Առևանգած բենզատարը կայանել է Կառավարության շենքի մոտ, ներխուժել ներս, կոտրել մոնիտորը, պոկել նկարները. մանրամասներ

28/10/2024 schedule12:15

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք, դրսևորել ագրեսիվ վարքագիծ։

Վերջինիս ոստիկանության ծառայողները հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության բաժին: Նա ճանապարհին բղավել է, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։

«Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից այն մասին, որ անհայտ քաղաքացին բենզատար մեքենան կայանել է Հանրապետության հրապարակի կենտրոնում, ապա՝ դիմել փախուստի: Միաժամանակ հաղորդում է ստացվել ոստիկանությունից առ այն, որ անհայտ քաղաքացին Երևան-Սևան մայրուղում գտնվող բենզալցակայանից առևանգել է անհայտ մակնիշի բենզատար և հեռացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ հիշյալ անձը Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ է: Վերջինս, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մասնաշենքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Հանրապետության հրապարակի կենտրոնական մասում կայանված է եղել «ԿամԱԶ» մակնիշի բենզատար մեքենա։ Պարզվել է նաև այն ընկերությունը, որին պատկանում է նշված բենզատարը, որի պահոցում բենզին չի եղել:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը մուտք է գործել ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենք, պահանջել հանդիպում ՀՀ արտգործնախարարի հետ, արտահայտել դժգոհություններ։

Ծառայություն իրականացնող ոստիկանի և նշված անձի միջև առաջացել է վիճաբանություն։ Տեսնելով, որ նշված անձը ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածք է դրսևորում, ոստիկանը դուրս է հանել իրեն ամրակցված ծառայողական ատրճանակը, որից հետո տղամարդը հեռացել է, ապա մուտք գործել արդեն դիմացի մասնաշենքի ընդունարան, որտեղ չենթարկվելով ոստիկանության ծառայողի՝ հեռանալու վերաբերյալ պահանջին, բռունցքով հարվածել և կոտրել է պահակակետի մոնիթորը, ապա աստիճաններով բարձրացել վերև, գետնին է գցել պատին փակցված նկարներ, պոկել ծրարների համար նախատեսված արկղերը, տեղադրման վայրից պոկել և տեղաշարժել է կավե արձանիկը, որից հետո միայն օգնության հասած ոստիկանության մյուս աշխատակիցների հետ միասին հաջողվել է վնասազերծել նշված անձին։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք։  

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանից բենզատար մեքենան առևանգելու հանգամանքները, դրան ձերբակալված անձի առնչությունը և դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1151 դիտում

Ես այստեղ եմ՝ որպես ՆԳ նախարարի տեղակալ. Սարգսյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու լուրերի մասին

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. զգուշացում տուգանքի մասին

Պետական պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին․ ՀՀ ֆինանսների նախարար

Խարկովը ենթարկվել է գիշերային հրթիռակոծության, կան վիրավորներ (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել

«Զանգեզուրի կոմբինատ», «Մոբայլ սենթր», «Գրանդ տոբակո». ովքեր են 2024-ի 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուները

ԱՄՆ-ը դատապարտում է Վրաստանի ընտրություններում տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները

Ընկերությունը վարձակալում է ինձ պատկանող այգետնակը. նախարարը՝ «Վարդենի» ՍՊԸ-ի մասին

ԿԸՀ-ն սահմանել է 2025 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Թրամփի փոխնախագահի թեկնածուն Պուտինին չի անվանել «թշնամի» և կոչ է արել բանակցություններ վարել (տեսանյութ)

Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ․ նախարար

Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումով միջպետական պայմանագիրը չի վերանայվի

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Առևանգած բենզատարը կայանել է Կառավարության շենքի մոտ, ներխուժել ներս, կոտրել մոնիտորը, պոկել նկարները. մանրամասներ

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում հայ բռնցքամարտիկներն ապահովել են 4 մեդալ

Շուրջ 36 ժամով դադարեցվել է Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով հանձնաժողովի նիստ. կայացվել են որոշումներ

Ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատի․ ՀՀ վարչապետ

Հաղթանակ զբոսայգում՝ հայտնի «Արևիկ» արհեստական լճակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Պետք է հնարավորություն ստեղծել, որ աշխատող մարդը հարստանա, ոչ թե յոլա գնա. վարչապետ

Եվրամիությունը ևս կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

Կարելի է հազարավոր կալորիաներ և ժամեր ծախսել, բայց զրո արդյունք ստեղծել. Փաշինյան

Ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, երբ թշվառությունը համընդհանուր է․ վարչապետ

Երևանում հայտնաբերվել է կնոջ դի, որի դեմքին և գլխին եղել են բազմաթիվ հարվածների հետքեր. կասկածյալը նրա որդին է

Պետությունը քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետ

Բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ արդյունավետությամբ է աշխատում. վարչապետ

Սիրիայում ՀՀ դեսպանին շնորհվել է բարձրագույն դասի Պատվո շքանշան

ՀՀ վարչապետն ԱԺ-ում մասնակցում է 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով կանխեցին ՀՀ ինքնիշխան տարածքները զիջելու պլանները. Չախոյան

Օրբանը կժամանի Թբիլիսի. նախատեսված է հանդիպում Կոբախիձեի հետ

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Սոցիալական ցանցերում դեղերի կեղծ գովազդներ են շրջանառվում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության հաղթող

Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանում բողոքի մեծ ցույցեր անել

Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ընդդիմության ներսում բռնկված «հրդեհին» այս անգամ Մամիջանյանը «իր բաժին բենզինը պզզացրեց». ում էր ուղղված նրա «խայթոցը»