Երևան
12 °C
Ամանորից առաջ տեղեկացրել էինք, որ Հանրապետության 3 ամենատեղումնառատ մարզերում Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ սկսել են գործել ժամանակավոր հենակետեր, որոնց նպատակը շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարների միջոցով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին օգնելն է, տաք սնունդով եւ առաջին բուժօգնությամբ ապահովելը:
Մեկ հենակետ տեղադրվել էր Սյունիքի մարզում՝ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում (Տաթեւի վանքի մոտ): Երկրորդը գործում էր Արագածոտնի մարզում՝ Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրին (Գեղարոտ համայնքի մոտ), երրորդը՝ Գեղարքունիքի մարզում՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (Նորատուս համայնքի մոտ): Դրանք բյուջեի հաշվին ապահովվել էին անհրաժեշտ սննդով, վառելիքով, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանից այսօր հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում հենակետերում հերթապահող փրկարարները քանի՞ մարդու են օգնել:
- Սյունիքի մարզում 2 դեպք ենք արձանագրել, երբ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիներին օգնություն ցույց տալ վրանային հենակետերի ներգրավմամբ: Արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց՝ 23 ուղեւորով: Բոլոր այն քաղաքացիները, որոնք բուժօգնության կամ ուղղակի տաքանալու եւ կացարանի կարիք են ունեցել, տեղափոխվել են հենակետ եւ ստացել համապատասխան աջակցություն եւ օգնություն: Գեղարքունիքի մարզում 1 դեպք է գրանցվել. արգելափակումից դուրս է բերվել 1 տրանսպորտային միջոց՝ 1 ուղեւորով: Արագածոտնի մարզում 6 տրանսպորտային միջոց է դուրս բերվել արգելափակումից՝ 29 ուղեւորով: Սահմանված կարգով բոլորին անհրաժեշտության դեպքում տրամադրվել է մեր ջերմությունը եւ աջակցությունը: Ընդհանուր առմամբ՝ մեր հենակետերն արձագանքել են 9 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 14 տրանսպորտային միջոց՝ մոտ 60 ուղեւորով:
- Կշարունակե՞ն գործել դրանք, թե՞ շուտով կփակվեն:
- Հենակետերը գործելու են այնքան ժամանակ, որքան նպատակահարմար է օպերատիվ տեսանկյունից՝ հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանի եղանակային առանձնահատկությունները եւ տվյալ ճանապարհներին կանխատեսվող հնարավոր իրավիճակները:
- Եթե համեմատելու լինենք նախորդ տարվա հետ՝ հենակետերի պահանջարկն աճե՞լ է, թե՞ նվազել:
- Մենք արձանագրում ենք վրանային ավանների հենակետերի ակտիվության նվազում, բայց դա պայմանավորված է տոն օրերին գրանցված եղանակային բարենպաստ պայմաններով: Տեղումների բացակայությունը եւ մեր ճանապարհաշինարարների համատեղ աշխատանքը ոստիկանության եւ մեր փրկարարական ծառայության ուժերի հետ իր արդյունքը տվեց եւ, Փառք աստծո, բուքով, մեքենաների արգելափակմամբ պայմանավորված արտառոց դեպքեր չեղան:
- Պարոն Խանգելդյան, Ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգեր է ստանում նաեւ այլ կետերից, որտեղ չկա հենակետ: Ըստ այդ ահազանգերի վիճակագրության՝ այն վայրը, որտեղ տեղակայված են հենակետերը, ճի՞շտ է ընտրված:
- Հաշվի առնելով, որ Հայաստանում ավտոճանապարհների երկարությունը անցնում է տասնյակ հազարավոր կիլոմետրերից, բնականաբար բոլոր այն հատվածներում, որտեղ վարորդը կարող է արգելափակվել, մենք չենք կարող հենակետեր հիմնել: Այդ խնդիրը լուծվում է մեր տարածքային ստորաբաժանումների միջոցով: Սակայն, եթե Աստված մի արասցե, Շիրակի ուղղությամբ երկու հենակետի կարիք լինի, որեւէ խնդիր չկա, կարող ենք տեղակայել: Մենք ոչ թե ափսոսում ենք ինչ-որ ուժ կամ վրաններ չկան, այլ օպերատիվ տեսանկյունից նպատակահարմար չէ ուժերը կտրել իրենց մշտական տեղակայման վայրից եւ տեղափոխել ճանապարհի վրա, որտեղ կարող է 10 օրում 1 մեքենա արգելափակվել: ճանշինը բավականին արդյունավետ համագործակցում է եւ մենք որեւէ խնդիր չունենք թե՛ արձագանքման, թե՛ քաղաքացիներին դուրս բերելու, թե օգնություն ցուցաբերելու առումով: Դուք հիշում եք, որ անցած տարի փրկարարները ոտքով մի քանի կիլոմետր պատգարակով մարդ էին տեղափոխել:
- Այն պաշարները, որ հատկացվել են վրանային ավաններին՝ բավարարո՞ւմ են:
-Հարցն այնքան էլ ինձ չի վերաբերում, դա թիկունքային ապահովմանն առնչվող խնդիր է, սակայն ասեմ, որ ձմեռային շրջանի աշխատանքները պլանավորվում են սեպտեմբեր-հոկտեմբերին: Այնպես չէ որ դեկտեմբերին որոշեցին վրանային ավան հիմնել, սա պլանավորված միջոցառում էր: Աշխատողների կեցության ապահովման, արգելափակված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները մենք պատրաստում ենք, սպառվելու դեպքում անմիջապես հայտ է ներկայացվում՝ դրանք վերականգնելու, համալրելու համար:
- Այս վրանների ապահովման համար որքա՞ն ֆինանսական հատկացում է եղել:
- Ես չունեմ համապատասխան տեղեկություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT