Երևան
12 °C
Նախորդ շաբաթ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մի ուշագրավ հայտարարություն արեց: Նա, մասնավորապես, ասաց, որ «Ճանապարհային ոստիկանության նպատակային գլխավոր ֆունկցիան պետք է լինի ոչ թե շատ տուգանք գրելը, առավելագույն բարենպաստ վիճակներում տեսախցիկ դնելը, որպեսզի մենք մեր քաղաքացուն գցենք անհարմար վիճակի մեջ, այլ հակառակը՝ նվազեցնենք վթարների քանակը»:
Այս հայտարարության հետ, մեղմ ասած, դժվար է չհամաձայնվելը: Ու թեեւ դեռեւս շուտ է դատել, թե ինչպես այդ հայտարարությունը կվերածվի առարկայական իրականության, քննարկենք մի խնդիր, որին մեր մշտական ընթերցողը տեղյակ է եւ որի լուծումը առաջին քայլն է, որը պետք է արվի վարչապետի հայտարարությունը իրականություն դարձնելու ճանապարհին: Խոսքը լուսացույցների սեկցիաների մասին է:
Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Երեւանում վարորդները «կարմիր լույսի» համար ամենաշատը տուգանվում են Բաղրամյան-Մոսկովյան, Հաղթանակի կամուրջ-Մաշտոց, Սեբաստիա-Րաֆֆի, Մաշտոց-Ամիրյան, Մաշտոց-Խորենացի եւ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկներում… Դրանցից միայն Հալաբյան-Արզումանյանն է, որ ունի շատ հին ու չերեւացող լուսացույց, այնինչ մյուս խաչմերուկների լուսացույցները բավականին նոր ու պայծառ են: Բայց այդ խաչմերուկներում կա մի «հիասքանչ» ու եկամտաբեր ծուղակ:
Կանաչի բացակայությունը՝ կարմիր
Երբ նախորդ դարասկզբին մարդկությունը ստեղծում էր եռագույն լուսացույցը, բավականին ուշադրություն էր դարձվում այն գույներին, որոնք պետք է կիրառվեն վարորդներին տարբեր հրահանգները տեղ հասցնելու համար: Ինչպես գիտեն բոլորը, երթեւեկությունը արգելող հրահանգի գույնը ընտրվեց կարմիրը, քանի որ այն ամենալավն է տարածվում մառախուղում, առավելագույնս է «աչք ծակում» եւ հոգեբանորեն ասոցացվում է վտանգի հետ:
Սակայն Հայաստանում հաճախ հանդիպում ենք լուսացույցների, որոնց արգելող նշանը ոչ թե կարմիր լույսն է, այլ ընդամենը կանաչ ազդանշանի բացակայությունը: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «սեկցիաների» մասին է:
Թեեւ սեկցիան ոչ միշտ է դրվում լուսացույցի վրա եւ հաճախ երթեւեկությունը բոլոր ուղղություններով կարգավորվում է մի լուսացույցով, բոլորս էլ գիտենք, թե ինչ է լուսացույցի սեկցիան: Դա մեքենաների վարորդներին խաչմերուկից դեպի աջ կամ ձախ երթեւեկությունը շարունակելու թույլտվություն տվող, ազդանշան հաղորդող լուսացույց է, որը կամ միացված է (երթեւեկությունը թույլատրվում է), կամ մարած (երթեւեկությունը արգելվում է):
Սակայն քանի դեռ լուսացույցի կարմիր լույսը հնարավոր չէ չնկատել, սեկցիայի դեպքում վարորդը պարտավոր է տեսնել՝ որ լուսացույցի կողքին կա մարված սեկցիա, որն արգելում է երթեւեկությունը… Եվ, բնականաբար, բազմաթիվ վարորդներ հաճախ չեն նկատում այն:
Եվ եթե ցերեկը մենք՝ վարորդներս, տեսնում ենք լուսացույցը ամբողջությամբ եւ կարող ենք տեսնել, որ դրա կողքին կա նաեւ սեկցիա, ապա օրվա մութ ժամերին մենք սովորաբար տեսնում ենք միայն լուսացույցի վառված լույսը եւ չենք տեսնում դրա կառուցվածքը (սեկցիայի առկայությունն ու բացակայությունը): Համապատասխանաբար, վարորդներս չենք կարող կռահել, որ լուսացույցի կողքին կա մարված սեկցիա, որը մեզ արգելում է երթեւեկել:
Արդյունքում, անգամ ամենաբարեխիղճ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում 20-50 հազար դրամով… Ընդ որում, երբեմն լուսացույցների մարված սեկցիաները չնկատելու ու հիմնական ուղղության կանաչ լույսով առաջնորդվելու արդյունքում լինում են ծանր վթարներ:
Փող քամոցի
Ինչպես նշեցինք, լուսացույցի հիմնական ուղղության կանաչ լույսի, բայց մարված սեկցիայի առկայությամբ սեկցիայի ուղղությամբ խաչմերուկ մտած ու հատած վարորդները նկարվում եւ տուգանվում են 20-50 հազար դրամով: Ու թեեւ եղել են դեպքեր, երբ այդ կերպ տուգանված վարորդները բողոքարկել են տուգանքը դատական կարգով ու հասել են հաղթանակի, նկատենք, որ Հայաստանում վարորդների ընդամենը մի չնչին մասն է «զահլա անում» տուգանք բողոքարկել (սովորաբար, միջինում բողոքարկվում է տուգանքների 0.5-1 տոկոսը):
Համաձայն Ճանապարհային ոստիկանությունից ստացված վիճակագրության, մայրաքաղաք Երեւանի ճանապարհներին տարեկան շուրջ 50 հազար վարորդ տուգանվում է լուսացույցի արգելող նշանին չենթարկվելու համար: Սակայն եթե առանց սեկցիայով ծուղակների խաչմերուկներում միջինում արձանագրվում է ամսական շուրջ 40 «կարմիր լույս», ապա այդպիսի ծուղակներով խաչմերուկներում այդ թիվը 4,5 անգամ գերազանցում է ու կազմում 150-200:
Լուսացույցային սեկցիաներով այսօրինակ ծուղակներով խաչմերուկներում լուսացույցի արգելող նշանին (մարված սեկցիային) չենթարկվելու համար հայաստանցի վարորդները տարեկան մոտ 300 միլիոն դրամի տուգանք են վճարում:
300 միլիոն դրամ, որը գնում է ՀՀ ԿԱ ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամ եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Եվ հենց դա է պատճառը, որ այդ սեկցիաները չեն վերածվում առաջադեմ աշխարհին վայել ամբողջական լուսացույցերի… Երբ մեկի տեղը իրար կողք երկու լուսացույց է, մեկը մի ուղղությամբ երթեւեկողների համար, մյուսը՝ այլ ուղղությամբ:
Անգամ Վրաստանը, որ մինչ վերջերս ճանապարհային երթեւեկության հարցերում Հայաստանից ավելի հետամնաց էր, եւս անցավ քաղաքակիրթ այդ մոդելին եւ հաճախ Թիֆլիսի, Բաթումի ու այլ քաղաքների խաչմերուկներում կարելի է հանդիպել տարբեր ուղղությունները առանձին կարգավորող «զույգ» լուսացույցեր:
Քաղաքական կամք
Առաջիկայում կտեսնենք, թե որքանով է գործադիրը պատրաստ փոխել կարգավորումները եւ վերջ տալ լուսացույցային սեկցիաների ծուղակներին, ի հեճուկս այն հանգամանքի, որ դրանով ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամի ու «Սեքյուրիթի դրիմի» տարեկան եկամուտները կպակասեն 300 միլիոն դրամով:
Դանիել Իոաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան
Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները
Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից
Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին
Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին
Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան
Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան
Վանաձորի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Թրամփը հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը մոտ է. նա ուզում է շտապ հանդիպել Պուտինի հետ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է
Անիի տարածաշրջանում մառախուղ է
Փորձել եմ ամեն ինչ անել, որ որդիս չհեռանա «Բարսելոնա»-ից․ Նեյմարի հայրը անկեղծացել է
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Երևանում բախվել են «Պորշ Կայեն»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց
1994-ի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ՀՀ վարչապետ
Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT