Երևան
12 °C
Մի տեսակ շատ ոգեւորիչ սկիզբ էր՝ ոչ իշխանական ուժերը Վանաձորում համաձայնագիր ստորագրեցին միմյանց սատարելու շուրջ։ Բայց վերջաբանը բոլորովին այն չեղավ՝ Վանաձորում քաղաքապետ դարձավ ՀՀԿ թեկնածուն։ Այս իրավիճակը մոխիրներից հառնած Արամ Կարապետյանը բնութագրեց «ոնց ուզում եք ընտրեք, արդյունքում, միեւնույն է, ՀՀԿ-ն է ընտրվում» բանաձեւով։ Այն հին անեկդոտի պես, երբ աղվեսն ագռավին հարցնում է՝ «իշխանությա՞նն ես ընտրել», սա ասում է՝ հա, բերանը բացվում է, ու պանիրն ընկնում է աղվեսին։ Անպանիր մնացած ագռավն ինքն իրեն միտք է անում՝ «տեսնես որ ասեի՝ ոչ, դրանից բա՞ն կփոխվեր»։
Մեր Շերլոկներն ու Հոլմսերը
Վանաձորում տեղի ունեցածը բազմաթիվ հաշվարկների ու վերլուծությունների տեղիք տվեց։ Մամիկոն Ասլանյանի ընտրության հաջորդ օրն իսկ հատ-հատ ու զույգ-զույգ հեռուստաալիքներին հյուր գնացած քաղաքական գործիչները փորձում էին գցել-բռնել, հաշվել-հաշվարկել, թե այդ ինչպես եղավ, որ այդպես եղավ։ 15-ին գումարում էին 3, հետո՝4, հանում էին 10, բազմապատկում էին մեր անցյալի փորձով, բայց ոչ մի կերպ չէր ստացվում բացահայտել, թե ովքե՞ր էին այն ձայների տերերը, որոնք սկզբում ստորագրել էին համաձայնագրի տակ, հետո գնացել ու ուխտադրժորեն քվեարկել էին Ասլանյանի օգտին։
Արդյոք դա տեղի է ունեցել կուսակցական պայմանավորվածությունների արդյունքո՞ւմ, թե՞ իշխանական ուժը օգտագործել է անհատների վրա ուղղակի ճնշման մեթոդը։ Եթե ՕԵԿ-ն է պայմանը խախտած ուժը, ապա ինչպե՞ս կարողացավ Բիշարյանը սեփական թիմի ներկայացուցիչներին «անբարոյական» անվանել, եթե ԲՀԿ-ն է, ապա նրա ձայները ամեն դեպքում չեն հերիքում 15-ը 19 դարձնելուն, քանի որ ԲՀԿ-ն ընդամենը 3 քվե ունի, նշանակում է՝ Մամիկոն Ասլանյանի օգտին ամեն դեպքում քվեարկել է գոնե մեկ ԼՀ-ական կամ ՀՎ-ական։ Կուսակցականներից յուրաքանչյուրը հակված էր արդարացնել իրենց ավագանու անդամներին, որոնք մեկը որոշակի ձեւով ծալել էր քվեաթերթիկը, մյուսը նշանը մի փոքր դուրս էր բերել վանդակից ու կլորացրել։
Ինտրիգը հասավ գագաթնակետին, երբ ՀՀԿ-ականներն անցան հակահարձակման, թե ո՞վ է ասում, որ ՀՀԿ-ն է ճնշել, գուցե առանձին անհատներին ճնշել են սեփական կուսակցության ղեկավարները՝ ստիպելով քվեարկել իրենց չնախընտրած թեկնածուին, իսկ մարդիկ արդյունքում գնացել ու քվեարկել են իրենց խղճի մտոք։ Կրեատիվության անասելի օրինակ ցույց տվեց Գագիկ Մելիքյանը, որը չէր հասկանում՝ ինչի՞ց է հասարակությունը վերցրել, որ ՀՀԿ-ին ընդդիմությունից 4 ձայն է գնացել, գուցե 6-ն է գնացել, կամ 7-ն է գնացել։ Այս տրամաբանությամբ՝ կստացվի, որ իշխանական ձայներն էլ գնացել են Քրիստ Մարուքյանի օգտին, ու ամեն ինչ կխառնվի իրար, ու ինչպես դետեկտիվ վեպերում Հոլմսի կամ Պուարոյի մասին՝ կստացվի, որ հանցագործը հենց նա էր, ում ի սկզբանե զոհ էինք կարծում։
Վանաձորում տեղի ունեցածից հետո բացի վերլուծություններն ու ապագայի վերաբերյալ եզրահանգումները, իշխանականներն իրավունք չունե՞ն կոպիտ արտահայտություններ անել միշտ ծախվող ընդդիմադիրների մասին։ Երեւի՝ ունեն։ Իրենք գնորդն են ու տեղյակ առեւտրի մանրամասներին։ Ու անգամ Գեւորգ Ալթունյանին դժվար է մեղադրել, որ երեկոյան եթերից խոսում է սկզբունքայնության մասին ճառեր ասողներից, որոնք առօրյա կյանքում պատրաստ են իրենց թիմին դավաճանել, ամենալկտի կերպով ծախվել՝ պատեհապաշտների պես, որ վխտում են մեր քաղաքական դաշտում։ Իրավունք ունի՞ լրագրողը այսպիսի արտահայտություններ անել եթերից։
Օրինակ ասել. «Թող որեւէ մեկը ցույց տա այնպիսի մի քաղաքական ուժ, որի անդամների պարագայում կարելի է վստահորեն ասել, որ նրանք ծախվող չեն»։ Երեւի արդեն ունի։ Իրավունք ունի՞ ասելու. «Քանի՞ քաղաքական ուժ կարելի է հաշվել, որոնք պատրաստ են ծախվելու, եթե ինչ-որ մեկը վճարի իրենց անհրաժեշտ գումարը»։ Հավանաբար արդեն ունի։ Բայց այս ամենն ասելուց հետո պիտի որ ասեր Գեւորգը, որ այդպիսի պատեհապաշտներից մեկը, որը 10 ճամբար է փոխել ու որի ճակատին այլեւս տեղ չի մնացել որեւէ գրառում թողնելու համար, ՏԻՄ ընտրությունների արդյունքում դարձավ հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետ։ Երեւի մոռացավ Գեւորգը այս մասին հիշատակել։ Կամ էլ պահը պատեհ չէր, ինչպես ասում են։
Ինչո՞ւ է աղմկում վարչապետը
Կառավարության նիստերը շարունակում են խիստ հետաքրքիր անցնել։ Կարեն Կարապետյանը դեռ հույսը չի կորցրել երկրում ինչ-որ բան փոխելու։ Վերջին նիստի ժամանակ առաջարկեց վերջ տալ ազգակցական հարաբերություններին աշխատավայրում՝ ասենք մայր եւ աղջիկ՝ նույն դպրոցում։ Ժամանակին մեր պաշտոնյաները դժգոհում էին՝ ի՞նչ է, մեղավո՞ր են մեր երեխաները, որ բոլորը մի մարդու նման տաղանդավոր են ու պիտի արտերկրում սովորեն «Լույսի» փողերով կամ նշանակվեն բարձր պաշտոնի, բայց Կարապետյանն ասում է՝ վերջ տվեք։ Չի՛ կարելի։ Նաեւ ԾԻԳ-երը կրճատեք, ՊՕԱԿ-ներն ու իրենց տնօրեններին ու ատրիբուտներին օպտիմալացրեք, տեսնենք ինչ ենք անում։ Ու նախարարները խելոք տմբտմբացնում են գլուխները՝ իբր կանենք, բա ո՞նց։ Փաստորեն այսքան հեշտ է եղել ամեն ինչ։
Վերցնում ես ու օպտիմալացնելը ո՞րն է՝ կտրուկ կրճատումներ ես իրականացնում։ Իսկ որ շուտով հազարավոր գործազուրկներ կավելանան Հայաստանում, դա այս պահին որեւէ մեկին կարծես չի հուզում։ Կարապետյանի գովական բարեփոխումները հնարավոր է «Համերկրացիների» տիպի մի նոր նախաձեռնություն դառնան, ասենք՝ «Դեպի Ռուսաստան», երբ անգործ մնացած ՊՕԱԿ տնօրեններն ու փոխտնօրենները կսկսեն Ռուսաստան խոպան գնալ։ Հատկապես, որ Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը արդեն պաշտոնապես վկայում է, որ Ռուսաստանում 3 մլն-ին մոտ հայ կա ու նրանց թիվը մեծ թափով շարունակում է ավելանալ։ Ու այս ամենի ֆոնին Շավարշ Քոչարյանը ելավ ու Կարեն Կարապետյանից եւս մի բջջային հեռախոս խնդրեց ԱԳՆ նոր փոխնախարարի համար։ Իրոք որ, մերոնց հումորին բան չես ասի։ Աշխատել չգիտեն, բայց տեղը որ գալիս է՝ լավ էլ զվարճացնում են ազգին։
Լավ մոռացված հինը
Ընտրություններին ընդառաջ բացված բոլոր կուսակցությունների անուններն արդեն դժվար է լինում մտապահել։ Դեմքերը նույնն են, բայց անունները՝ տարբեր։ Ընտրողի քվեին արժանանալու համար ակտիվ քաղաքականություն են վերադառնում դեմքեր, որոնց հասարակությունը անցած տարիների ընթացքում հասցրել էր մոռանալ։ Վիկտոր Դալլաքյանը վերադարձավ անգամ։ Սերժ Սարգսյանի հետ էլ չի ուզում աշխատել, նորից ընդդիմադիր է։ Բայց որ իրեն բան պատահի, մեղադրեք Սերժ Սարգսյանին։ Ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ նման մի բան ասաց։ Նրան մինչեւ այժմ ոչինչ չի պատահել, ողջ ու առողջ է ու նույնիսկ արդեն թմբլիկ։ Չնայած, կարծես թե ինքն էլ ընդդիմադիր է։ «Կլոր սեղանի» տաղավարում Աղասի Ենոքյանը պնդում էր, որ սա արդեն ընտրության հարց չէ, որ իշխանությունները ուղղակի փորձում են ցույց տալ հասարակությանը, թե այն մինչեւ ուր կարող է ընկնել, վարկաբեկվել։
5-10 հազար դրամները ուղղակի մարդկանց սեփական աչքում վարկաբեկելու միջոց են, ուրիշ ոչինչ։ Շաբաթվա ընթացքում տարբեր առիթներով տարբեր գործիչներ շատ խոսեցին հույսի բացակայության մասին, այն մասին, որ երբ քաղաքացին փոփոխություններ չի տեսնում ու հույս չունի, որ դրանք հնարավոր են, երկրի հետ շատ վատ բաներ կարող են պատահել։ Երկրում տիրող բարքերին այս տեսանկյունից նայելը եւ այդ մասին էկրանից բարձրաձայնելը կարծես թե նորություն է։ Թե սա ինչ արդյունքի կհանգեցնի, դժվար է ասել։
Հ.Գ. Հարցազրույցի ժանրով անցկացվող հաղորդումների մեծ մասում լրագրողները կարճ հարցեր են ուղղում հյուրերին՝ օրինակ «վախենում եք ինչի՞ց» կամ «ափսոսում եք ինչի՞ համար»։ Հեռուստաշաբաթ գրելու երկար տարիների ընթացքում դեռ չեմ հանդիպել մեր քաղաքական, հասարակական, մշակութային որեւէ գործչի, որը իր արած որեւէ ամաչելու բան կխոստովանի։ Ում ուզում ես հարցրու, ինքն իր կյանքում որեւէ բան չի արել, որի համար պետք է ամաչի։ Ու ամեն հերթական հարցազրույցից հետո ինձ մի հարց է տանջում՝ տեսնես ո՞վ է մեր երկրում անում այդ բոլոր ամաչելու բաները։
Ռուզան Ազիզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Գեղիում «Tesla» է այրվել․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել
Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է
Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք
«Արմավիր» ՔԿՀ-ում լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն առնչություն չունեն իրականության հետ․ ՔԿԾ
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Լավրով-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում, պատրաստ եմ հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ․ Թրամփն ասել է՝ երբ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ
Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. 2021թ.-ից ՀՀ-ի ընդդիմությունը Պուտինն է. տեսանյութ
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ Երևանի քաղաքապետարան
Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին
Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ
«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին
Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին
«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ
Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի
Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին
Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան
Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ
Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները
Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ
Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը
Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման
Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ
ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով
Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի
Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան
Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև
ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT