Երևան
12 °C
«Ժառանգություն» կուսակցությունը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար միաժամանակ բանակցում է երկու քաղաքական միավորի`«Ելք» դաշինքի եւ Օհանյան-Օսկանյան դաշինքի հետ: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ընտրությունը կանգնել է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան զույգի վրա, իսկ երեկ տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրենց ընտրությունը բացատրեց այսպես. «Պայքարելու առավելագույն դաշտը մենք այստեղ տեսանք»։
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար գոյություն ունեն հերթապահ արտահայտություններ եւ նախադասություններ, որոնք օգտագործվում են ելնելով նրանից թե տվյալ անձը տվյալ պահին որ ճամբարում է գտնվում`ընդդիմադիր, թե իշխանական: Արմեն Մարտիրոսյանը հիմնավորելով իրենց որոշումը օգտագործեց հերթապահ արտահայտություններից մեկը, ապավինելով պրակտիկային, որ բանաձեւային այդ նախադասությունից հետո հարցերը փակվում են:
Եւ այնուամենայնիվ, հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ «Ելք» դաշինքը չէր կարող լինել պայքարի այդ առավելագույն դաշտը: Ո՞րն էր խնդիրը: Իսկ գուցե այս դաշինքին մաս կազմած կուսակցությունների առաջնորդները հակված չե՞ն պայքարի, կամ գուցե նրանք պատասխանատվություն են կրում հայաստանյան այն իրականության համար, որի դեմ «Ժառանգությունը» պայքարո՞ւմ է: Կամ գուցե նրանք ազնիվ չեն իրենց հայտարարություններում եւ արդարության պայքարի անվան տակ ընդամենը ցանկանում են իրենց կլանային իշխանությո՞ւնը հաստատել երկրում: Եւ ընդհանրապես, ինչ է բանակցել «Ժառանգությունը» «Ելքի» հետ եւ ինչ` Սամվել Բաբայանենց հետ:
Սույն հարցերի պատասխաններն Արմեն Մարտիրոսյանը չի հնչեցրել, թեեւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել այս ընթացքում: Փոխարենը «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատության» վերջին «Կիրակնօրյա վերլուծական»-ի ժամանակ պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցերին ասաց հետեւյալը.
«Մենք ասել ենք, որ եթե «Ժառանգությունը» միանում է «Ելք» դաշինքին, դա նշանակում է միանում է մեր հուշագրին իր բոլոր դրույթներով: «Ելք» դաշինքը ստեղծվել է առանց նախապայմանների, եղել է հարց`կա ուժ, որ ունի նախապայմաններ, օրինակ, որ իրենց առաջին համարը պետք է լինի դաշինքի առաջին համարը, կամ քվոտաներ է պահանջում, երեք ուժերն ասել են, որ չունեն նման նախապայմաններ: Նույն բանն ասվել է «Ժառանգությանը» եւ «Ժառանգությունն» ունեցել է նախապայմաններ, հավասար մոտեցում չի եղել, իրենց առավել են համարել....Մենք ասել ենք` եկեք քննարկումների, բայց իմացեք, որ կարող եք լինել առաջին համարը, կարող եք չլինել առաջին համարը: Դրանից հետո չեն եկել»:
Այսօր «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք համարների ընտրությունից հետո Արամ Սարգսյանը «Առավոտ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է, որ դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը «Ժառանգության» ներկայացուցչին հատկացվի: Ասվել է նաեւ, որ հնարավոր է այն զբաղեցնի ոչ թե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ`փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նույն միջոցառման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն առանց փակագծեր բացելու ասաց, որ իրենք «Ժառանգությանն» առաջարկել են նույն պայմանները, որ գոյություն ունեն դաշինքի երեք ուժերի համար, բայց «Ժառանգությունը» այլ ճանապարհ ընտրեց, որի համար Փաշինյանը ցավ հայտնեց:
Ստացվում է, երբ «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարում էին, թե ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ միաժամանակ բանակցում են երկու քաղաքական միավորի հետ, նկատի ունեին համամասնական ցուցակի տեղերի շուրջ բանակցությունները: Եւ եթե ընտրությունը կանգնել է Օհանյան-Օսկանյան միավորի վրա, ուրեմն պայմաններն ավելի գրավի՞չ են եղել:
Բնականաբար Արմեն Մարտիրոսյանի համար այստեղ ոչ ոք առաջին հորիզոնական չէր պահանջի: Նման պահանջ կարելի է ներկայացնել մի դաշինքի, որի առաջնորդներից մեկը 2008-ի մարտի 1-ի գործով առանցքային քաղբանտարկյալներից է, մյուսը՝ 2008-ի շարժման լիդերներից եւ երկարամյա ընդդիմադիր գործիչ, երրորդը` 2008-ին քաղբանտարկյալների գործերով զբաղվող ամենաակտիվ իրավապաշտպաններից մեկը: Արմեն Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին, ինչ խոսք, ստվեր է գցում նշյալ գործիչների վրա եւ միանգամայն նորմալ կլիներ, եթե Մարտիրոսյանը լիներ «Ելք»-ի առաջին համարը:
Բայց ահա 2008 թ.-ին Հայաստանի ԱԳ եւ ՊՆ նախարարների պաշտոնները զբաղեցրած եւ մարտի 1-ին բարիկադի մյուս կողմում եղած Օսկանյանի եւ Օհանյանի հետ Արմեն Մարտիրոսյանը չպետք է ոտք մեկնի: Դրա համար դեռ պետք է համապատասխան քաղաքական բազա կուտակել: Նրանց հետ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը դիսկոմֆորտ կզգա, ամեն դեպքում ինքը պետական կառավարման այդպիսի հարուստ փորձ չունի, ինչպես Օսկանյանն եւ Օհանյանը:
Եւ այս առումով իսկապես անհասկանալի է, թե ինչ նկատի ունի «Ժառանգության» փոխնախագահը, երբ ասում է, որ պայքարելու առավելագույն դաշտն իրենք այս դաշինքում տեսան: Այսինքն, եթե «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն Արմեն Մարտիրոսյանին հատկացվեր, պայքարի առավելագույն դաշտը «Ելք»-ում կտեսնեի՞ն:
Հ.Գ. Մինչ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը «պայքար, արդարություն, փոփոխություն» տերմինալոգիայի քողի տակ համամասնական ցուցակներ են բանակցում, «Ելք» դաշինքն այսօր հերթական հարվածը հասցրեց ավանդական քաղաքական համակարգին`դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք համարին ընտրելով փակ գաղտնի քվեարկության միջոցով`լրատվամիջոցների ներկայությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT