Երևան
12 °C
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղում ստեղծել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ` «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն: Այն գործելու է «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում` Վանք գյուղի մոտակայքում:
«Մենք գիտենք, որ այսօր Արցախը միջազգային տարբեր հարթակներում հայտնի է որպես ռազմականացված երկիր, հակամարտության գոտի, եւ Մատենադարանը պատրաստվում է այնտեղ աշխուժացնել գիտական ու մշակութային կյանքը, որպեսզի աշխարհի, միջազգային հանրության (ինչքան էլ կեղծ եմ համարում այդ ձեւակերպումը) ընկալումներում Արցախը նաեւ հանդես գա իբրեւ գիտական եւ մշակութային կյանք ծավալող ազատ ու անկախ հանրապետություն»,- ասում է Մատենադարանի արցախյան մասնաճյուղի գործունեության պատասխանատու Արամ Թորոսյանը:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է հետեւյալը. Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում եւ ներկայացնում-լուսաբանում են Արցախի հոգեւոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։
Այդ արժեքների հանրահռչակման, դրանց ուսումնասիրության խթանման նպատակով Գանձասարի վանական համալիրին կից, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի ներդրումների շնորհիվ վերակերտված կառույցում 2015 թվականի նոյեմբերին բացվել էր պատմական Հայաստանի Արցախ եւ այլ նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյանների, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ բնագրերի ու ընդօրինակությունների, վավերագրերի, հնատիպ գրքերի, ինչպես նաեւ պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում եւ եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրերի ցուցադրությունը:
Մինչեւ այժմ գործող ցուցադրությունն ու նաեւ կենտրոնը հիմա, փաստորեն, կառավարության որոշմամբ ստանում են իրավական ձեւակերպում` հռչակվելով Մատենադարանի մասնաճյուղ:
«Տնօրինության համապատասխան որոշումների համաձայն` մենք ժամանակի ընթացքում ցուցադրությունները կհամալրենք, կփոփոխենք, ինչի շնորհիվ կարող ենք ապահովել տեղացի եւ օտարերկրյա այցելուների հոսք: Մենք խնդիր ունենք Արցախի ժառանգությունը ներկայացնել ոչ միայն օտարերկրյա այցելուներին, այլեւ տեղացիներին իրազեկելու, որովհետեւ նրանք եւս քիչ են տեղյակ պատմությունից, Արցախի գրչության կենտրոններում ծավալված գործունեությունից: Այսինքն` մենք մեր սլաքները ե՛ւ դեպի ներս ենք ուղղում, ե՛ւ դեպի արտաքին աշխարհ»,- մեր զրույցում ասաց Մատենադարանի արցախյան մասնաճյուղի գործունեության պատասխանատու Արամ Թորոսյանը:
Այնտեղ պահվող ավելի քան 100 ձեռագրերի, հնատիպ գրքերի ու արխիվային փաստաթղթերի մեջ Արամ Թորոսյանը հիշատակում է օրինակ Նապոլեոն Բոնապարտի հրամանը, համաձայն որի` նրա` ծագումով արցախցի թիկնապահ Հովհաննես Պետրոսյանը պարգեւատրվում է Պատվո լեգեոնի շքանշանով` ռուս-ավստրիական զորախմբի նկատմամբ Նապոլեոնի տարած հաղթական՝ Աուստեռլիցի ճակատամարտին մասնակցելու համար:
«Գայանեի ավետարան ունենք: Դրա հետ հետաքրքիր պատմություն է կապվում. թուրք զորավարը սիրահարված է լինում Գայանեին եւ ամուսնության առաջարկություն է անում: Գայանեն սուտ խոստում է տալիս, որ կամուսնանա նրա հետ, սակայն գիշերը սպանում է ամբողջ զորախմբին, այնուհետեւ գնում, ավետարան է ծաղկում: Արամ Խաչատրյանի համանուն բալետն էլ հենց այս պատմությունն ունի իր հիմքում»,- փոխանցեց նա:
Դառնալով «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի աշխատակազմին, նշենք, որ կենտրոնի գործունեության պատասխանատուի խոսքով այնտեղ առայժմ աշխատում են մեկական զբոսավար, պարետ, հսկիչ, տեսահսկման օպերատոր: Ընդհանուր առմամբ՝ վեց մարդ: Աշխատակազմի վերջնական թիվը դեռեւս քննարկման փուլում է: Հնարավոր է, որ այն հասցվի տասի:
«Այս պահի դրությամբ մենք մի քանի աշխատող ունենք, բոլորը Վանք գյուղից են եւ բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ: Երկու աշխատակից ունեն 7 երեխա, մեկը զոհված ազատամարտիկի կին է: Այսինքն` սա եւս շատ գեղեցիկ երեւույթ է, երբ Մատենադարանը կարողանում է սահմանամերձ գյուղի բնակիչներին ապահովել աշխատանքով»,- ասաց Արամ Թորոսյանը:
Առայժմ, Մայր Մատենադարանից Արցախյան մասնաճյուղ են գործուղվում զբոսավարներ, գիտաշխատողներ: Հետագայում՝ նախատեսվում է մասնագետներ պատրաստել տեղում: «Մենք համապատասխան ծրագրեր կմշակենք, որպեսզի օրինակ Արցախի պետական համալսարանի եւ այլ գիտական, կրթական կառույցների հետ համատեղ, պատրաստենք գիտաշխատողներ, որոնք կզբաղվեն Արցախում ստեղծված կամ այնտեղ պահված ձեռագրերի ուսումնասիրությամբ, հետազոտմամբ, պահպանմամբ»,- անելիքների մասին մանրամասնեց կենտրոնի պատասխանատուն:
Թե ֆինանսական ինչ միջոցներ է պահանջելու Մատենադարանի մասնաճյուղի պահպանումը, նա ասաց, որ չգիտի` միեւնույն ժամանակ նշելով, որ մինչ օրս այն սնվում էր մայր կառույցից: Դատելով կառավարության որոշումից, սպասվող ֆինանսական խնդիրները հետագայում կհոգան պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների հաշվին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ
Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան
Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է
Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան
Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո
Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են
Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT