Մարուքյանը իմպիչմենտ չի նախաձեռնի, բայց մտածել է՝ ինչպես պատռել 4 «դավաճանների» դիմակը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է առաջիկայում պատռել բոլոր նրանց դիմակները, որոնք երեկ տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության ընթացքում իրենց ձայնը տվեցին քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանին: «Դավաճանների» դիմակը պատռելու համար կուսակցությունը մի քանի տարբերակ է մտածել:

Հիշեցնենք, որ ըստ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրի՝ այս ուժերը պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն: Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: Եվ հիմա «Լուսավոր Հայաստանը» խնդիր է դրել պարզելու, թե ովքեր են համաձայնագրին դավաճանող 4 անձինք:

«Մենք պատրաստվում ենք բոյկոտել Վանաձորի ավագանու առաջիկա նիստերը՝ թույլ չտալով 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որեւէ որոշում կայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը եւ շարունակեց.

«Առաջիկայում երեք կարեւորագույն որոշումներ են կայացվելու ավագանու նիստում. մեկը հնգամյա զարգացման պլանի հաստատումն է, երկրորդը՝ բյուջեի հաստատումը, երրորդը քաղաքապետարանի հաստիքացուցակի եւ դրույքաչափերի որոշումն է: Դրանք հնարավոր չէ անել 15 հոգով եւ ՀՀԿ-ն հարկադրված կլինի օգտվել այն 4 հոգու ծառայություններից, որոնք իր օգտին են քվեարկել: Մենք էլ կիմանանք, թե ովքեր են այդ 4 հոգին»:

Երեկ մեզ հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Լուսավոր Հայաստանին» առաջարկել էր կազմակերպել Մամիկոն Ասլանյանի իմպիչմենտի գործընթաց եւ «Հայկական վերածնունդին» ու «Բարգավաճ Հայաստանին» առաջարկել ստորագրել այդ առաջարկի տակ: Այդպիսով, ըստ Սաֆարյանի, պարզ կդառնար, թե ով է գործարքի գնացել ՀՀԿ-ի հետ:

«Օրենքով նման հնարավորություն մենք հիմա չունենք: Իմպիչմենտի գործընթաց հնարավոր է կազմակերպել ընտրություններից մեկ տարի հետո, այնպես որ հիմա անիմաստ է նման բան ձեռնարկելը»,- մեզ հետ զրույցում քաղաքագետին պատասխանեց Քրիստ Մարուքյանը:

Վերջինս մեզ տեղեկացրեց, որ նիստերը բոյկոտելուց եւ ՀՀԿ օգտին քվեարկածներին պարզելուց հետո կհասկանան, թե ինչ կազմով են առաջ շարժվում եւ այդ կազմով կշարունակեն հակակշիռ հանդիսանալ իշխող կոալիցիայի համար, ամենօրյա ռեժիմով կհսկեն նրանց բոլոր որոշումները, կատարած քայլերը:

Ի դեպ, «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւս միանում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարած բոյկոտին:

«Ինչպես «Լուսավոր Հայաստանը», այնպես էլ «Հայկական վերածնունդը» հայտարարում են բոյկոտ եւ չեն մասնակցի Վանաձորի ավագանու նիստերին»,- այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսավոր Հայաստանի բոյկոտին միանալու մասին էր հայտարարել ԲՀԿ-ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5253 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել