Երևան
12 °C
Հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզի Ախթալա համայնքում առաջադրվել են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը (առաջադրումը՝ ՀՀԿ-ի), անկուսակցական, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը եւ ՀԱԿ անդամ Սասուն Վարդումյանը. Խաչիկյանը եւ Թամազյանն այն անձինք են, ովքեր 2012 թվականի ՏԻՄ ընտրություններում ծեծկռտուքներ էին հրահրել, ինչի արդյունքում քրեական գործ էր հարուցվել: Սկզբում Սուրեն Թամազյանի կողմնակիցները հարձակում էին գործել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա՝ ջարդուփշուր անելով ամեն ինչ, ապա Խաչիկյանի մերձավորներն էին ներխուժել Թամազյանի մտերիմների բնակարան: 2012-ի ընտրություններում Խաչիկյանի օգտին քվեարկել էր 635 ընտրող, Թամազյանի օգտին՝ 600: Ի դեպ, եթե նախորդ ընտրություններում ե՛ւ Հայկազ Խաչիկյանը, ե՛ւ Սուրեն Թամազյանը ՀՀԿ-ական էին, ՀՀԿ-ն էլ սատարում էր Խաչիկյանին, ապա այժմ Սուրեն Թամազյանը անկուսակցական է:
Armtimes.com-ի հետ զրույցում Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը վստահեցրեց, որ լարված հարաբերությունները մնացել են անցյալում.
«Քրեական գործի քննությունն ավարտվել է, ոչ մի լարվածություն չկա, իր հետ կապված ոչ մի խնդիր չունեմ»,-ասաց նա:
Մեր հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այլեւս լավ հարաբերություններ են մրցակիցների մոտ, Խաչիկյանն ասաց.
«Բնականաբար ոչ, տրամաբանություն էլ չկա այդտեղ, բայց դե ընտրական պրոցես է, առաջադրվել ենք, ով կհաղթի՝ ես նրան կշնորհավորեմ, ընտրությունններն ինձ համար ինչ-որ եսիմ ինչ չեն»:
Հետաքրքրվեցինք՝ Ախթալայում ընտրական քարոզչությունն ինչպե՞ս է ընթանում, արդյոք լարված մթնոլորտ չկա՞, Հայկազ Խաչիկյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել.
«Նորմալ քաղաքակիրթ քարոզչություն ենք տանում, հանդիպում ենք մարդկանց հետ, որտեղ դահլիճի հնարավորություն չկա, բակային հանդիպումներ ենք կազմակերպում: Լարված հարաբերությունները մնացել են անցյալում, մեր մրցակից կողմը պրովոկացիոն քայլերի չի գնում»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ տրամադրվածություն չունի «ինչ-որ պրովոկացիաների գնալու»:
Հիշեցնենք, որ Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ով այժմ անազատության մեջ է՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT