Երևան
12 °C
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածության արդյունք է. այսպիսով փորձ է արվում եւ ՀՀԿ-ն «մաքրել» օլիգարխներից եւ քրեաօլիգարխիային ԱԺ մտցնել այլ ուժի միջոցով: Քաղաքական վերջին գործընթացները մեզ հետ զրույցում մեկնաբանելով այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.
- Պարոն Սարոյան, այսօր հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը լքում է Հանրապետական կուսակցությունը: Ըստ ձեզ ինչո՞ւ նա կայացրեց այսպիսի որոշում:
- Վարչախմբի ներսում վերադասավորումներ են կատարվում: Եթե մենք փորձենք հիշել՝ կտեսնենք, որ նախորդ ընտրություններից առաջ եւս միշտ գնացել են նման վերադասավորումներ: Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ շարքերը լքելու փաստը դրանով է պայմանավորված:
- Այս պարագայում ի՞նչ նկատի ունեք վերադասավորումներ ասելով:
- Ազգային ժողովի ընտրությունները գործող վարչախմբի վերարտադրության խնդիրն են լուծելու: Դա բոլորի համար ակնհայտ է: Եվ այստեղ վարչախմբի հայտնի դեմքերը իրենց ապագան կառուցելու, որոշակի կարգավիճակում իրենց տեսնելու խնդիրն են լուծում: Դրան են միտված այն խմորումները, որ արդեն մի քանի ամիս է՝ գնում են: Վերադասավորումների գործընթացը սկսվել է դեռ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու փաստով եւ դրան հաջորդած մի քանի ամիսները անցումային շրջան էին: Հիմա մենք եկել ենք այն հանգրվանին, երբ կատարվում են այնպիսի քայլեր, որոնք խնդիր ունեն ինչ-որ մի ձեւով ապահովելու քրեաօլիգարխիայի կարկառուն դեմքերի անցումը Ազգային ժողով: ՀՀԿ-ն բարձրագոչ հայտարարել է, թե մաքրում է իր շարքերը օլիգարխներից: Ուստի խնդիր կա ապահովել քրեաօլիգարխիայի կառավարման համակարգի մեջ մնալու ու վարչական լծակներից օգտվելու հարցը։ Քրեաօլիգարխիան այս համակարգի հիմքն է եւ ինչ-որ մի ճանապարհով պետք է ԱԺ-ում հայտնվի: Սա է կատարվում ընդամենը: Եվ Հովիկ Աբրահամյանի դեպքը շատ լավ ցուցիչ է՝ հասկանալու համար թե ինչպես են մյուս «կարկառուն դեմքերը» կամ նրանց որդիները հայտնվելու ԱԺ-ում:
- Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի նեղացած լինելը (ինչպես վերջին շրջանում գրում էին) չէ՞ր կարող դեր խաղալ ՀՀԿ-ից դուրս գալու հարցում:
- Դե գիտեք, Հովիկ Աբրահամյանը կարող է նեղացած լինել, որ այլեւս վարչապետ չի, բայց խոսքը դրա մասին չէ: Մի բան է, որ ինքը կցանկանար մնալ վարչապետի պաշտոնում, բայց դա կապ չունի հիմա կատարվողի հետ: Կարեն Կարապետյանի մուտքով ներքին ուժային բալանսը խախտվել է ՀՀԿ-ի ներսում ու ընդհանրապես վարչախմբի ներսում: Եվ բալանսի խախտման արդյունքում Հովիկ Աբրահամյանը զրկվել է վարչապետի պաշտոնից: Բայց այդ «նեղացվածությունը» կապ չունի նրան վարչական եւ քաղաքական լծակներից զրկելու հանրության սին պատրանքների հետ։ Քրեաօլիգարխիայի համար խնդիր կա քաղաքական համակարգի վերին էշելոնում լինելու եւ իրենք այդ խնդիրը շատ լավ լուծում են եւ լուծում են հենց այս ձեւով: Սերժ Սարգսյանը կարող է մեկնաբանել, որ տեսեք, մեր շարքերի մաքրություն է գնում, մյուսները կարող են մեկնաբանել, որ շարքերի պառակտում կա ՀՀԿ-ի ներսում, վարչախմբի ներսում, բայց այդ մեկնաբանությունները կարող են ծառայել իրենց վերարտադրությանը։ Ժողովրդին ապակողմնորոշվելու համար հենց տարատեսակ մեկնաբանությունների հնարավորություն է պետք ստեղծել:
- Այսինքն դուք հնարավոր եք համարում, որ կան պայմանավորվածություննե՞ր Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ:
- Շատ մեծ հավանականությամբ իսկապես կա պայմանավորվածություն, իհարկե: Եթե ասում եմ, որ քրեաօլիգարխիան նպատակ ունի այլ ձեւով անցնելու Ազգային ժողով, ուրեմն ենթադրելի է, որ պետք է լինեն պայմանավորվածություններ: Հենց այսպես են կայացվում ստվերային պայմանավորվածությունները, որոշվում է հանրությանը ապակողմնորոշելու մեխանիզմը եւ այդ մեխանիզմի միջոցով ԱԺ-ում հայտնվում են նորից նույն դեմքերը՝ պարզապես ուրիշ դիմակ հագած: Տվյալ դեպքում հենց սա է կատարվում: Այսինքն քրեաօլիգարխիան խնդիր ունի հայտնվելու ԱԺ-ում, այդ խնդիրը լուծվում է, Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալու, թե ՀՀԿ-ն նորացվել է, այդ խնդիրն էլ է լուծվում: Բոլորն էլ գոհ ու շնորհակալ են:
- Ստացվում է, որ Հովիկ Ավրահամյանի համար այս քայլը հետեւանքներ չի՞ կարող ունենալ:
- Հովիկ Աբրահամյանի համար այս քայլը ոչ մի հետեւանք չի կարող ունենալ: Ավելի ճիշտ այս ամենի հետեւանքով Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին կհայտնվեն Ազգային ժողովում: Ես կրկնում եմ, որ սա առկա պայմանավորվածության դրսեւորում է՝ ըստ ուժային բալանսի: Այն, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը զրկվել է, դա դեռ չի նշանակում, որ վարչախմբում կարող են ծագել այնպիսի արտակարգ իրավիճակներ, որից ժողովուրդը կարող է շահել: Վարչախմբի ներսում եղած պայքարը որեւէ կապ չունի ժողովրդի ակնկալիքների ու շահերի հետ: Այդ պայքարի համար ոչ ուրախանալ է պետք, ոչ էլ գերագնահատել դրա ազդեցությունը: Ասենք բորենուն լեշից օգտվելիս փոխարինի անգղը, հետո գայլը քշի անգղին եւ ինքը սկսի ուտել լեշը, դրանից այդ կենդանին հարություն չի առնի, չէ՛։
- Երբ հարցնում էի հետեւանքների մասին՝ նկատի ունեի այն ամենը, որ եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում. ստուգումներ նրան պատկանող ընկերություններում, եւ այլն եւ այլն:
- Եթե նման բան լինի երբեւէ, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ կամ չեն կայացել կամ կողմերը պայմանավորվածությունների շրջանակից դուրս են եկել: Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածությունների շրջանակից դուրս էր եկել, ռուսերեն ասած՝ «перебаршил»: Բայց մենք բոլորս էլ տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ դա նրա պարագայում: Այնպես որ պետք չէ հույսեր կապել: Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե թվում է, թե Հովիկ Աբրահամյանը այնպիսի լծակների է տիրապետում, որ դա նրան չի սպառնում՝ այդպես չէ: Բոլորն էլ գիտեն, որ եթե այդ լծակները նա ուներ վարչապետի պաշտոնում, չի կարող ունենալ պաշտոնը լքելուց հետո: Նրա հետ կապված այն մեխանիզմները, որ մինչեւ հիմա թվարկվել են՝ Մոսկվա, Ռուսաստան, Պուտին, Պուտինի ենթակայի ենթակայի հետ հանդիպում... այդ բաները արդեն անցած էտապ են: Գագիկ Ծառուկյանի՝ առյուծից մուկ դառնալը ժողովուրդը տեսավ, հիմա միգուցե կհասկանա, որ մկները նորից առյուծներ չեն դառնում: Պարզ է, որ ընդամենը խնդիր կա քրեաօլիգարխիայի համար տեղեր ապահովելու, որովհետեւ իրենք են այս երկրում վարչախմբի հենասյուններն ու կառավարման լծակների տիրակալները: Բայց կա նաեւ հանրության եւ արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու կարիք. խնդիրները այս ձեւով են լուծվում: Ստացվում է, որ եւ գայլերն են կուշտ եւ ոչխարները հիմարացված:
- Ըստ ձեզ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի ղեկավարած դաշինք կմտնի՞:
- Ըստ էության քրեաօլիգարխիան հավաքվելու է Ծառուկյանի շուրջը եւ այսպես է մտնելու Ազգային ժողով: Կստացվի, որ նորից մանդատներին տիրանալով էս երկրին հեծնելու են եւս 5 տարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT