Երևան
12 °C
«Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը․․․»:
Գրում է Սեւակն իր հայտնի բանաստեղծության մեջ ու նկարագրում գործողությունների այն «համալիրը», որոնք անցել են խնդրո առարկա ձեռքերի «գլխով»։
134-ամյա ՀՅԴ-ի անցած կենսագրական ուղուն ծանոթանալիս առաջին բանը, որ անցնում է մտքովդ, այս բանաստեղծության ոճով բացականչելն է՝ ինչերի՜ միջով ասես, որ չի անցել «հինավուրց ու նոր» կուսակցությունը, ում հետ ասես՝ կոալիցիա է կազմել, դաշնակցել, նույնիսկ՝ հեղափոխական այս իշխանության հետ (դա, այո, բառի բուն իմաստով «հեղափոխական դաշնակցություն» էր)՝ «ի՜նչ նազանքով, երազանքո՜վ»․․․ Բայց այսօր, ահա, «քար է շրջում, սար է շարժում», որ տապալի իր ողջունած՝ «ժողովրդային շարժման» արդյունքում իշխանության եկած ուժին, որի հետ բախտ է ունեցել դաշնակցել 2018-ին՝ Սերժ Սարգսյանի «մերժվելուց» հետո։
Ի դեպ, այս գործում՝ իշխանությանը տապալելու, ՀՅԴ-ն ունի համախոհներ, որոնք միաժամանակ ՀՅԴ-ի՝ ոչ վաղ անցյալի քննադատներն են։ Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, որի հետ ՀՅԴ-ն կոալիցիոն հարաբերությունների մեջ էր 2018-ի ապրիլի դրությամբ, նույնիսկ կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Բայց․․․․հետո՝ բախտորոշ պահին, կտրուկ շրջադարձ կատարեց, կամ, իրենց սիրելի լեքսիկոնով ասած, դավաճանեց Սերժ Սարգսյանին՝ վերջին պահին խցկվելով «հեղափոխության վերմակի» տակ։
Այս վարքագիծն է, որ մինչեւ հիմա չեն ներել Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժը եւ պատեհ առիթի դեպքում «հիշում» ու հիշեցնում են դավաճանության այս աղաղակող ակտը։
Հերթական հիշեցման, եթե կուզեք՝ հիշոցի առիթը հոկտեմբերի 25-ի ԱԺ ճեպազրույցներին էին, հիշողն էլ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր։
«Գործիչներ կան, որոնք 2018 թվականին Փաշինյանից ուրախ էին, որոնք նոր կոստյումներ էին առնում՝ նոր պաշտոնների համար, վիզիտկաներ էին սարքում»,- «խայթեց» խմբակցության ղեկավարը՝ ակնհայտորեն ակնարկելով նաեւ ՀՅԴ-ին։ Նա նաեւ շեշտեց՝ «չեն պայքարում ընդդիմության դաշտում առաջինը լինելու համար, այլ հոգով, սրտով, տո․․․ մարմնի բոլոր մասերով պայքարում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»։
Ուշագրավ է, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին, երբ հարց հղեցին «որոշ գործիչների՝ 2018-ին ուրախ» լինելու, «կոստյումներ գնելու» մասին, նա չառարկեց՝ իսկ գուցե խոսքն իրե՞նց մասին չէ, քանի որ հեղափոխությունը ողջունած ու դրան միացածների, այսինքն՝ «ղալաթ անողների» մեջ էր նաեւ ԲՀԿ-ն։
Ռուստամյանը իր կոլեգայի խոսքը հոժարակամ իրենց (ՀՅԴ-ի) վրա վերցրեց՝ փորձելով պարզաբանել․ «Մենք իսկապես համարում ենք, որ եղել ա ժողովրդի ցասում, ժողովրդի կամքի դրսեւրում, եւ դա չի կարելի հետին թվով սրբագրել։ Բայց մենք բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով՝ մենք առաջադրել ենք հստակ նպատակներ ու պայմաններ։ Եթե այդ պայմաններն ու նպատակներն ընդունելի են եղել, մենք համագործակցել ենք բոլորի հետ էլ։ Այդպիսի իրավիճակ առաջացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականին. մենք իրեն առաջարկել ենք 5 պայմանով համագործակցություն, որպեսզի ավելի արագ տեմպերով երկիրը զարգանա։ Բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց, եւ, բնականաբար, մեր համագործակցությունը տեւեց մի քանի ամիս, եւ մենք նույն ձեւով դուրս եկանք եւ հայտարարեցինք, թե ինչի ենք դուրս գալիս։ Որովհետեւ իրենք փորձում էին նաեւ կաշկանդել մեր՝ ԱԺ-ում գործունեությունը, հասկանո՞ւմ ենք՝ էդ ոչ ոք չի կարողացել անել, Դաշնակցությանը ոչ ոք չի կարող կաշկանդել իր սեփական որոշումը կայացնելու պարագայում, եւ իրենք փորձում էին ազդել մեր որոշման վրա։ Էդ հոկտեմբերի 2-ի դեպքերը հիշում եք բոլորդ, շատ չմանրամասնենք՝ ինչի համար էստեղ հավաքվեցին, հարձակվեցին ԱԺ-ի վրա՝ հակասահմանադրական գործընթացով»։
Այո, «էդ հոկտեմբերի 2-ի դեպքերը» հիշում ենք, եւ պետք է Ռուստամյանին հիշեցնել, որ ՀՅԴ-ն «իր խոդով» չէ, որ «որոշեց ու դուրս եկավ». Նիկոլ Փաշինյանը հենց ԱԺ-ի բակում ստորագրեց գործադիրում պաշտոն ստացած ՀՅԴ-ականներին, մասնավորապես՝ գյուղնախարար Արթուր Խաչատրյանին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին աշխատանքից ազատելու որոշումները։
(Պաշտոն էր ստացել նաեւ Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, որը նույնպես ազատվեց)։ ՀՅԴ-ականներից բացի, հիշեցնենք, պաշտոնանկ արվեցին նաեւ «Ծառուկյան դաշինք»-ի նախարարները։
Այնպես որ Ռուստամյանը թող չկեղծի՝ հետին թվով տպավորություն ստեղծելով, թե ՀՅԴ-ն կամովին՝ «սեփական դիմումի» համաձայն է լքել Փաշինյանի կառավարող թիմը։ (Իսկ թե ո՞ւմ «դիմումի» կամ «կաշկանդումի» համաձայն էր միացել «հակահեղափոխական» որակված նախագծի քվեարկությանը, որն էլ դարձավ նման որոշման պատճառ, կարող ենք միայն ենթադրել)։
ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի այս՝ կարճատեւ ու անփառունակ համագործակցության խզման պատճառը պատկերավոր բացատրեց հենց ինքը՝ նախկին ռեժիմի կոալիցիոն երբեմնի գործընկերներին պաշտոնանկ արած Նիկոլ Փաշինյանը։
««Այսօր մենք պետք է խոսենք Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի եւ դրա լուծումների մասին: Երեկ եւ այսօր հապճեպ կերպով ՀՀԿ-ական, «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ Հայաստանում հակահեղափոխություն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Եվ, այո, այդ նախագծի ընդունումը դավադրություն է Հայաստանի բարձրագույն իշխանության, այսինքն` հայ ժողովրդի նկատմամբ: Եվ ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման որոշում ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու մասին»,- պարզաբանել էր նա:
(Խոսքը ՀՀԿ-ի՝ «ԱԺ կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում։ «Հակահեղափոխական» որակված օրենքի նախագիծը, ըստ էության, սահմանում էր, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած։ Սա միտված էր տապալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունը)։
Ի դեպ, արտահերթ ընտրություններում, որոնք կայացան՝ չնայած այս «դավադրությանը», ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չկարողացան հաղթահարել ԱԺ մուտք գործելու շեմն ու, փաստորեն, վերամերժվեցին ՀՀ քաղաքացիների կողմից։
Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, թե՝ «եղել ա ժողովրդի ցասում, ժողովրդի կամքի դրսեւրում, եւ դա չի կարելի հետին թվով սրբագրել», ապա հետին թվով պետք է հիշեցնել, թե ինչ էր հայտարարում ՀՅԴ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու նախօրեին կայացած ասուլիսում։ Սա այն շրջանն էր, երբ մայրաքաղաքում ամենօրյա ռեժիմով ու լայն թափով տեղի էին ունենում անհնազանդության ակցիաներ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե՝ «ժողովուրդն իրավունք ունի կասեցնել պատգամավորների մանդատները» (թույլ չտալով, որ նրանք Սերժ Սարգսյանին ընտրեն վարչապետ), կտրուկ արձագանքել էր․
«Ժողովուրդ ասածը ո՞վ ա, իրենք հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդ են։ Ասում ա՝ քանի՞ մարդը պիտի համարեք ժողովուրդ։ Էդ բառը հերիք ա տենց հեշտ ու հանգիստ օգտագործել՝ ժողովուրդ, ժողովուրդ։ Ժողովրդի հնարավորությունները տեսել ենք, որտեղ պետք է արտահայտվեն այդ մեխանիզմները, մշակված են, որտեղ արտահայտված է ժողովրդի կամքը, արձանագրված է համապատասխան միջոցներով, ձեւերով։ Հիմա ամեն մեկը իր կամքը դնում ա ժողովրդի վրա ու պահանջում ա, որ իր ասածը ընդունեն ժողովրդի ասա՞ծ։ Էդպիսի մարդիկ եթե վաղը եկան իշխանության, իմ համար մեծ վտանգ են ներկայացնում, որովհետեւ արդեն ուզուրպացնում են իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին։ Բա ժողովրդին ա պատկանում իշխանությունը, ոնց որոշեցիք, որ ժողովուրդը տվել ա ձեզ։ Այսինքն՝ էդ ամենը չեղած՝ ուզուրպատորի կարգավիճակում եք հայտնվում։ Այ էդ ձեւի կոչերը իմ համար վտանգավոր են։ ․․․․Իմ ընտրողներն ինձ էդպիսի պատվիրան չեն տվել, որ՝ հետեւի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, էդպիսի բան չեն ասել։ Ինձ ասել են՝ գնա, էս ծրագիրն իրականացրու, ես էլ էդ ծրագիրն իրականացնում եմ, ու ոչ ոք չի կարող խոչընդոտել, որ դա անեմ։ Էդքան բան»:
Երբ 2018 թ․ապրիլի 25-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, ապաեւ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, տեսնես Արմեն Ռուստամյանը հարցրե՞լ էր իր ընտրողներին՝ կո՞ղմ եք, որ ես (մենք) նման բան անեմ ․․․ թե՞, ըստ ՀՅԴ-ի ու Ռուստամյանի լոգիկայի, նախքան Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ժողովուրդը ժողովուրդ չէր, ժողովուրդը ժողովուրդ դարձավ, երբ վերջապես կարողացավ պարտադրել իր կամքը տարիներ շարունակ ընտրությունները կեղծած, ՀՅԴ-ին էլ ամեն անգամ «թուլափայ» հանած, ապաեւ վերջինիս հետ կոալիցիաներ կազմած ուզուրպատորներին։
Ի դեպ, մի դիտարկում էլ՝ որո՞նք են այն 5 «հստակ» պայմանները, որոնք ՀՅԴ-ն առաջարկել է ժողովրդական ցասման օգնությամբ իշխանությունը վերցրած, Ռուստամյանի գնահատմամբ՝ «վտանգավոր» հեղափոխական թիմին՝ ճանկելով պորտֆելներ կառավարությունում։
Գուցե Ռուստամյանը պայման առ պայման, նպատակ առ նպատակ հրապարակի՞։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT