Կնոջ դեմքի դիմային հատվածը ջնջխված է եղել. ինչպես է Երևանում որդին սպանել 72-ամյա մորը

28/10/2024 schedule17:42

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին:

Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, 2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (Սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնամուխ եղել անհետաձգելի գործողությունների իրականացման:

Մասնավորապես՝ դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրաասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:

1.jpg (117 KB)

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի հարունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։

Դեպքի համար նշանակություն ունեցող այլ հանգմանքներ պարզելու նպատակով օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
998 դիտում

Ցուցարարները սուլոցներով են դիմավորել Վրաստան ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանը (տեսանյութ)

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

Թբիլիսիում մեկնարկում է ընդդիմության հանրահավաքը. նրանց կմիանա նաև Զուրաբիշվիլին

72-ամյա տղամարդը հողամասում կանեփ է աճեցրել և թմրամիջոց պատրաստել (տեսանյութ)

100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը պատասխանատվություն է. Անդրեասյանը՝ շախմատի հավաքականի անդամներին

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարարին

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Խնամատար ընտանիքներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Պեկինի օդանավակայանում որևէ մեկը չի դիմավորել Գերմանիայի ԱԳ նախարարին. Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը (տեսանյութ)

Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից․ ԱԱԾ տնօրեն

ՀՀ-ում այս պահին ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ի՞նչ երևույթներ կան․ պարզաբանում է ԱԱԾ տնօրենը

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան, նրանք Կուրսկում են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ-ի կողմից․ Աբազյանը՝ ռուս սահմանապահներին Ագարակի անցակետից հանելու մասին

Հայտնի է՝ թիվ 31 ԸԸՀ-ն երբ կքննարկի «Բալասանյան» դաշինքի՝ թափուր մնացած 14 մանդատի հարցը

Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ․ ԱԱԾ տնօրեն

ՄԻՊ հաստատությանը վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ է շնորհվել

Կնոջ դեմքի դիմային հատվածը ջնջխված է եղել. ինչպես է Երևանում որդին սպանել 72-ամյա մորը

Գյումրին այս պահից քաղաքապետ չունի. «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները

Լեգիտիմություն չենք տա «Վրացական երազանք»-ին․ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության նախագահը հայտարարություն է արել

Մասնագիտությունը՝ բիզնես․ 7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Իրինայից (տեսանյութ)

Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ Էդվարդ Ասրյան

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ ՊՆ մամուլի խոսնակ

Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները. ԳՇ պետ

Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել․ Ասրյան

Երևանի փողոցների շինհրապարակներում արգելափակող պարտադիր գոտիներ են տեղադրվում (տեսանյութ)

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 28-ին

Երևանում բախվել են «Տեսլա»-ն ու մոպեդը. կա տուժած

Հնդկաստանի շուկաներից մեկում հրդեհի հետևանքով պայթյուն և հրավառություն է սկսվել (տեսանյութ)

Ձերբակալվածների պահման 33 վայրից 8-ի գործունեությունը դադարեցվել է

Հասարակական տրանսպորտի զարգացման, ուղևորների հարմարավետ և ապահով երթևեկի համար աշխատանքներ ենք տանում. Ավինյան

Հայաստանը մտահոգ է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ. ԱԳՆ

Այգեստան թաղամասի տներից մեկում պայթյունի հետևանքով մահացածը վերանորգման աշխատանքներ է կատարել. նրան գտել են մոխրացած

Երբ Գյումրու քաղաքապետի պաշտոնական հրաժարականը լինի, ՔՊ-ն հայտարարություն կանի. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին

Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում. նա փոխարինելու է Իրինա Զախարովային

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Դոհա

Ես այստեղ եմ՝ որպես ՆԳ նախարարի տեղակալ. Սարգսյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու լուրերի մասին

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. զգուշացում տուգանքի մասին