Երևան
12 °C
Գյումրու «Անի» թաղամասի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոցի միջանցքում ջերմաչափը +6 է ցույց տալիս: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկի ծնողը:
«Շենքում շատ ցուրտ է: Երեխեքս էնտեղ են սովորում: Աղջիկս ասում է` միջանցքում +6 էր, իսկ ֆիզկուլտ դահլիճում ավելի ցածր: Վերարկուով են նստել դասերին, իսկ դասարանի կեսն էլ բացակա է եղել: Երեւի գիշերը չեն վառում, կամ դեռ լրիվ չի հասցրել տաքանալ, բետոն է Անի թաղամասի դպրոցը»,- ասում է ծնողը:
Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը Armtimes.com-ին պարզաբանեց, որ ջերմաստիճանը ցածր է, քանի որ երկար ժամանակ չի ջեռուցվել դպրոցի շենքը: Կառույցում առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ: «Դե, նոր ենք դասի գալիս, այ քեզ բան, բա ցուրտ կլինի: Ու՞մ տունն է հիմա տաք, որ էս դպրոցի մեծ շենքը տաք լինի»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Արմինե Գրիգորյանը չպատասխանեց այն հարցերին, թե դպրոցում այժմ որքան է ջերմաստիճանը կամ իսկապե՞ս երեխաները դասաժամերին վերակուներով են նստում. «Ես ժամանակ չունեմ, ժողովի եմ, ցտեսություն»:
Armtimes.com-ը Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ փորձեց ճշտել մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանից: Վերջինս տեղեկացրեց, որ բացակայություններ կան: «Որոշակի բացակայություններ կան: Մարզի յուրաքանչյուր դպրոցում 8-10 տոկոս բացակայություն կա»,- ասաց վարչության պատասխանատուն:
Մեր հարցին` դասասենյակներում ջերմաստիճանը որքա՞ն է, Կարապետյանը մի փոքր դադարից հետո նշեց. «17-18 աստիճանից չի իջնում»: Իսկ մեզ հասած դժգոհությունների վերաբերյալ ասաց. «Էդ ո՞վ է ասում, մենք նման ցածր ջերմաստիճանով դպրոցներ չունենք, գնացեք, տեսեք»: Կարապետյանը վստահեցրեց՝ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ 3-րդից մինչեւ 12-րդ դասարանի աշակերտների դասերը վերսկսվել են հունվարի 9-ից: ՀՀ ԿԳ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT