Երևան
12 °C
Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման, երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման օրակարգով ներկայում երկու զուգահեռ պրոցես է ընթանում: Նոյեմբերի 10-ին Բաքվում հայտնի կոնֆերանսի արդյունքներով ստեղծվեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պլատֆորմը»: Արդեն անդրադարձել ենք, թե ինչ կատաղի պայքար է գնում երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ հայկական մտավորականության հնարավորինս կարկառուն ներկայացուցիչներին կամ սովորական քաղաքացիներին այս հարթակին միացնելու հարցում: Ադրբեջանն ամեն ինչ անում է` եւս մեկ հայկական անուն ստանալու համար, Հայաստանն ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
Դեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ՀԱԿ կուսակցության համագումարը, որտեղ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» քաղաքական պլատֆորմը եւ հայտարարեց` ցանկալի կլիներ, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի այս պլատֆորմի շուրջ ձեւավորված դաշինքով: Բնականաբար ասաց, որ այն բաց է մյուս քաղաքական ուժերի համար:
Այսպիսի բովանդակությամբ քաղաքական պլատֆորմի անհրաժեշտությունը ՀԱԿ առաջնորդը հիմնավորեց նրանով, որ ի վերջո պետք է հասկանալ, որ Հայաստանի զարգացման միակ երաշխիքը ղարաբաղյան հարցի լուծումն է, եւ քանի որ հիմա Ռուսաստանի ջանքերով նման պահ է ստեղծվել, պետք է օգտագործել այդ պահը, համաձայնել բանակցությունների սեղանին դրված կարգավորման տարբերակին եւ այդպիսով գնալ խաղաղության եւ ոչ թե պատերազմի:
Տեր-Պետրոսյանը մանրամասնեց նաեւ, թե ինչ տարբերակի մասին է խոսքը: «Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցն ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:
Ըստ Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը պետք է համաձայնվի լուծման այս տարբերակին, եւ «խաղաղության եւ հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակերպությունները եւ մտավորական խավերը պարտավոր են զորավիգ կանգնել նրան այդ հարցում»: «Պահն է, վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամասնության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը վայելող առաջնորդի, եւ ոչ թե սեփական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը»,- ասաց նա։
Լեւոն Տեր-Պետրոսյանի սույն դիրքորոշումը բազմաթիվ վերլուծությունների առիթ է դարձել: Քաղաքագետների ու վերլուծաբանների կարծիքները կարելի է հիմնականում երկու խմբի բաժանել: Առաջին. Տեր-Պետրոսյանն այսպիսով մեսիջ է ուղարկում Ռուսաստանին այն մասին, որ ինքը եւ իր ղեկավարած ուժը ՀՀ-ում իշխանական լծակներ ունենալու դեպքում կընդունեն ղարաբաղյան հակամարտության լուծման ռուսական առաջարկությունները: Տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանը պետք է նման հայտարարությունից հետո շահագրգռված լինի, որ 2017-ի ընտրությունների արդյունքներով ՀԱԿ-ը խորհրդարանում ներկայացված լինի, մեծամասնություն ունենա եւ այլն:
Մյուս կարծիքն այն է, որ Լեւոն Տեր- Պետրոսյանն այս քայլով հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին բանակցություններում կոշտացնելու իր դիրքերը, քանի որ նրա առաջ բերած խաղաղության պլատֆորմի շնորհիվ երեւան է գալիս այն մեծ հակազդեցությունը, որ հասարակությունն ունի կարգավորման առաջարկվող տարբերակի նկատմամբ: Այս տեսակետն արտահայտողները նույնպես տեղի ունեցողը ուղիղ կապում են 2017-ի ընտրությունների հետ: Նրանք էլ նշում են, որ Սերժ Սարգսյանը, որն արդեն հայտարարել է` քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակի հարցում անորոշություն է, որեւէ այլ հարց քննարկելի չէ, ի երախտագիտություն նման քայլով իր թիկունքը պահելու համար, պետք է շահագրգռված լինի, որ 2017-ի ընտրություններում ՀԱԿ-ը հաջողություն ունենա:
Տեր-Պետրոսյանի խաղաղության պլատֆորմն առհասարակ բուռն քննարկումների տեղիք է տվել: Մեծ վեճ է առաջացել, թե անգամ հանուն խաղաղության պե՞տք է արդյոք Հայաստանը սեղանին դրված կարգավորման տարբերակն ընդունի, թե՞ ոչ: Շատերը սա անվանում են Խաղաղության եւ Պատերազմի դիսկուրս, որը 18 տարի անց կրկին օրակարգ է բերում ՀՀ առաջին նախագահը:
2010 թվականի ապրիլին հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կրկին ԼՂ հարցի կարգավորման սեղանին դրված տարբերակին էր նվիրված, որն այն ժամանակ էլ նույնն էր, ինչ հիմա: Այն ժամանակ, սակայն առաջին նախագահը դրա մասին խոսում էր ոչ թե խաղաղության կոնտեքստում, այլ` իշխանափոխության:
«Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ հինգ շրջանների անմիջական վերադարձն Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Այսինքն, հայկական կողմը կատարում է միանգամայն շոշափելի, կարելի է ասել, նյութական զիջում, դրա դիմաց ստանալով միայն դատարկ ու չերաշխավորված խոստումներ (...) Սերժ Սարգսյանը, հետեւաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը (....) Սերժ Սարգսյանն ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները»,- 2010-ին կարգավորման նույն տարբերակի վերաբերյալ ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա նաեւ հիշեցրել է 2009-ի սեպտեմբերին իր արտահայտած հետեւյալ մտքերը. «Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը», «իշխանափոխությունը Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է»:
2010-ին Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, որ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությունից անձնական անձեռնմխելիություն եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ ստանալու դիմաց կստորագրի Հայաստանի համար աննպաստ եւ վտանգավոր հեռանկարներ պարունակող տարբերակը: Հիմա հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անելու փոխարեն, պետք է ամեն կերպ օգնել ստորագրել նույն այդ տարբերակը, քանի որ դա խաղաղության եւ խնդրի լուծման տանող քայլ է:
2010-ին նա հեգնանքով ասում էր, որ Սերժ Սարգսյանը կարգավորման այդ տարբերակը ստորագրելու դիմաց գուցե Նոբելյան մրցանակ էլ ստանա: Հիմա, ամենայն լրջությամբ ասում է, որ ժողովուրդները երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում, ուստի Սերժ Սարգսյանը պետք է անի այդ բանը:
Քաղաքականության մեջ հաճախ է պատահում, որ որեւէ ժամանակաշրջանում հայտնած որեւէ միտք ժամանակի ընթացքում կորցնում է արդիականությունը: Իրադրություն է փոխվում, բազմաթիվ նոր գործոններ են ի հայտ գալիս, որոնք ստիպում են վերանայել նախկինում ասվածը: Տվյալ դեպքում, սակայն ամեն ինչ նույնն է. կարգավորման տարբերակն էլ է նույնը, Սերժ Սարգսյանն էլ, Հայաստանի խնդիրներն էլ: Եւ ինչպես եղավ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար աննպաստ տարբերակը դարձավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման եւ բարգավաճման երաշխիք: Թերեւս մինչեւ խաղաղության եւ պատերազմի դիսկուրսի մեջ մտնելը, պետք է նախ այս հարցի պատասխանը գտնել:
Լավատեղյակ աղբյուրները սկսել են հաղորդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի հետ: Այս տեղեկատվությունը տեղավորվում է տեսակետի մեջ, թե խաղաղության պլատֆորմ ստեղծելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին օգնում է բանակցություններում դիրքորոշումը կոշտացնելու հարցում: Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի միջեւ քաղաքական շփումները բացառելով հանդերձ, այնուամենայնիվ, ընդունենք, թե ելույթն իսկապես համաձայնեցված էր:
Դա նշանակում է, որ իշխանական լրատվամիջոցներն այդ ելույթը պետք է հնարավորինս ընդարձակ լուսաբանեին, մի բան, որ կարծես տեղի չի ունեցել: Իսկ Հանրային հեռուստաընկերության կայքում «Առաջին լրատվականի» դեկտեմբերի 17-ի հիմնական, 21.00-ի թողարկումն առհասարակ ջնջված է: Այդ թողարկման ժամանակ մանրամասն ռեպորտաժ էր հեռարձակվել ՀԱԿ համագումարի եւ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին: Ընդ որում, ռեպորտաժում ընդգծված էր ելույթի հիմնական ասելիքն առանց աղճատման կամ խեղաթյուրման: Ինչո՞ւ է հատկապես այդ թողարկումը ջնջված, արդյո՞ք սա վերաբերմունքի նշան է, թե տեխնիկական խնդիրներն են պատճառը:
Այս հարցի պաշտոնական պատասխանում, բնականաբար, հղում կարվի տեխնիկական խնդիրների վրա, սակայն նշենք, որ «Առաջին լրատվականի» որեւէ այլ թողարկման ժամանակ նման խնդիր նախկինում չի հանդիպել: Խոտանի վրա նշվում է, թե տվյալ տեսանյութը արգելափակվել է «Պրեմիեր լիգայի» կողմից: Սա հիմնավոր բացատրություն է, եթե խոսքը ֆուտբոլային հանդիպմանը վերաբերվեր: Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման արգելափակումը «Պրեմիեր լիգայի» կողմից, ինչ խոսք, նորություն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT