Երևան
12 °C
Հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա զինծառայող Շավարշ Գալստյանի հարազատները շարունակում են չհավատալ ինքնասպանության վարկածին: Այսօր մեզ հետ զրույցում Շավարշի մորեղբայրը՝ Գեւորգ Կագրամանյանն ասաց, որ վաղը պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն գնալ, զբաղվել գործով, որովհետեւ համոզված է, որ Շավարշին սպանել են:
- Վաղը պիտի գնամ, զբաղվեմ էդ հարցերով: Պիտի այսօր գնայի, ուղղակի ասացին քննիչը տեղում չի, վաղն եկեք: Եթե ես սպասեմ, թե իրենք կզանգեն, կարող է չզանգեն: Ես փորձելու եմ ապացուցել, որ էդ էրեխեն էդ բանը չէր անի:
- Պարոն Կագրամանյան, այսինքն պնդում եք, որ Շավարշն ինքնասպանություն չի գործել, ինչպես հայտարարում են իրավապահ կառույցները:
- Իսկ դուք չգիտե ՞ք, որ դա ինքնասպանություն չի: Իրեն ճանաչողները գիտեն, որ նա դա չէր անի: Եթե քննչական կոմիտեն չկարողանա մի բան պարզել, ես կպարզեմ: Ես էլ եմ հետաքրքրվում, ինձ էլ են շատ բաներ ասում, ես էլ աղբյուրներ ունեմ:
- Փորձե ՞լ եք Շավարշի ծառայակիցների, հրամանատարների հետ խոսել:
- Ես խոսել եմ, բայց իրենք ոչինչ չեն կարող ասել, ասում են՝ քննչականը զբաղվում է, ոչինչ չենք կարող ասել:
- Դուք դատաբժշկական փորձաքննությանը ներկա եղե ՞լ եք:
- Ներկա եղել եմ, բայց չկարողացա նայել: Սիրտդ չի տանում նայես: Ծնոտի տակից կրակած է, ինչ նայեմ: Ասում են քառասուն օրվա մեջ կլինի դատաբժշկականի պատասխանը, կիմանաք: Իրենք հիմա էլ ամեն ինչ գիտեն, բայց դեռ չեն կարող ասել:
- Բռնության հետքեր կայի ՞ն Շավարշի մարմնի վրա:
- Բռնության հետքեր չկային:
- Հոգեհանգստի օրը մորաքույրն ու տատը մեր թղթակցին ասել էին, որ Շավարշի ձեռքին կապտած տեղեր կային: Տեսե ՞լ եք այդ հետքերը:
- Դրանք բռնության հետքեր չէին, մատնահետք էին վերցրել, թանաքի տեղերն էին: Դեմքն ահավոր վիճակում էր, բայց չեմ կարող ասել, որ ծեծել-ջարդել են: Բայց որ հաստատ իրեն սպանել են, 100 տոկոս: Դա ես մինչեւ վերջ կարող եմ պնդել: Շավարշն էն տղեն ա եղել, որ ինձ էր բացատրում ինչն ինչոց է: Ասում էր՝ քեռի ջան, ես գալու եմ, հասնեմ քեզ: Նա 12-13 տարեկանից աշխատել է, իր մոր կողքին է եղել հոր մահից հետո: Ինքը չի սպասել, որ քեռին օգնի, մորքուրը օգնի, հորքուրը օգնի: Միշտ աշխատել, մորը օգնել է: Նա չէր կարող նման բան անել: Էն տղերքից չէր, որ բազար աներ, լավ տղա խաղար: 1.5 տարվա ծառայողը ո ՞նց կարող է նման բան անել: Ինչ-որ մի վիժվածք եկել է դրսից, Ղարաբաղից իրեն փոխանցել են Իջեւան, տղայա դառել, ուզեցել ա էդ էրեխուն նվաստացրած լինի:
- Դուք կոնկրետ մարդու մասի ՞ն եք խոսում: Ինչ-որ մեկի ՞ն եք կասկածում:
- Եկեք ինձ ափերից մի հանեք, խնդրում եմ: Ես շնորհակալ եմ ձեզ, խնդրում եմ ամեն ինչ արեք, ձեզնից ինչ հասնում է արեք, մեր հայ զինվորները մեղք են, մեր ջահել-ջիվան էրեխեքին կորցնում ենք:
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շավարշ Գալստյանի դեպքին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ իրեն զեկուցված տվյալներով՝ զինծառայողի զորակոչի ընթացքում որեւէ կանոնի խախտում չի եղել: Բայց թե ինչպես է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ, նա խոստացել էր անձամբ ուսումնասիրել:
«Հետամուտ ենք լինելու գործի ընթացքին: Այս գործում շատ կարեւոր է նաեւ ՄԻՊ-ի եւ մյուս իրավապաշտպան կառույցների հետեւողականությունը: Ցավոք, ինքնասպանություններ տեղի են ունենում ինչպես Զինված ուժերում, այնպես էլ ամենատարբեր ոլորտներում»,- հավելել էր նախարարը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Այսօր տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է զինվորին ինքնասպանության հասցնելու գործով նախաքննությունը: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հրապարակել չենք կարող, բայց առաջիկա օրերին քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրենք տեղեկություններ»,- հավելեց Տռուզյանը:
Անդրադառնալով վնասվածքներին՝ ՔԿ նախագահի խորհրդականն ասաց, որ դատաբժշկակակն փորձաքննության եզրակացությունը ստանալուց անմիջապես հետո այն կհրապարակվի եւ կտրվի հարցերի պատասխանը, թե ինչ վնասվածքներ կան եւ դրանք ինչպես են առաջացել:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է Շավարշի որոշ ծառայակիցների մեղադրանքներ առաջադրվեն ինքնասպանության հասցնելու համար: Ըստ նույն տեղեկությունների՝ վերջին շրջանում եղել են զինվորին ճնշելու, հեգնելու դեպքեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT