Այս տարի ՀՆԱ-ի աճ չի լինի. մեր տնտեսությունն ազատ անկման մեջ է

Հայաստանի տնտեսությունը ազատ անկման մեջ է: Կարծես իրականանում են ամենամռայլ կանխատեսումներն այն մասին, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ չի գրանցվի:

Իսկ եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, իրավիճակը կլինի այնպիսին, որ նույնիսկ պաշտոնական վիճակագիրները չեն կարողանա նկարել տնտեսական աճի ցուցանիշ: Սա ակնհայտ է դառնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած նախնական ցուցանիշներից, որոնք բնութագրում են այս տարվա առաջին 10 ամիսներին արձանագրված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը: Ըստ այդմ, առաջին 10 ամիսներին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշը` ՏԱՑ-ը կազմել է 0.4 տոկոս: ՏԱՑ-ը, անշուշտ, տնտեսական աճի, կամ ինչպես ասում են՝ Համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը չէ, սակայն ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե ամբողջությամբ համընկնում է ՀՆԱ-ի աճի ցուցանիշին:

Տեսականորեն աճի 0.4 տոկոսը գտնվում է դեռ «դրական դաշտում», այսինքն թեկուզ քիչ, բայց աճ ունենք: Սակայն դինամիկան այնպիսին է, որ այդ +0.4 տոկոսը ամենայն հավանականությամբ առաջիկա երկու ամիսներին կունենա մինուս նշան: Խնդիրն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը դրսեւորում էր բավականին հուսադրող պահվածք: Ամբողջ առաջին կիսամյակում վերոհիշյալ ՏԱՑ-ը «դրական» տիրույթում էր: Անցած տարվա նույն ամիսների համեմատ արձանագրվում էին մինչեւ անգամ 6 տոկոսից ավելի աճեր: Օրինակ, 2016-ի մարտին 2015-ի համեմատ գրանցվեց 6.6 տոկոս աճ: Ու այդպես մինչեւ հունիս, երբ ՏԱՑ-ի աճը կազմեց 2 տոկոս: Բայց հենց հուլիսից սկսած ՏԱՑ-ը սկսեց սահուն անկում ապրել, եւ գրանցվեց գրանցվեց 4.2 տոկոս անկում: Իսկ հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ անկումը արդեն 7.8 տոկոս է կազմել (տես գծապատկերը):  

Թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ, ճիշտն ասած, դժվար է միանշանակ ասել: Անշուշտ, ներկայիս անմխիթար վիճակի վրա ազդեցություն ունեն թե ապրիլյան պատերազմը, եւ թե ՊՊԾ գնդի գրավումը:  Որքան է կոնկրետ այդ գործոնների ազդեցությունը՝ անհնարին հաշվարկել: Ապրիլյան ռազմական թեժ գործողությունները բնականաբար խաթարել են օտարերկրյա ներդրումների հոսքը: Սա բնական է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ այդ իրադարձություններից առաջ էլ ՀՀ ներհոսող օտարերկրյա ներդրումները արդեն իսկ հասել էին զրոյական մակարդակի: Տեսականորեն հնարավոր է, որ եթե չլինեին ապրիլյան մարտական գործողությունները, ապա ներդրումները կարող էին եւ աճել: Բայց դա՝ միայն տեսականորեն: Գործնականում մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների հոսքը նվազում է արդեն երկու տարի անընդմեջ, ինչը թերեւս պայմանավորված է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ: Համենայն դեպս օտարերկրյա ներդրումների նվազումը եւ մեր անդամակցումը ԵՏՄ-ին ժամանակային առումով գրեթե համընկնում են:

Օտարերկրյա ներդրումների նվազումը, անշուշտ, շատ մեծ բացասական ազդեցություն է թողնում ամբողջ տնտեսության վրա: Բայց եթե ավելի ուշադիր նայենք ԱՎԾ-ի հրապարակած թվերին, ապա կարձանագրենք, որ այստեղ տարօրինակություններ կան: ՏԱՑ-ի անկման հիմնական «շոգեքարշները» գյուղատնտեսությունն  ու շինարարությունն են: Գյուղատնտեսությունը այս 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.3 տոկոսով, իսկ շինարարությունը` մոտ 10 տոկոսով:

Ու եթե շինարարության անկումը կարելի բացատրել ինչպես օտարերկրյա ներդրումների նվազմամբ, այնպես էլ մասնավոր տրանսֆերտների անկմամբ պայմանավորված՝ բնակչության գնողունակության նվազմամբ, ապա գյուղատնտեսության այսպիսի գահավիժումը անհասկանալի է: Ոլորտը արտահանելի է, եւ վերջին ամիսներին թմբկահարվում է գյուղմթերքների արտահանման եռանիշ ու քառանիշ աճերի մասին, նշելով, թե մեր գյուղարտադրանքը եւ դրա վերամշակված արդյունքները մեծ պահանջարկ ունեն ԵՏՄ 180 միլիոնանոց շուկայում, մասնավորապես Ռուսաստանում: Բացի այդ այս տարի չեն գրանցվել բնակլիմայական աղետներ` համատարած ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն եւ այլն: Ու հասկանալի չէ, թե ինչու է գյուղմթերքների արտադրությունը նվազել այս չափով: Ավելին, այս ոլորտում անկման տեմպերը ամիսների կտրվածքով ուղղակի սահմռկեցուցիչ են: Մասնավորապես, եթե օգոստոսին անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղմթերքների արտադրությունը աճել էր մոտ տասը տոկոսով, ապա սեպտեմբերին արդեն գրանցվեց աննախադեպ` 20 տոկոս անկում անցած տարվա սեպտեմբերի համեմատ: Իսկ  հոկտեմբերին անկումը արդեն չի տեղավորվում տրամաբանության մեջ: Անկումը հասել է արդեն 30 տոկոսի՝ անցած տարվա նույն ամսվա համեմատ: Պարզելու համար, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ իրականում, խորը մասնագիտական ու թափանցիկ վերլուծություն է անհրաժեշտ, ինչը, սակայն, չի արվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8037 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը