Երևան
12 °C
«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել առաջին եռյակի մեջ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ չի՞ նեղանա, եթե վերջնական քննարկումների արդյունքում որոշվի, որ վարչապետի թեկնածուն ինքը չէ, Փաշինյանը նկատեց՝ դա չի արվում անձնական դափնիներ ունենալու համար: «Ես այս պահին էլ շարունակում եմ մնալ ՔՊ վարչապետի թեկնածուն, գլխավորում եմ կուսակցության համամասնական ցուցակը, իսկ ահա «Ելք»-ում 3-րդն եմ, սակայն դրանից առանձնապես չեմ նեղվում»,- ասաց նա:
Անդրադառնալով 2014թ-ի վերջին Սերժ Սարգսյանի իմպիչմենտի՝ իր կողմից նախաձեռնված գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացառում է կոալիցիայի ձեւավորումը ՀՀԿ-ի հետ: «Այս պահին մենք միակ քաղաքական ուժն ենք, որ նման հստակ հայտարարութուն ենք արել: Հիմա էլ «Ելք»-ի անունից ասում եմ, որ մենք Սերժ Սարգսյանի հետ նամակագրություն չունենք: Բացառվում է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ բաց թողնենք ընձեռնված հնարավորությունը:
Ընտրությունների մասնակցող ուժերի մեծ մասը պոտենցիալ կոալիցիոն գործընկեր են ՀՀԿ-ին: Այդ կուսակցությունները գոնե բացահայտ հակառակը չեն պնդում, ինչպես մենք ենք պնդում: Իսկ Հայաստանում իշխանափոխության հասնելը «Ելք»-ին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է: Ընտրողն իրեն ինչպես պահի ընտրատեղամասում, այդպես էլ հետագայում լինելու է: Մենք մեզնից կախվածն անելու ենք»,- փաստեց բանախոսը:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե բացառությամբ «Օհանյան‐Րաֆֆի‐ Օսկանյան» դաշինքի՝ բոլոր մյուս քաղաքական ուժերը կառավարվում են իշխանության կողմից, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս պնդեց՝ նման հայտարարության համար վերջինս պետք է ներողություն խնդրի իրենց դաշինքից: «Ես Սեյրան Օհանյանին հրավիրում եմ ուղիղ եթերում երես առ երես նման հայտարարություն անել: Խոստանում եմ, որ նա քաղաքական համարձակություն եւ բարոյական իրավունք չի ունենա ինձ հետ դեմառդեմ զրույցում նույնը պնդել: Բարոյականությունը թելադրում է միայն ներողություն խնդրել»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ մեկ ընդդիմության տեսլականը չի տապալվել, ավելին՝ իրենք հստակ եւ վստահ ընթանում են այդ ճանապարհով: «Ելք» դաշինքը, ըստ նրա, հենց այդ ընդդիմությունն է:
«Մինչեւ հիմա մենք այնքան լուրջ քաղաքական կենսագրություն ունենք, որ ընտրողները պետք է որոշած լինեն՝ հավատան մեզ, թե չհավատան: Մենք ոմանց նման չենք կախվում ընտրողների թեւերից՝ ասելով, որ բանան, շաքար, լավաշ կամ մեկ այլ բան կբաժանենք: Մենք ասում ենք, որ մեր իշխանության գալով՝ Հայաստանը զերծ կլինի քաղբանտարկյալներից եւ մենաշնորհներից: Եթե մեկը մտածում է, որ մեզ ընտրելով՝ մեզ լավություն է անում, լավ է՝ մեզ ընդհանրապես չընտրի: Սա սխալ սկզբունք է: Մենք մեր ծառայությունն ենք առաջարկում հանրությանը, եւ հանրությունը պետք է որոշի` ուզում է օգտվել այդ ծառայությունից, թե ոչ: Մենք հավակնում ենք Հայաստանում ստանձել պետական իշխանությունը»,- ասաց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, որ «Ելք»-ը միակ մրցակից համարում է ՀՀԿ-ին, մնացածի մասին ոչինչ չունի ասելու:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ մարտի 5-ին՝ դաշինքի նախընտրական ծրագրի շնորհանդեսի օրը, միաժամանակ կազմակերպվելու է դրամահավաք, որի հավաքագրած միջոցներով էլ քաղաքական ուժը հոգալու է քարոզարշավի ծախսերը:
Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ հանցագործությունը գործող իշխանության օրոք չի բացահայտվելու: Գործի բացահայտման միակ պայմանը, ըստ նրա, քաղաքական իրավիճակի փոփոխությունն է: «Մարտի 1-ը չպետք է լինի որեւէ քաղաքական ուժի մենաշնորհ: Այդ նպատակով «Ելք» դաշինքը բանակցել է ՀԱԿ-ի հետ՝ մարտիմեկյան հնարահավաքին մասնակցելու խնդրանքով, սակայն ՀԱԿ-ը քննարկել եւ մերժել է մեր առաջարկը՝ պատճառաբանելով, որ զոհերի հարազատները դեմ են դրան: Ես անձամբ զրուցել եմ նրանցից ոմանց հետ, ովքեր հերքել են ՀԱԿ-ի պատճառաբանությունը: Դեմ է եղել միայն մեկ հարազատ՝ Վաչագան Ֆարմանյանը, ով առավել սերտ կապերով կապված է ՀԱԿ-ին»,- տեղեկացրեց խորհրդարանականը՝ միաժամանակ հիշեցնելով, որ մինչեւ այժմ չեն հարցաքննվել այն ոստիկաններն, ովքեր Մարտի 1-ին «Չերյոմուխա» կիրառելու հրահանգ են ստացել:
Վերջում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քանի դեռ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող անձինք, նրանք ոչ այլ ոք են, քան քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Արթուր Սարգսյան, Վոլոդյա Ավետիսյան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT