Երևան
12 °C
Նախօրեին դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է դառնալ նաեւ մեր երկրի ապագա ղեկավար:
Հովհաննիսյանի այս հայտարարությունից, սակայն, տպավորություն ստեղծվեց, որ նա ցանկություն է հայտնում առաջիկա ընտրություններին համագործակցել նրա հետ: Իսկ Օհանյանն իր հերթին, ինչպես հայտնի է՝ պատրաստվում է համագործակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ե՛ւ Օհանյանը, ե՛ւ Օսկանյանը «Ժառանգությունում» մինչ այս համարվել են Մարտի 1-ի պատասխանատու: Ուստի, նրանց հետ ընտրություններին դաշինքով գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հակվածությանը կուսակցության շատ ներկայացուցիչների դուր չեկավ: «Ժառանգություն»-ում այդ հողի վրա առաջացած լուրջ տարաձայնությունների պատճառով անգամ կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը լքեց կուսակցությունը:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանից փորձեցինք պարզել, թե ի վերջո, կստացվի՞ Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան դաշինքը եւ եթե այո, ապա այդ պարագայում ինչ է սպասվում «Ժառանգություն» կուսակցությանը:
Հարցին՝ ի՞նչ միտում ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Սեյրան Օհանյանը կարող է դառնալ նաեւ մեր երկրի ապագա ղեկավար, Վարդանյանը պատասխանեց.
«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը մի քիչ անորոշ է եւ դժվար է միանշանակ ասել, թե ինչ նա նկատի ուներ: Հավանաբար, նա նկատի ուներ, որ Սեյրան Օհանյանը կառավարման մեծ փորձ ունի եւ կարող է նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնել, եթե Օսկանյան-Օհանյան-Հովհաննիսյան եւ այլ անձանցից կազմված դաշինքը կարողանա իշխանության գալ: Բայց չեմ կարծում, թե Օհանյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, որը փոփոխված Սահմանադրությամբ ամենաբարձր պաշտոնն է լինելու: Այդ պաշտոնին հավակնելու համար պետք է ունենալ ահռելի ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսներ եւ, իհարկե, ուժեղ թիմ, մինչդեռ նախկին պաշտպանության նախարարը մինչեւ այժմ նույնիսկ սեփական կուսակցությունը չունի, չնայած ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Նրա կողմնակիցները նրան աջակցող ինչ-որ նախաձեռնություն ստեղծելու մասին են հայտարարել, բայց դա դեռ զանգվածային կուսակցություն չէ: Կարծում եմ, սա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն է հասկանում»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշման պատճառով կուսակցությունը լքելու դեպքերին՝ Վարդանյանն ընդգծեց, որ դա բնական է, քանի որ ի տարբերություն շատ կուսակցությունների՝ մարդիկ «Ժառանգությունում» հավաքվել են գաղափարների եւ իրենց սկզբունքների համար:
«Եւ եթե կուսակցության վարած գիծը չհամընկնի նրանց սկզբունքների հետ, բնականաբար, նրանք պետք է իրենց համաձայնությունը հայտնեին դրա հետ, այդ թվում նաև կուսակցությունից դուրս գալով: Չգիտեմ Րաֆֆի Հովհաննիսյանը հաշվարկել է այդ ռիսկերը, թե ոչ, բայց դա վաղուց տեսանելի էր»,- հավելեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT