկերությանն էլ կառավարությունից են ստիպել, որպեսզի չիրացված ողջ բերքն ընդունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ փորձում են աջակցել «Վեդի Ալկո» ընկերությունը՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու հարցում, որպեսզի շրջանառու միջոցների ներգրավման միջոցով էլ վճարի գյուղացիների պարտքը:
ՀՀ ԱԳՆ-ն անդրադաձել է Բաքվի կողմից ԼՂ նախկին նախագահների ապօրինի ձերբակալություններին
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չի տվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն. Պենտագոնում նշել են՝ այդ նպատակով գումար չկա
ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը
Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղը լքած բնակիչները պահպանում են այնտեղ վերադառնալու իրավունքը
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Տարածաշրջանում սահմանները պետք է պահպանվեն. Աբդոլլահիանը՝ Արմեն Գրիգորյանին
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նոր պաշտոն ունի
Հրապարակվել են լուսանկարներ երեկվա ողբերգական վթարի վայրից. հոսպիտալացվածների թվում կան երեխաներ
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ-ի որոշումը
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
Դիլիջանի և Պուշկինի թունելներով երթևեկությունը խիստ սահմանափակ է. սահմանված է ժամային գրաֆիկ
ՌԴ-ն պիտի լուծեր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա հարցերը, նա իր պարտավորությունը չի կատարել. Կոլոննա
Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում չեն դրել մեր առաջ. Միրզոյան
Սարգիս Գալստյանը Բաքվի կողմից նշանակվել է LՂ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
ԼՂ ճգնաժամի սրման դեպքում ԵՄ-ն կարող է վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և սահմանել առանձին պատժամիջոցներ. Reuters
Կյանքից հեռացել է «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը
Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի, ԵՄ-ն չի կարող լռել. Իզաբել Սանթոս
Հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք ԼՂ-ում, տեղափոխվել է Հայաստան. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել. Կատրին Կոլոննա
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդու
Տեղի ունեցածը բռնի տեղահանություն է, ինքնակամ տները լքելու մասին սուտը ոչ մեկին չի մոլորեցնի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը
Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Հայաստան եկած ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձինք խոցելի են և ունեն աջակցության կարիք. Նավարո Ռիոս
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել և գերեվարել նաև Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են պետք. Լուազո
«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր
ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա. Կոլոննա
ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում
Սյունիք է հասել Իրանի կողմից Հայաստան ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը
Արտաշատում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը
ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ պետնախարար Արթուր Հարությունյանը ԱԱԾ և ՆԳՆ ղեկավարների հետ ՀՀ-ում է
Ռուսաստանի սիրտը ցավում է Ղարաբաղի հայերի համար. Պեսկով
Էստոնիան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար գրասենյակ է բացել Երևանում
© 2023 Հայկական ժամանակ