Երևան
26 °C
Տարին մոտենում է ավարտին, եւ ավանդույթի համաձայն՝ տարբեր մարզական գերատեսչություններ, ԶԼՄ-ներ ներկայացնում են տարվա լավագույն մարզիկների իրենց տարբերակները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ տարին մեկ անգամ իր գոյության մասին հիշեցնող Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա կառույցի միջոցով, հրապարակել է 2016 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների իր տարբերակը, մարզական ֆեդերացիաները հրապարակել են տվյալ մարզաձեւում լավագույնը ճանաչված մարզիկների անունները: Զերծ մնալով յուրաքանչյուր տարի այս քվեարկությունների հետ կապված բազմաթիվ վեճերից, «Հայկական Ժամանակը» ներկայացնում է լավագույն մարզիկների իր տարբերակը:
Ընդ որում, մենք կրկին անգամ հայտարարում ենք, որ չենք դասակարգելու մեր մարզիկների նվաճումները, քանի որ Հայաստանի նման ոչ սպորտային երկրի համար ցանկացած մարզական նվաճում կարեւոր է, եւ հայաստանցի մարզիկների ցանկացած հաջողություն մեծագույն խրախուսանքի, պատվի է արժանի: Ընդ որում, կրկին անգամ անհրաժեշտ է փաստել, որ այդ հաջողությունները ոչ թե Հայաստանում սպորտի համակարգված աշխատանքի, այլ կոնկրետ մարդկանց՝ մարզիկների եւ մարզիչների աշխատանքի, տաղանդի արդյունք է:
Համաձայն Հայաստանի սպորտի նախարարության հրապարակած տեղեկատվության, 2016 թվականի ընթացքում հայ մարզիկները մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում նվաճել են 170, այդ թվում՝ 4 օլիմպիական մեդալ: Տարվա ընթացքում հայաստանցի 10 մարզիկ տարբեր տարիքային խմբերում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: 20 - ամյա դադարից հետո կրկին Օլիմպիական չեմպիոն ունեցանք՝ 2-րդը անկախ Հայաստանի պատմության ընթացքում:
Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է աշխարհում սպորտային երկրների համբավ վայելող բազմաթիվ երկրների, անգամ՝ Սինգապուրին: Ընդ որում, ամբողջ 2016 թվականի ընթացքում Հայաստանում ավելացել է ընդամենը 1 մարզական կառույց՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Բայց մարզվելով խայտառակ պայմաններում, մեր մարզիկներին հաջողվում է բարձր պահել Հայաստանի անունը, տիտղոսներ նվաճել, մեր երկրի հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել: Ու դեռ տարեվերջին էլ մարզական չինովնիկների՝ մեղմ ասած անտրամաբանական գործողությունների պատճառով, նրանց մի մասը դուրս է մնում այսպես կոչված «լավագույն տասնյակից», կամ մեկի հաղթանակը ստորադասվում է մյուսին:
Վերադառնանք 2016 թվականի մարզաշխարհի հայաստանցի հերոսների մեր վարկածին, որը կազմվում է ոչ միայն մարզական բարձր արդյունքները հաշվի առնելով, այլ նաեւ տվյալ մարզիկի կողմից Հայաստան երկրի անունը բարձր պահելու, սպորտում ունեցած նշանակալի ներդրումը գնահատելով: Ընդհանուր առմամբ ցանկացած երկրում լավագույնների ցուցակում ընդգրկվում են ընդօրինակման արժանի մարզիկները, հերոսները, որոնց նմանվել պետք է ձգտեն պատանի մարզիկները: Այս առումով, իհարկե, մեծագույն տարակուսանքների առիթ կարող է հանդիսանալ ծանրորդների առկայությունը լավագույնների ցանկացած վարկածում:
Հիշեցնեմ, որ մեր ծանրամարտի ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, որ գրեթե բոլոր ծանրորդները դոպինգ են օգտագործում: Ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան խթանիչներ օգտագործի, հետեւաբար ծանրորդները չեն կարող լինել ընդօրինակման առարկա, չեն կարող հայտնվել լավագույնների թվում: Բայց առաջնորդվենք «բռնված չես՝ գող չես» սկզբունքով, մի կողմ թողենք այդ հայտարարությունները եւ ներկայացնենք 2016 թվականի մարզական տարվա մեր հերոսներին:
Լավագույնների թվում են Օլիմպիական խաղերի 8 մասնակիցներ, թեեւ Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում մեր 4 մարզիկների հաջողվեց մեդալ նվաճել: Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, ծանրորդներ Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի շնորհիվ Ռիոյում ծածանվեց Հայաստանի դրոշը: Օլիմպիական խաղերի ընթացքում մեդալներ չկարողացան նվաճել մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը, Հուռի Գեբեշյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Նազիկ Ավդալյանը, բայց այս մարզիկներն իրավունք են նվաճել տեղ գտնելու լավագույնների շարքում: Մարմնամարզության հրաշալի սերունդ է աճում Հայաստանում (Արթուր եւ Վահագն Դավթյաններ, Արթուր Թովմասյան, Արթուր Ավետիսյան), եւ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը այս սերնդի առաջատարն է:
Ապրելով եւ մարզվելով Հայաստանից դուրս, Հուռի Գեբեշյանը կարողացավ ուղեգիր նվաճել եւ դարձավ Օլիմպիական խաղերի մասնակից հայաստանցի առաջին կին մարմնամարզիկը: Գեբեշյանին հաջողվեց նաեւ նորարարություն կիրառել ու այսուհետ մարմնամարզության մեջ կա հայուհու՝ Գեբեշյանի անունով տարր: Նազիկ Ավդալյանը եւ Անդրանիկ Կարապետյանը տարվա ընթացքում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Անդրանիկը մեր ամենատաղանդավոր եւ հեռանկարային ծանրորդներից է, իսկ Նազիկը ծանրագույն վնասվածքից հետո կարողացավ վերադառնալ մեծ սպորտ, ինչը ուղղակի հիացմունքի է արժանի:
Շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում են մնալ Հայաստանի ամենաճանաչված մարզիկները, ընդ որում Լեւոնը հենց հիմա Դոհայում պայքարում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արտերկրում հայի միտքը ասոցացվում է առաջին հերթին Արոնյանի, իսկ տաղանդը՝ Մխիթարյանի հետ: Արոնյանը կա Հայաստանի մասին պատմող միջազգային գրեթե բոլոր սյուժեներում, իսկ Մխիթարյանի պատվին Անգլիայի ամենահիասքանչ ստադիոններից մեկի՝ «Օլդ Թրաֆորդի» վրա ծածանվեց Հայաստանի դրոշը, իսկ բրիտանացի մարզասերներից մեկն էլ հայտարարեց՝ «GOD BLESS ARMENIA» (Աստված օրհնի Հայաստանը):
2016 թվականի ընթացքում մեծագույն հաջողությունների հասան նաեւ ըմբիշ Վարշամ Բորանյանը (Եվրոպայի չեմպիոն), աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեդալակիրներ դարձան Արման Եփրեմյանը (թաեքվանդո), Հովհաննես Դավթյանը (ձյուդո), Կարապետ Չալյանը եւ Ռոման Ամոյանը (ըմբշամարտ):
Նկարում՝ 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկները. վերեւի շարք (ձախից աջ)՝ Նազիկ Ավդալյան, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Հուռի Գեբեշյան, ներքեւի շարք՝ Անդրանիկ Կարապետյան, Գոռ Մինասյան, Միհրան Հարությունյան, Սիմոն Մարտիրոսյան, Հարություն Մերդինյան
Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը
Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին
Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)
ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր
Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են
Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել
Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին
Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է
Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա
Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից
Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր
ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն
Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ
ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ
Երևանում հարձակվել, հարվածներ են հասցրել բժշկին. վերջինս ստացել է ձեռքի կոտրվածք
«Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
Մեկնարկը՝ Արմավիրի մարզից. վարչապետը հայտնել է ՔՊ-ում ստեղծված նոր ձևաչափի մասին (տեսանյութ)
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մշակութային միջազգային համաժողովին
Կրիստալի 120 փաթեթ. Երևանում թմրամիջոցների շրջանառության համար ձերբակալվել են Հնդկաստանի քաղաքացիներ
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովը (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ
Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ