Երևան
12 °C
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին։
Նախագահը, ողջունելով հյուրին Հանրապետության նախագահի նստավայրում, խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին և փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահյանին։
Նա նաև գոհունակությամբ ընդգծել է հյուրի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը՝ կարևորելով ԱՄԷ ներկայացվածությունը:
Օմրան Անվար Շարաֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի և վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի, փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահյանի ջերմ ողջույնները՝ նաև իր երախտագիտությունը հայտնելով ջերմ հյուրընկալության կապակցությամբ։
Կողմերն ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում։ Նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։
Նախագահը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ակտիվ փոխգործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությունը Հայաստանում և ԱՄԷ-ում անցկացվող միջազգային միջոցառումներին, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչների ներգրավվածությունը ԱՄԷ-ում կազմակերպվող միջազգային էքսպոներին և ոլորտային հարթակներին։
Հանդիպմանը քննարկվել է երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ընդգծելով վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու դրա շարունակական ընդլայնման միտումները տարբեր ոլորտներում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին հատկապես արհեստական բանականության զարգացման, տվյալների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և գիտահետազոտական նախաձեռնությունների խթանման ուղղություններով։ Կարևորվել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացումը, «խելացի» լուծումների կիրառումը և փորձի փոխանակումը՝ միտված տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Միաժամանակ ընդգծվել է ենթակառուցվածքների և հաղորդակցության բնագավառներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման կարևոր ուղղություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Միքայելյան
Արփի գյուղի շուկայում վարչապետն ու ՔՊ թիմը բուկլետներ են բաժանել տեղի առևտրականներին ու անցորդներին
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. ՔՊ քարոզարշավը մեկնարկել է, թիմն ուղևորվել է Սյունիք
Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել
Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է
Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն
Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը
Կալուգացի օլիգարխը հաստատեց՝ ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան
Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին
Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի
Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել
Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ
Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է
Երևանում ավտոմեքենա է այրվել
Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ
Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում
Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից
Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Կալուգացի է և այդպիսին էլ կմնա․ վարչապետը Սամվել Կարապետյանի մասին․ տեսանյութ
Վեդիի մանկապղծության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT