Երևան
12 °C
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը տեղյակ չի եղել, որ իրեն պետք է նշանակեին մարզպետ, միայն այսօր առավոտյան է վարչապետի հետ զրուցել եւ տվել իր համաձայնությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամայիս Գրիգորյանն՝ անդրադառնալով իր նշանակմանը:
Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
- Տեղեկություններ կան, որ նախկին մարզպետը հրաժարական տվեց, քանի որ Հովիկ Աբրահամյանի թիմից էր: Մտահոգիչ չէ՞, որ մեր մարզերը ղեկավարվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ով ում դուր է գալիս, ով ում թիմակիցն է:
- Կարծում եմ դա իմ հարցը չի, որովհետեւ ես ժողովրդին ծառա եմ գնում: Ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես ժողովրդին շատ լավ եմ ճանաչում: Այնպես չի, որ այստեղ քաղաքականություն…: Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավելին անել, մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնենք:
- Հովիկ Աբրահամյանի թիմի հետ բախում կլինի՞, առաջիկայում ընտություններ են:
- Ընտրությունների հետ կապված, ժողովուրդ, դեռեւս վաղ է այդ մասին խոսելը, որովհետեւ կգա ժամանակը, կսկսվի քարոզչությունը, այդ ժամանակ ձեր բոլոր հարցերին, ձեր բոլոր խնդիրներին, հարցումներին կպատասխանեմ:
- Արարատի մարզում ՀՀԿ-ի «կուրացիան» դո՞ւք եք իրականացնելու:
- Խնդիրն իմը չի հիմա, ես կարծում եմ, որ դուք դա (նկատի ունի հարցը) պետք է ներկայացնեք ՀՀԿ-ին եւ այնտեղ որոշում կկայացնեն՝ ասեն:
- Դուք կմասնակցե՞ք քարոզարշավին, նախընտրական պրոցեսների մեջ ներգրավված կլինե՞ք:
- Երբ կսկսվի քարոզչությունը, բնականաբար, դրա մասին նաեւ տեղեկություն կունենաք ըստ սահմանված կարգի:
- Կներեք, բայց կարո՞ղ ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը թուլացնելու համար էր ձեր նշանակումն այս մարզում:
- Գիտեք, դուք կարող եք տարբեր կարծիքներ ներկայացնել, բայց ես գնում եմ մարզի բնակչությանը ծառայելու համար:
- Ինչո՞ւ այն ժամանակ (2014 թվականին ազատվել է Արարատի մարզպետի պաշտոնից) այդ ծառայությունից հրաժարվեցիք:
- Ես ծառայությունից երբեք չեմ հրաժարվել: Երեւի թե, աշխատանքը գնահատելով ինձ ուղարկեցին կառավարություն (2014 թ.-ին նշանակվեց բնապահպանության նախարար), հիմա նորից վերադառնում եմ, որեւէ խնդիր չեմ տեսնում այստեղ:
- Նախորդ մարզպետի թիմից կազատվե՞ք, ձեր թիմը բերելո՞ւ եք մարզպետարան:
- Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարող են աշխատել, կարողանում են պրոֆեսիոնալ իրենց գործն անել, վայելում են ժողովրդի կողմից հարգանք՝ բոլոր այդ մարդիկ պետք է մնան եւ աշխատեն:
- Առաջարկությունն ումի՞ց եք ստացել՝ Սերժ Սարգսյանի՞ց, Կարեն Կարապետյանի՞ց:
-Ե՛ւ հանրապետության նախագահից, ե՛ւ հանրապետության վարչապետից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT