Երևան
12 °C
Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը հայտնի է: Փետրվարի 11-ին Պալատում կայացած ընտրությունների արդյունքներում առավելագույն քվեներ ստացավ ՓՊ «իշխանական թեւը» (Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համախոհները), իսկ «ընդդիմությունը» պարտվեց:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում էր 39 փաստաբան. թեկնածուները պայքարելու էին խորհրդի 12 տեղի համար:
Նշենք, որ փետրվարի 11-ին պալատում միանգամից երեք ընտրություն տեղի ունեցավ. ե՞րբ է նշվելու փաստաբանի օրը, ի՞նչ կազմ կունենան փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ու փաստաբանների խորհուրդը:
Փակ գաղտնի քվեարկությունը սկսվեց նախատեսվածից մեկ ժամ ուշացումով. ընտրող փաստաբանների թիվն այնքան շատ էր, որ տեւական ժամանակ կուտակումներ էին առաջացել: Ընտրություններին մասնակցելու համար Երեւան էին ժամանել անգամ հեռավոր մարզերի փաստաբանները, ովքեր նախորդ ընտրություններում իրենց ակտիվությամբ երբեւէ աչքի չէին ընկել:
Քվեարկության ավարտը պաշտոնապես հայտարարվեց ժամը 18:00-ն եւ մեկնարկեց քվեների հաշվարկը: 1780 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է 1163-ը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանն արձանագրեց, որ ընտրող փաստաբանների թիվն աննախադեպ էր. «Աննախադեպ եւ լավ արդյունք է, դրանով է պայմանավորված մարդկանց նման կուտակումները»,- ասաց Պողոսյանը: Համեմատելու համար նշենք, որ 2013 թվականի ՓՊ խորհրդի ընտրություններին մասնակցել է մոտ 900 փաստաբան: Խորհրդի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց միայն հաջորդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում:
«Փաստաբանի օր» հայտարարելու մասին, հարցը ձախողվեց, առաջարկված վեց տարբերակից ոչ մեկն էլ չստացավ ձայների պարզ մեծամասնությունը, եւ փաստաբաններն առայժմ մնացին առանց մասնագիտական օր նշելու հնարավորության: Փաստաբանները երեկ նաեւ ընտրել են կարգապահական գործերը նախապատրաստողների:
Այսպիսով, Փաստաբանների պալատը նոր խորհուրդ ունի՝ բաղկացած բացառապես պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներից: Առավելագույն թվով ձայներ են ստացել Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Արայիկ Ղազարյանը, Տիգրան Խուրշուդյանը, Հարություն Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տարոն Սիմոնյանը, Նելլի Հարությունյանը, Կարապետ Աղաջանյանը, Սեդրակ Ասատրյանը եւ Հրանտ Անանյանը: Այն փաստաբանները, ովքեր մշտապես բարձրացրել են անկախ փաստաբանական ինստիտուտի առկայության հարցը, խորհրդի կազմում չընդգրկվեցին:
Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուները, հիշեցնենք, բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես, նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:
Այս ընտրությունները, հատկապես ուշագրավ են Պալատում առկա լարվածության ֆոնին: Վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Անդրադառնալով այս քննադատություններին փետրվարի 11-ին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ես ուղղակի շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ, որպեսզի ո՛չ քարոզչություն, ո՛չ հակաքարոզչություն չլինի, պարզապես նշեմ, որ պալատի հասցեին հնչեցված քննադատություններին պալատի աշխատակազմը բազմիցս անդրադարձել է, դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- պատասխանեց Զոհրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ քննադատությունները պետք է հաշվի առնել:
Նրա խոսքով՝ փաստաբանական համայնքն առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի իր կարծիքը պնդել: «Որոշ տեսակետներ պետք է ընդունել ի գիտություն եւ եթե իրոք կան թերություններ, ապա պետք է դրանք շեշտել: Ես ինքս էլ շատ թերություններ ունեմ»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Խորհրդի նոր կազմն ընտրվելուց հետո վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց `շնորհավորելով խորհրդի ընտրված անդամներին. «Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի բոլոր մասնակից փաստաբաններին, հաշվիչ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ խորհրդի անդամի չընտրված թեկնածուներին։ Հուսով եմ` հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերեք Ձեր գործընկերների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցված Ձեր քննադատություններն ընդունվել են ի գիտություն։ Մեր ուժը միասնության մեջ է»:
Փաստաբանների պալատի խորհրդի «ընդդիմադիր» թեկնածու, հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն ընտրությունների ընթացքը ողբերգական է գնահատում: ««Իշխանական» ցուցակի ամբողջական հաղթանակը լրջագույն գրոհ էր փաստաբանության գաղափարի դեմ, կարելի է ասել փաստաբանների պալատ, այնպիսին, ինչպիսին պետք է լինի, մենք չունենք»,- ասաց փաստաբանը:
- Պարոն Աթանեսյան, մինչ հաշվարկի ավարտը դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրեցիք, որ Փաստաբանների պալատի վարչական շենքում կարուսել է եղել: Կարող եք մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունեք, լցոնո՞ւմ է եղել:
- Փաստ չենք արձանագրել, ամեն դեպքում մեր կողմից վերահսկվում էր, շրջակա տարածքը, միակ տարածքը, որը մենք չենք վերահսկել դա Պալատի շենքն է: Դրսում չի եղել, երեք-չորս հարյուր քվեաթերթիկ լրիվ ընտրված անձանց են քվեարկել, դա աննորմալություն է, հաշվելու ընթացքում վստահված անձանց մոտ նույնիսկ ծիծաղ է առաջացրել:
- Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ եթե չհաղթեք, ապա փաստաբանությունը մեր երկրում լրջագույն վտանգի առաջ է կանգնած:
- Այդպես էլ կա, մենք ունենք սովետական կոլխոզին բնորոշ վարչություն, այլ ոչ թե խորհուրդ: Պալատի նախագահի հետ սերտ աշխատանքային կամ անձնական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձինք ենք այդ անդամները, ինչի պայմաններում որեւէ հակակշիռ չկա:
- Ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորություն կա: Օգտվելո՞ւ եք այդ հնարավորությունից:
- Մեր գործընկերների հետ այդ հարցը դեռ չենք քննարկել, կհանդիպենք եւ կքննարկենք: Ամեն դեպքում իմ համար կարող եմ ասել, որ ես չեմ ընդունում արդյունքները եւ ցանկանում եմ դրանք վիճարկել բոլոր ատյաններում` օգտագործելով նաեւ Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:
Նշենք, որ ՓՊ նախկին նախագահ, խորհրդի անդամի թեկնածու Ռուբեն Սահակյանը ընտրության օրը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր համար փետրվարի 10-ը եւ փետրվարի 13-ը միանշանակ լռության օրեր են, եւ որպեսզի իր կողմից արտասանված որեւէ խոսք չդիտվի որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն, ճիշտ կլինի, որ լռի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT