Երևան
12 °C
սկիզբը՝ այստեղ
Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում ընտրություններն անվավեր ճանաչելու համար հիմք են հանդիսացել անհետացած 8 քվեաթերթիկները, իսկ Ջիլում՝ հակառակը, այն, որ վերահաշվարկի արդյունքում պարզվել է՝ քվեատուփում 3 քվեաթերթիկ ավել է, քան ընտրությանը մասնակցած անձանց թիվն է:
Այդ մասին պարզեցինք նշված համայնքներն ընդգրկող թիվ 23 ԸԸՀ նախագահ Կարեն Լեւոնյանից: Մասնավորապես, խոսելով Վարսեր համայնքում տեղի ունեցածի մասին՝ Լեւոնյանն ասաց.
«Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԸԸՀ որոշման համար որպես հիմք հանդիսացել է տվյալ համայնքի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի գործընթացը: Պարզվել է, որ 8 քվեաթերթիկներ պակասում են քվեատուփից: Դա գնահատվել է ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող թվաքանակ, քանի որ թեկնածուների մեջեւ ձայների տեղաբաշխումը եղել է հետեւյալ կերպ. գործող գյուղապետ Զավեն Հարությունյանի օգտին եղել է 421 քվեաթերթիկ, մյուս թեկնածուի՝ Հուսիկ Սեդրակյանի օգտին՝ 420: 36 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Վերահաշվարկի արդյունքում պատկերը հետեւյալն է եղել. Զավեն Հարությունյանի օգտին՝ 419 քվեաթերթիկ, Հուսիկ Սեդրակյանի օգտին՝ 418, անվավեր քվեաթերթիկ՝ 40: Եվ քանի որ քվեատուփում եղած 8 քվեաթերթիկների ճակատագիրը չկարողացանք պարզել, հետեւաբար դրանց բացակայությունը դիտարկվեց որպես քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող փաստ, դա հիմք հանդիսացավ, որ ԸԸՀ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրության արդյունքները»,- ասաց Լեւոնյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք տարածված տեսանյութում երեւացողը արդեն հիմք չէր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար՝ Լեւոնյանը պատասխանեց.
«Այդ բոլոր գործողությունները, որոնք քրեաիրավական հետեւանք առաջացնող գործողություններ կարող են դիտարկվել, դա իրավապահ մարմինների գործառույթներն են: ԸԸՀ-ն առաջնորդվում է զուտ քվեաթերթիկներով եւ ԸՕ դրույթներով եւ չի կարող այս կամ այն տեսանյութը հիմք ընդունելով չեղարկել ընտրության աւրդյունքները»:
Հարցին, թե արդյո՞ք քրեական գործ հարուցվել է՝ Լեւոնյանը պատասխանեց, որ այս պահին չունի այդ տեղեկատվությունը:
Անդրադառնալով Ջիլ համայնքին՝ Կարեն Լեւոնյանը պարզաբանեց, որ այստեղ եւս վերահաշվարկի արդյունքներն են հիմք հանդիսացել, որ ԸԸՀ-ն որոշի՝ քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն:
«Ընտրողների ստորագրությունների քանակը 343 էր, սակայն չգիտեմ ինչպես քվեարկության տուփից դուրս էր բերել 346 հատ սահմանված նմուշի ծրար եւ նույն քանակությամբ քվեաթերթիկ էր հաշվարկել: Երեք թեկնածուների ձայները եւ անվավեր քվեաթերթիկների հանրագումարը կազմել էր 346: ԸԸՀ-ն, վերլուծելով ստեղծված իրավիճակը, եկավ այն եզրահանգման, որ 3 ավել քվեաթերթիկներ են լցված եղել քվեատուփում: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների ձայների տեղաբաշխման արդյունքում տարբերությունը կազմում էր 3 ձայն, հետեւաբար այդ ավել երեք քվեաթերթիկները դիտարկեց որպես խախտում եւ դրանց առկայությունը դիտարկեց որպես ընտրության արդյունքների վրա ազդեցություն ունեցող հանգամանք»,- պարզաբանեց թիվ 23 ԸԸՀ նախագահը:
Նշենք, որ Ջիլում համայնքի գործող ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Ղարիբյանը հաղթել էր 2 ձայնի առավելությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT