Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության պահանջ չի առաջնորդի. ելույթի մեսիջները՝ ըստ քաղաքագետի

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց քաղաքականության փակված էջը բացելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մտադրության մասին:

Քաղաքական դաշտում իր գործունեության էջը նա փակել էր 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը նրան անվանեց չարիք, հոխորտաց, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հայտարարեց, թե մինչեւ հիմա ինքն է «արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»:

«Թիմա­կիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»»,- դեռ փետրվարին հայտարարեց Սարգսյանը:

Սրան հաջորդեցին այլ ՀՀԿ-ականների ծաղրական եւ վիրավորական մեկնաբանությունները Ծառուկյանի հասցեին, ապա նա հեռացավ քաղաքականությունից, այդ թվում իր հիմնադրած ԲՀԿ-ի ղեկավարի պաշտոնից:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ Ծառուկյանի վերադարձը ցույց է տալիս, որ նա հասկացե՞լ է՝ որն է «այբը», որը՝ «բենը», թե՞ էլի ինչ-որ մեկն է գրել նրա ելույթը, նա ուղղակի ընթերցել է:

- Եթե Սերժ Սարգսյանը գիտի, որ Գագիկ Ծառուկյանի ելույթներն ուրիշներն են գրում, թերեւս այդ հարցի պատասխանն ինքը կտա: Ես դատողություններ կարող եմ անել միայն նրա ընթերցած տեքստից, որը, համենայնդեպս այս պահին, տարածվում է որպես Գագիկ Ծառուկյանի հայտարարություն: Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արդարացնում 2015-ի փետրվարյան իրադարձություններից հետո քաղաքականությունից հեռանալու իր որոշումը: Նա նշում է, որ ժողովրդի խաղաղ շարժումը կարող էր վերածվել արյունահեղության: Եկեք հիշենք, թե ինչն էր տանում այդպիսի առճակատման. դա իշխանությունը փոխելու պահանջն էր: Եվ եթե Գագիկ Ծառուկյանն այժմ հայտարարում է, որ ինքը ճիշտ է արել, որ կանխել է արյունահեղությունը, եւ այժմ վերադառնում է հավատարիմ նույն արժեքներին, ապա գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ իշխանափոխության պահանջ չի առաջադրի: Իր մեսիջը դա է:

- Պարոն Սաֆարյան, ստացվում է նույն կրկեսը, որը ցանկացած պահի նորից կարող է ընդհատվել:

- Եթե պայմանավորվածությունները խախտվեն եւ եթե Գագիկ Ծառուկյանը կրկին անցում կատարի իր 2015 թվականի ստրատեգիային՝ իհարկե, որովհետեւ դա կլինի խախտում հենց իր տեքստում, իր իսկ կողմից դրված տրամաբանության:

- Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, տարբեր ՀՀԿ-ականներ սկսեցին վիրավորական արտահայտություններ թույլ տալ նրա հասցեին. Արմեն Աշոտյանն, օրինակ, Ծառուկյանին տգետ անվանեց՝ հայտարարելով, թե նրա նմաններն են խանգարում իր երեխաներին դպրոցներում սովորել, ասաց, որ նա «Ա»-ն «Բ»-ից չի տարբերում, Պյութագորասի թեորեմը չգիտի, «Վարդանանքը» չի կարդացել... Հիմա ինչպե՞ս են այդ գործիչներն իրենց պահելու: Ասելու են փոխվե՞լ է Ծառուկյանը:

- Հիշում եմ երկու կողմի որակումներն էլ, բայց ես չէի ցանկանա այդ բառաֆոնդով փորձագիտական գնահատականներ տալ: Ակնհայտ է, որ ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը որեւէ արժեքային հենք չունեն, եւ եթե չունեն արժեքային համակարգ, եթե չունեն վեհ գաղափարներ, որոնց համար պայքարում են, իրենց վարքագիծը չի բխում այդ արժեքներից, հետեւաբար քաղաքական բանավեճն էլ դառնում է փողոցային մակարդակի պիտակում: Բայց դա իրենք կարող են մոռանալ, չհիշել: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ քինախնդրություն չի պահում: Իհարկե, քինախնդրություն չարժե պահել եւ դա նրա լավ որոշումներից մեկն է, բայց բացառել, որ եթե Ծառուկյանը խախտի իր ելույթում առկա գործելաոճը՝ կարող ենք ականատես լինել նույն բառաֆոնդին, չի կարելի:

- Գագիկ Ծառուկյանն ասում է, որ լայն դաշինքով է հանդես գալու: Ըստ ձեզ ո՞ր ուժերն են լինելու նրա ղեկավարած դաշինքում՝ բացի ԲՀԿ-ից:

- Դատելով միավորներից, որ ստեղծվել են քաղաքական դաշտում ԲՀԿ-ից պոկված բեկորներից՝ կարելի է ենթադրել, որ խոսքը նախ եւ առաջ դրանց՝ այդ անձ-կուսակցությունների մասին է: Այդ դաշինքում կարող են լինել «Ալյանսը», «Համախմբումը», «Միասնություն» դաշինքը, միգուցե նույնիսկ Սեյրան Օհանյանը: Դեռ չեմ կարող հստակ անուններ նշել: Ակնհայտ է սակայն, որ ինչքան էլ «լայն դաշինք» ձեւակերպումն օգտագործեն՝ չեմ կարծում, որ դա համահայկական դաշինք լինի:

- Ինչո՞ւ: Կարծում եք հայտնի իրադարձություններից հետո Ծառուկյանի հետ համագործակցող քաղաքական ուժերը խրատվե՞լ են:

- Որովհետեւ հիմա քառյակի նման մի ֆորմատի ձեւավորումն ավելի քիչ հավանական է, քան 2014-ին: Օրակարգն էլ չի կարող նույնը լինել: Չգիտեմ ՀԱԿ-ը կվերադառնա՞ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո ընտրություններին մասնակցելու, դեռ չեմ կարող ասել: Դաշնակցությունը՝ բացառում եմ, որ համագործակցի: «Ժառանգությունը»՝ հնարավոր է:

- Դուք ձեր խոսքում այդ մասին ասացիք, բայց ավելի հստակ ճշտենք. Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ:

- Քանի որ հեռացումը տեղի է ունեցել երկու կողմի որոշմամբ, երկու կողմի բանակցությունների արդյունքում, բնականաբար, վերադարձը չի կարող միակողմանի ակտ լինել: Եթե նրա վերադարձը ՀՀԿ-ի կողմից չի ընդունվում սվիններով, ինչպես նրան ճանապարհեցին, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ կա երկուստեք համաձայնություն:

- Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք Ծառուկյանին նորից բերել քաղաքականություն:

- Գագիկ Ծառուկյանի տեքստում մի հետաքրքիր նախադասություն կա, որը, թերեւս, վիճարկել չես կարող. նա ասում է, որ իրենից հետո որեւէ քաղաքական ուժի չհաջողվեց զբաղեցնել առաջացած տեղը: Այս իմաստով էլեկտորատի կառավարման խնդիր կա, մի բան, որ Գագիկ Ծառուկյանը տարիներով արել է եւ բուֆեր է դարձել ռադիկալ ընդդիմադիր զանգվածի եւ իշխանության միջեւ՝ մեղմելով իշխանափոխության կամ ժողովրդական ընդվզման փորձերը: Նա միշտ սոցիալական ուղղվածության ծրագրերով, բարեգործություններով մեղմել է մարդկանց դժգոհությունը: Մի բան, որ ոչ մի քաղաքական ուժ դա անցած 1 տարվա ընթացքում չի արել, չէր էլ անի դա, որովհետեւ որեւէ մեկը, հավանաբար այդպիսի միջոցներ չուներ էլ: Բայց, համենայնդեպս, Սերժ Սարգսյանի կուսակցությանը ձեռնտու է, որ լինի քաղաքական մի ուժ, որը կառավարի էլեկտորատի տրամադրությունները եւ թույլ չտա ապստամբության եւ հեղափոխության վիճակների հասունացում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4802 դիտում

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ