Երևան
12 °C
Հայ մարդը վերգտել է իր «Ազգային սպորտի» ձեւը, օրնիբուն եւ ամենուրեք քննարկում է, թե Արեւմուտքը երբ եւ ինչպես է ուզում բնաջնջել Հայաստանը: Ընդ որում, փաստը անվիճելի է, հայտնի է նաեւ կատարողը՝ Թուրքիան: Հարցն այն է՝ ուզում է ոչնչացնել տանջելո՞վ, թե՞ միանգամից:
Ելնելով այն հանգամանքից, որ Արեւմուտքը 10 տարի է Հայաստանը պահում է իր հացով, այս հարցն էլ հանվում է. անշուշտ՝ տանջելով: Իսկ ինձ անձամբ թվում է, որ Հայաստանը հիմա Արեւմուտքին քիչ է հետաքրքրում: Արեւմուտքը աշխարհում Հայաստանի նման մի քանի տասնյակ գլխացավանք ունի եւ որեւէ երկրով զբաղվում է այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդը ուզում է զբաղվել իր ապագայով: Մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը:
Ավելի ճիշտ՝ տարածաշրջանում իր ծրագրերի գծով գործակիցների ցանկից Հայաստանին հանած լինելու փաստը: Գուցե՝ ժամանակավորապես, քանի որ Արեւմուտքի բնույթին հատուկ չէ միլիարդներ դնել մի ուղղության վրա եւ ետ քաշվել: Բայց դադարի ժամանակավոր լինելը չի սփոփում, որովհետեւ դիվանագիտության մեջ տեմպի կորուստը գրեթե նույնն է, ինչ տեմպի կորուստը ճակատամարտում: Նամանավանդ որ, ուժեղների պարտնյորի տեղը թափուր չի մնում:
Եվ հիմա Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, ինչին արժանի է վատաբարո կինը, որը մեկի հաշվին ապրում, բայց «աչքը դուրս» է պահում: Այս պահվածքը «կոմպլեմենտարիզմ» անունն ունի:
Որպես դիվանագիտական պահվածք դա էլ գոյության իրավունք ունի, բայց այդ դեպքում պիտի հաշտվել մի քանի շարք անհարմարությունների հետ. այն է՝
Թեկուզ միայն այն պատճառով, որ պետական պաշտոնյաները գողանում են: Բայց հումանիտարի, ձրի բանի առանձնահատկությունն էլ այն է, որ մի մասը գողանում են: Եթե գողանում էին երկրաշարժից հետո, հիմա ինչու չպիտի գողանան: Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել (ճիշտ է, մի քանի տարում) Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախիցը չգան: Գողացածի այն մասը, որը ծախսվել է Հայաստանում, դեռ ոչինչ, մի մասն էլ դուրս հանվեց երկրից, ի դեպ՝ նաեւ Թուրքիայի ճանապարհով: Եւ այդ հարստության «տնօրինողները» 10 տարի հետո վերադարձել են որպես հայրենիքի ու ժողովրդական ունեցվածքի պահապան եւ Արցախի կուսակցական-կոմերիտական «հերոսների» հետ միաբանած՝ նայում են, թե կարո՞ղ է բան կա, որ բաց են թողել:
Այնինչ, բան չի մնացել «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից» բացի: Այդ միակ ռեսուրսը հիմա պիտի մինչեւ վերջ քամեն: Այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի երկաթուղին փակվի: Այ, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ: Մնում է մի թեթեւակի «շիրա տաս» ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ. մեկի հանդեպ պատճառաբանված ատելության, մյուսի հանդեպ չպատճառաբանված սիրո տարերքի: Իսկ որ լուրջ ազգերը դարեդար առաջնորդվում են՝ «չկա մշտական բարեկամ եւ մշտական թշնամի, այլ կան մշտական շահեր» կարգախոսով, դա հայերը ժխտած ունենան միշտ: Թշնամուն չտեսնելու համար սեփական աչքը հանող գժի կեցվածքը մեզ դուր է գալիս: Որպեսզի նույնիսկ մեզ նման ազգերի համար հասկանալի լինի մշտական շահերի վերաբերյալ միտքը, ասում են՝ «պետք չէ բոլոր ձվերը դնել մի զամբյուղում»: Է՛լ առավել հասկանալի լինելու համար եւ միաժամանակ տեսանելի դարձնելու համար մեր անցյալի ու այսօրվա դիվանագիտական կեցվածքը, ճիշտ կլինի ձեւակերպել այսպես՝ «Չի կարելի, որ մարդը նստի սեփական ձվերի վրա»: Եւ որպեսզի վերջնականապես պարզ լինի ինչի մասին է խոսքը, պետք է պատկերացնել նման վիճակում հայտնված դեբիլ երեխայի դեմքի արտահայտությունը… Տեղը չի բերում ցավի ակունքը:
Այսօրվա Հայաստանի քաղաքականության մտայնության կրողը ստեփանակերտցի Մուրադիկն է, որը ցամաք հաց է ուտում, հագնում է հումանիտար օգնությունից մնացած բաճկոն, մեծ քաղաքականությունից խոսում է անկաշկանդ, անհոդաբաշխ, ծխում է «Պրիմա» ու հետն էլ հոխորտում է, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունները զինադադար չկնքեին, էն ա մտնում էին Բաքու…
Մոռացել է, որ Ստեփանակերտի փախեփախը նախ կանխել է Մոնթեն՝ Մարտունիում, երկու անգամ Մանվելը՝ հյուսիսում եւ հարավում, վերջին անգամ Վազգենի մահապարտների գունդը՝ Մարտակերտում:
Նույն Նազարն է Մուրադիկի նախագահը, որի քաղաքական հայտարարությունների բուն իմաստը այն է, թե մերը հողեր գրավելն էր, մնացածը ձեր (Միջազգային հանրության ու Ադրբեջանի) պրոբլեմն է:
Ալեքսանդր Մակեդոնացուս տեսեք: Այդ հողերի գինը Հայաստանի կիսով հայաթափելն է, չկա այլեւս այն Հայաստանը՝ Արցախի թիկունքին: Կա Հայաստան, որը թույլ է տալիս, որ նրանք իրենց պարտության տակ իրենց ստորագրությունը դնեն:
Նույն խելքին են Մուրադիկից անհամեմատ լավ հագնված, անհամեմատ հարուստ ու ճարպիկ նրա նախկին ընկերներն ու այսօրվա Հայաստանի թափորը տնօրինողները՝ իրենց սպասարկողներով, ովքեր «խաղաղ կարգավորում» ասելով հասկանում են Ղարաբաղի անկախության ճանաչում, «փոխզիջում» ասելով նկատի ունեն, որ նախ՝ խոստանում են չմիանալ Հայաստանին, երկրորդ՝ Արցախի անկախությունը ճանաչելուց հետո խոստանում են զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից (կարող էր, չէ՞, դուրս չբերել) եւ երրորդ զիջումն էլ այն է, որ արդեն արվել է՝ Բաքու չենք մտել: Իսկ Ադրբեջանից սպասվում է ընդամենը մեկ զիջում՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
...Այո, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Ողբերգությունը այն է, որ ասվածի մեջ չափազանցության նշույլ չկա: Այդ ձեզ է թվում, թե դիվանագիտություն են անում: Եւ, իբր, շատը ուզում են, որ քիչը ստանան: Այդ մենք ենք մտածում, թե բազարի կանոնը շփոթել են դիվանագիտության հետ: Իրենց հոգու խորքում, իրենց մեջ, իրենց մտերիմ շրջապատում այդպես մտածում են: Իսկ դիվանագիտություն անում են Հայաստանի ժողովրդի հետ: Ավելի ճիշտ՝ ժողովրդի վրա: Էլ առավել ճիշտ՝ ժողովրդի այն մասի, որը դեռ մնացել է Հայաստանում եւ Արցախում:
Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս...
Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:
Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի:
Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները:
Ավետիս Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ․ Գրիգորյան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, ԱԲ-ի, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները
Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է, Հայաստանն ազատ երկիր է. Սիմոնյան
ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում. ՀՀ նախագահ
Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձանցից մեկը կալանավորվել է
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում է
Ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք լսում են մարդկանց․ Սարգիս Խանդանյան
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կա՛մ ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձեններս կտրում, կա՛մ փորձում պետությանը տեր կանգնել. Սիմոնյան
Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի մոտ 25 օբյեկտի. կան սպանվածներ. տեսանյութ
Վարչապետը Երևանում ծանոթացել է նորաբաց հանրային ներառական խաղահրապարակում ստեղծված պայմաններին. լուսանկարներ
Պապիկյանը Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված համաժողովի բացմանը
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. տեսանյութ
Ոչ մեկիդ որդին պատերազմում չի կռվել, ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի հայերին ցույցի մատերիալ սարքեք. Ալեքսանյան
Մայիսյան ձյուն Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել
Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կապահովվեն ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ
Կալուգացի օլիգարխը խոստանում է теплый пол քաշել Վերին Լարսում ու արգելել ձյան տեղումները. Չախոյան
Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ
Մայիսյան ձյուն Ապարանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացվել է ներառական «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակ. այցելել է վարչապետը
Չինաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են սկսել Պեկինում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
Պապիկյանը և Սլովակիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրի համագործակցությունը
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ արդյունքներն ամփոփող հռչակագիր
Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին
Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին, շնորհակալություն, Հայաստա՛ն. Մակրոնը՝ Գյումրիում. լուսանկարներ
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին
Ֆրանսիայի հիմնը, ծափահարություններ, գրկախառնություններ. Մակրոնի այցը Հայաստան ավարտվել է, նա մեկնում է
Շնորհակալությո՜ւն. Մակրոնը հայերեն գրառում է արել ու Հայաստան այցից տեսանյութ հրապարակել
Գնում ենք օդանավակայան. ՀՀ վարչապետը ճանապարհում է Մակրոնին. տեսանյութ
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT