Երևան
12 °C
Թերեւս, երիտասարդ սերնդին հիմա դժվար է հասկանալ, որ այն տարիներին մարդկությունը դեռ չէր հայտնաբերել ինտերնետ կոչվող հաղորդակցման միջոցը, ու առավել արագ կապը համարվում էր հենց հեռագիրը։ Ու ահա, արգենտինացի լրագրողի մի քանի հարյուր մետր երկարություն ունեցող այդ հեռագրի ընդունումը փոստատան աշխատակիցներից խլեց մոտ 6 ժամ։ Ու այստեղ հետաքրքրականն այն է, որ այդ հեռագիրը պարունակում էր հաշվետվություն Արգենտինա-Գերմանիա հանդիպման մասին, որն ավարտվել էր... 0։0 հաշվով։ Արգենտինացու հեռագրի մեծությունը մեծ ուշադրության, կարելի է ասել` նույնիսկ հանրաճանաչության արժանացավ հատկապես կատակասերների կողմից։ Ու երբ մեկը փորձեց կատակել արգենտինացու հետ, թե ինչքան կլիներ հեռագիրդ, եթե հայրենակիցներդ` արգենտինացիները, թեկուզ մեկ գոլ խփեին, լրագրողը բավականին լրջությամբ պատասխանեց. «Չեմ հասկանում, թե ինչի վրա եք ծիծաղում։ Չէ՞ որ դա ֆուտբոլ է, եւ ոչ թե այլ բան»։ Ահա այսպես։ Դիպուկ ու առանց սեթեւեթանքի։ Իսկ հիմա որեւէ մեկը դժվար թե վիճի, որ ֆուտբոլն իրոք «այլ բան չէ», այլ շատ ու շատ կարեւոր գործոն մեր կյանքում։ Ֆուտբոլով ապրում են ֆուտբոլասերները, նրա օգնությանը դիմում են տարբեր երկրների ղեկավարները` իրենց ինչ-ինչ հարցերը լուծելու համար, ֆուտբոլը դարձել է մարդկության ապրելաձեւի կարեւոր բաղկացուցիչներից մեկը։ Ու բնականաբար, այդ մարդկության մի մասնիկ Հայաստանում էլ գոյություն ունի, շարունակում է գոյություն ունենալ այդ հրաշալի խաղը, մարզաձեւը։ Ու թեկուզ մեր ֆուտբոլը դեռ հեռու է առաջատար ֆուտբոլային երկրներում գոյություն ունեցող ֆուտբոլից, թեկուզ դեռ Հայաստանը շատ հեռու է ֆուտբոլային լուրջ երկիր կոչվելուց, բայց այն կա, ու հայ ֆուտբոլասերներն էլ, ոչ պակաս անգլիացի ու ֆրանսիացի, արգենտինացի ու բրազիլացի, իսպանացի ու իտալացի ֆուտբոլասերներից, սիրում ու հասկանում են այս խաղի նրբությունները, անհամբերությամբ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին։ Ու ահա` այն մոտեցել է. ուղիղ տասը օրից` մարտի 17-ին, մեկնարկում է հայկական ֆուտբոլ 2009 մրցաշրջանը։ Այդ օրը տեղի են ունենալու գավաթային հանդիպումներ, իսկ չորս օր անց` մարտի 21-ին, կմեկնարկի Հայաստանի ազգային 18-րդ առաջնությունը։ 60 տարի առաջ Հետաքրքիր է, որ մեր ֆուտբոլի համար մշտապես կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել տասնամյակների 9-րդ տարում։ Ու մշտապես դրանք եղել են մեր ֆուտբոլի համար դրական, առաջընթացի տարիներ։ Ուղիղ 60 տարի առաջ` 1949 թվականի ապրիլի 17-ին, տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի նորամուտը մեծ ֆուտբոլ։ Այդ օրը մեր այն ժամանակվա դրոշակակիրը` Երեւանի «Դինամոն», իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Խորհրդային Միության բարձրագույն խմբի առաջնությունում։ Մեծերից, տարիքով ֆուտբոլասերներից շատ եմ լսել, թե ինչ էր կատարվում այդ օրը Երեւանում. բոլորի ուշադրության կենտրոնում ֆուտբոլն էր. Երեւան էր ժամանել ֆուտբոլի իսկական վարպետ թիմ` Լենինգրադի «Զենիթը»։ Մեր թիմին այդ օրը չհաջողվեց հաղթանակ տոնել ու հանդիպումն ավարտվեց «Զենիթի» հաղթանակով` 1։0 հաշվով։ Ընդ որում, «Զենիթը», փաստորեն, առաջին լուրջ կամ գոնե ամենաուժեղ թիմն էր, որին հանդիպեց հայկական թիմը իր ստեղծման օրվանից ի վեր։ Մեր «Դինամոն» պարտվեց, բայց ֆուտբոլասերները մեծ մասամբ գոհ հեռացան մարզադաշտից. կարեւորն սկիզբն էր, իսկ հաղթանակները հետո էին լինելու։ Այս պատմական զուգահեռը կարծես իր խորհրդանշական շարունակությունն է ստացել այսօր։ Մի քանի օր առաջ հայկական մեկ այլ թիմ` «Միկան», հանդիպեց նույն «Զենիթի» հետ, որն այժմ կրում է Եվրոպայի ՈւԵՖԱ-ի գավաթի ու սուպերգավաթի խաղարկությունների հաղթողի կոչումները, դե ֆակտո` Եվրոպայի ակումբային չեմպիոնն է։ Հայաստանի անկախությունից ի վեր հայկական թիմերից եւ ոչ մեկին չէր հաջողվել, թեկուզ ընկերական խաղում, ինչպիսին էր «Միկա»-«Զենիթ» խաղը, հանդիպել նման կոչում ունեցող թիմի հետ։ «Զենիթը» էլի հաղթեց, այս անգամ` 2։1 հաշվով, բայց կարծում եմ` նման պարտությունից հետո հայ ֆուտբոլասերներն այնքան էլ չեն տխրի. ամեն դեպքում, գործ ունեինք եվրոպական գրանդ թիմի հետ։ Իսկ շարունակելով տասնամյակների 9-րդ տարվա թեման` նշեմ նաեւ, որ 50 տարի առաջ էլ` 1959 թվականին, մեր ֆուտբոլի համար կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ։ Մեր առաջատար ակումբը` արդեն «Սպարտակ» անվան տակ, հրաշալի մրցաշրջան անցկացրեց ու վերադարձավ Խորհրդային Միության բարձրագույն լիգա։ Իսկ ահա 1969 թվականը իրավամբ համարվում է լեգենդար «Արարատի» ծննդյան տարին. այդ տարի «Արարատը» գլխավորեց խորհրդային լավագույն մարզիչներից մեկը` Ալեքսանդր Պոնոմորյովը, ում ջանքերի շնորհիվ հետագայում մեծապես կայացավ «Արարատ-73»-ը։ Հենց այդ տարի իրենց մասին բարձրաձայն «հայտարարեցին» մեր լեգենդար ֆուտբոլիստները` Զանազանյանն ու Անդրեասյանը, Բոնդարենկոն ու Աբրահամյանը... 10 օր հետո Անցյալի այս վառ հուշերը կարելի է շարունակել, բայց նայենք ապագային` հաստատապես հավատալով, որ այս տարին էլ է դառնալու մեր ֆուտբոլի համար վերածննդի տարի, ինչպիսին մշտապես եղել են 9-ով վերջացող տարիները։ Մեկնարկում է հայկական ֆուտբոլի նոր մրցաշրջանը, որն իր հագեցածությամբ ինչ-որ տեղ աննախադեպ է լինելու։ Մեր ազգային հավաքականը աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական խմբային փուլում այս տարի տասը հանդիպում է անցկացնելու, որից երկուսը շատ շուտով` մարտի 28-ին ու ապրիլի 1-ին։ 6 հանդիպում կանցկացնի երիտասարդական հավաքականը, իսկ հոկտեմբեր ամսին տեղի կունենան մինչեւ 17 եւ 19 տարեկան ֆուտբոլիստներից կազմված մեր հավաքականների ընտրական մրցաշարերը` 3-ական հանդիպումներով։ Ու սրանք` միայն հավաքականների մակարդակով։ Գումարենք նաեւ հայկական ակումբների մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումները, որոնք այս տարի ուղղակի ավելի լավը ու շատ պիտի լինեն, քան անցյալ տարի, որը նվազագույնն էր այս առումով` ավելի քիչ ու վատ հնարավոր չէ հանդես գալ։ Միջազգային հանդիպումների մասով տարին իրոք հագեցած է, ու կրկին ու կրկին առաջնային է դառնում հաջող մեկնարկը. մարտի 28-ին Էստոնիայի հետ խաղը կարող է դառնալ առանցքային մեր ֆուտբոլի համար։ Բայց սա առանձին թեմա է, այնպես որ` վերադառնանք մեր ներքին «խնդիրներին»։ 10 օրից մեկնարկում է Հայաստանի գավաթի հերթական խաղարկությունը, որից հետո էլ` մեր ազգային առաջնությունը։ Վերջին տարիների «ավանդույթի» համաձայն` երկու մրցաշարերում էլ կրկին նույն թիմերն են` «Փյունիկ», «Արարատ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ» եւ «Կիլիկիա»։ Հուրախություն երեւանցի ֆուտբոլասերների` հանդիպումների մեծամասնությունը տեղի են ունենալու մայրաքաղաքի մարզադաշտերում։ «Փյունիկն» ու «Բանանցը» խաղալու են «Նաիրի», իսկ «Միկան» ու «Ուլիսը»` «Միկա» մարզադաշտերում, «Կիլիկիան» էլ, բնականաբար, «Հրազդանում»։ Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գաձասարը» իրենց քաղաքային մարզադաշտերում են խաղալու, ու միակ թիմը «Արարատն» է, որ իր հանդիպումները անցկացնելու է, փաստորեն, գրանցման տեղից այլ վայրում` Աբովյանում։ Ընդ որում, «Արարատի» շուրջ օղակը կարծես սեղմվում է` թիմը լքել են համարյա բոլոր առաջատար ֆուտբոլիստները, մի տեսակ անտերության մթնոլորտ է ձեւավորվել թիմի շուրջ, ու մարզադաշտային այս «իզգոյությունն էլ», կարծես, լրացնելու է գալիս այս շարքը։ Իսկ հաշվի առնենք, որ «Արարատը» ամռանը խաղալու է Եվրոլիգայի անդրանիկ խաղարկությունում։ Բայց այն, ինչ կատարվում է թիմի ներսում ու թիմից դուրս, այնքան էլ նման չէ Եվրոլիգայի խաղարկությունում հաջող հանդես գալու նախապայմանի. ավելի հավանական է, որ թիմը մրցաշրջանի ինչ-որ պահի ուղղակի լքի առաջնությունը։ Սա, բնականաբար, իմ տպավորությունն է, ու տա Աստված, որ սխալվեմ, ու «Արարատը» չփլուզվի։ Իսկ ահա հայկական մյուս առաջատար ակումբները կարծես վատ չեն նախապատրաստվում նոր մրցաշրջանին։ «Միկայի» մասին արդեն նշեցինք։ Վատ չէ վիճակը նաեւ «Բանանցում»։ Թիմը համալրվել է ուժեղ ֆուտբոլիստներով, իսկ ղեկը վստահվել է մեր ամենատաղանդավոր մարզիչներից մեկին` Արմեն Գյուլբուդաղյանցին։ «Բանանցը», «Միկան» պիտի կարողանան այս տարի վերականգնել իրենց հեղինակությունը ու կտրուկ վերելք ապրել. ամեն ինչ այս թիմերի առաջընթացի համար ակումբների ղեկավարների կողմից կարծես արվել է` մնում է արդյունքը, որն, իմ կարծիքով, սարերի ետեւում չէ։ Անկասկած, չի կարելի հաշվի չնստել երկրի 11-ակի չեմպիոն «Փյունիկի» հետ։ Իհարկե, ի տարբերություն նույն «Միկայի» ու «Բանանցի», նաեւ` «Ուլիսի», «Գանձասարի», «Փյունիկի» ձեռքբերումներն ուղղակի աննշան են, բայց «Փյունիկը» մնում է «Փյունիկ», ու ցանկացած կազմով նա պայքարելու է չեմպիոնության համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան
Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել
Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT