Երևան
12 °C
Փետրվարի 1-ին Թալիշի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն էր կատարվել, որի արդյունքում, ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության, ադրբեջանցի զինծառայող էր գերեվարվել: Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ գերի ընկած զինվորը որոշ ժամանակ առաջ զորացրվել է եւ ներկայում չի ծառայում Ադրբեջանի բանակում: Այնուհետեւ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը հարցազրույց հրապարակեց գերի ընկած զինվորի մոր հետ, որը հաստատում էր, որ իր որդին պայմանագրային զինծառայող է, իսկ ադրբեջանական սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացավ, թե ինչպես է իրենց ՊՆ-ն անամոթաբար ստում:
Արդեն մի քանի օր է ՀՀ եւ Արցախի զինվորականները, պետական ԶԼՄ-ները հաղթական տրամադրությունների մեջ են: Գերեվարված զինվորի մոր հարցազրույցն ու Ադրբեջանին ՊՆ-ին ամոթանք տվող ֆեյսբուքյան մեկ գրառումը հայկական ԶԼՄ-ների թոփ թեման են:
Այսօր միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն եւ տեսանյութ տարածեց Արցախի ԱԱԾ-ն: Տեսանյութում երեւում է գերեվարված զինվորը, որն իհարկե ընկճված է, բայց լիովին առողջ տեսք ունի: Մինչ այդ բացառիկ կադրեր էին ցուցադրվել նաեւ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի ցերեկային թողարկման ժամանակ, որտեղ երիտասարդը կադրից դուրս գտնվող ինչ-որ մեկի հորդորով նույնիսկ ժպտում է:
Թե ինչ կլինի նրա ճակատագիրը դժվար է ասել: Արցախի ԱԱԾ հաղորդագրության համաձայն ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ եւ նա ձերբակալված է:
Այս ամենն իհարկե լավ է: Լավ է, որ հայկական կողմը գերիների հետ մարդասիրաբար է վարվում, լավ է, որ նոր փաստ կա սահմանային միջադեպերի ինքնուրույն հետաքննություն իրականացնող ՀՀ-ի եւ Արցախի ձեռքում: Բայց, այդուհանդերձ, թվում է, թե այս միջադեպի հետ կապված ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել:
Մասնվարոպես որոշակի անհամապատասխանություն կա ԼՂՀ ՊԲ եւ ԱԱԾ հաղորդագրություններում: «Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին»: Սա ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրությունն է:
«2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել եւ ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն»: Սա ԱԱԾ-ի հաղորդագրությունն է:
Հիմա, հարց է առաջանում. դիվերսոիան ներթափանցման փո՞րձն է տեղի ունեցել 15.00-ի սահմաններում, թե՞ Հուսեյնզադեն է հայտնաբերվել 15.00-ին: Եւս մեկ հարց. Հուսեյնզադեն գերեվարվել է հակառակորդին հետ շպրտելու գործողությունների ժամանա՞կ, թե՞ հայտնաբերվել է ՊԲ մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում:
Դատելով ԱԱԾ հաղորդագրությունից, նախ եղել է դիվերսիոն ներթափանցման փորձը, որը կանխվել է, ապա ժամեր անց պոստերից մեկում հայտնաբերվել է Հուսեյնզադեն, որը փաստորեն հաջողությամբ ներթափանցած է եղել ՊԲ մարտական դիրքեր: Դատելով ՊԲ հաղորդագրությունից, ամեն ինչ եղել է միաժամանակ, 15.00-ի սահմաններում:
Կարող ենք ենթադրել, որ իրականում դիվերսիոն փորձը կատարվել է փետրվարի լույս 1-ի վաղ առավոտյան եւ կանխվել է հատկապես առաջնագծի վերջին նյութատեխնիկական համալրումների` մասնավորապես գիշերային տեսանելիության սարքերի շնորհիվ: Ընդհանրապես դիվերսիոն գործողությունները գիշերներն են լինում եւ ՊԲ փորձը ներկայացնել, թե այս անգամ ցերեկն է եղել, որովհետեւ մառախուղ էր, արժանահավատ չի հնչում:
Ինչ վերաբերում է գերի ընկած զինվորին, ապա թերեւս նա հաջողությամբ հասնելով հայկական դիրքերից մեկը, բայց հասկանալով, որ միայնակ է մնացել, սուսուփուս թաքնվել է, հույսով որ մութն ընկնելուն պես ետ կգնա, սակայն հայտնաբերվել է:
Այն հանգամանքն էլ, որ Հուսեյնզադեն առանձնացած է եղել դիվերսիոն խմբից եւ հայտնաբերվել է այլ պայմաններում, դրդել է Ադրբեջանի ՊՆ-ին հրաժարվել նրանից, նրան ներկայացնելով որպես դասալիք, ով անցել է հակառակորդի կողմը:
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա եւս մեկ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ էր փորձ արվում ներկայացնել, թե դիվերսիան կատարվել է ցերեկվա ժամը երեքին, որովհետեւ այդ օրը մառախուղը տրամադրող էր: Կարծում ենք այս հարցի հասցեատերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Հունվարի 31-ի նրա ասուլիսի առիթով գրել էինք, որ ցինիզմի դոզան մի փոքր շատ էր եւ մտավախություն էինք հայտնել, որ սահմանային միջադեպերը նաեւ դիվանագիտական ճակատում կատարվող մարտերի տրամաբանական շարունակությունն են («Դիվանագիտական ցինիզմի մաստեր կլաս Նալբանդյանից. դիրքերում այս գիշեր զգոն է պետք լինել»): Չի բացառվում, որ ցերեկվա մառախուղը Նալբանդյանի համար որպես ալիբի էր մտածված, իբր նրա ասուլիսի եւ դիվերսիայի միջեւ որեւէ կապ չկա:
Հնարավոր է որ հենց այդպես էլ կա, եւ այդ երկու իրադարձությունները պարզապես համընկան: Բայց անկախ նրանից զուգադիպություն էր, թե ոչ, ժամանակն է, որ ԼՂ հարցով հայ բանակցողները վերանայեն ադրբեջանցի բանակցողներին վերեւից նայելու, նրանց հետ եւ նրանց մասին քամահրանքով խոսելու իրենց վարքը, ինչը նկատելի է բոլոր բանակցությունների ժամանակ կլինեն դրանք նախարարների, թե նախագահների մակարդակով: Համենայնդեպս, Ալիեւին եւ Մամեդյարովին «փափախով թուրք» համարելու եւ նրանց հետ այդ տրամաբանությամբ շփվելու մեջ որեւէ օգտակար գործողության գործակից չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT