Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Երևանում մայիսի 5-ին կնքած փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի խորացնելու արդեն եռամյա պատմություն ունեցող համագործակցությունը հատկապես անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում:
Այս մասին «X»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն:
«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար: Այն պաշտոնական բնույթ է հաղորդում նրա ղեկավարած նախարարության և Զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև համագործակցությանը։ Այս համաձայնագիրը թույլ կտա խորացնել մեր երկու երկրների միջև 2023 թվականին սկսված համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների բնագավառներում»,- նշել է նա։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մենք Ադրբեջանի հետ արդեն իսկ ունենք իրական խաղաղություն, թեև վերջնական համաձայնագիր ստորագրված չէ. Միրզոյան
2025-ին միայն Դատախազության լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 մլն 464 հազար դոլար
Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ․ Գրիգորյան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, ԱԲ-ի, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացությունները
Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է, Հայաստանն ազատ երկիր է. Սիմոնյան
ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում. ՀՀ նախագահ
Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձանցից մեկը կալանավորվել է
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում է
Ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժերը, որոնք լսում են մարդկանց․ Սարգիս Խանդանյան
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կա՛մ ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձեններս կտրում, կա՛մ փորձում պետությանը տեր կանգնել. Սիմոնյան
Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի մոտ 25 օբյեկտի. կան սպանվածներ. տեսանյութ
Վարչապետը Երևանում ծանոթացել է նորաբաց հանրային ներառական խաղահրապարակում ստեղծված պայմաններին. լուսանկարներ
Պապիկյանը Վարշավայում մասնակցել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված համաժողովի բացմանը
Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձինք ՀՀ են եկել Բելառուսից. ինչ է կատարվել. տեսանյութ
Ոչ մեկիդ որդին պատերազմում չի կռվել, ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի հայերին ցույցի մատերիալ սարքեք. Ալեքսանյան
Մայիսյան ձյուն Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել
Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կապահովվեն ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ
Կալուգացի օլիգարխը խոստանում է теплый пол քաշել Վերին Լարսում ու արգելել ձյան տեղումները. Չախոյան
Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ
Մայիսյան ձյուն Ապարանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացվել է ներառական «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակ. այցելել է վարչապետը
Չինաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են սկսել Պեկինում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
Պապիկյանը և Սլովակիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրի համագործակցությունը
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ արդյունքներն ամփոփող հռչակագիր
Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին
Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին, շնորհակալություն, Հայաստա՛ն. Մակրոնը՝ Գյումրիում. լուսանկարներ
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին
Ֆրանսիայի հիմնը, ծափահարություններ, գրկախառնություններ. Մակրոնի այցը Հայաստան ավարտվել է, նա մեկնում է
Շնորհակալությո՜ւն. Մակրոնը հայերեն գրառում է արել ու Հայաստան այցից տեսանյութ հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT