Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների մեծ մասը իրենց նախընտրական քարոզարշավի մարզային այցելությունները սկսում են Տավուշից:
Մարտի 5-ին՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին իսկ օրը, Տավուշի մարզում են եղել «Ծառուկյան» դաշինքի եւ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: Երեկ Տավուշ է մեկնել նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Մարտի 10-ին իր մարզային այցելությունը նորից Տավուշից է սկսելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Բիշքեկ կատարած այցից վերադառնալուց հետո առաջինը Տավուշ է մեկնելու նաեւ Հանրապետական կուսակցությունը: Ու այդպես շարունակ:
Եվ ուրեմն, ինչո՞ւ են մեր կուսակցություններն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռվից մոտենում մայրաքաղաքին: Կամ ո՞րն է Տավուշի հմայքը, որ քաղաքական ուժերը առաջինն այդ տարածաշրջանի, իսկ տվյալ դեպքում՝ ընտրատարածքի ընտրողների մոտ են գնում խոստումներ տալու: «Կարծում եմ, Տավուշի եղանակային պայմաններն են գրավիչ»,- մեզ հետ զրույցում կատակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Իհարկե, Տավուշում եղանակային պայմանները բավական գրավիչ են, եւ եթե այս ձմեռ մայրաքաղաքում կամ այլ մարզերում սառնամանիքը հասնում էր մինչեւ 30 աստիճանի, Տավուշում երբեմն գարնանային ջերմություն էր գրանցվում: Բայց սա հավանաբար այդ դեպքը չէ: «Հավանաբար որպես սահմանամերձ՝ Ադրբեջանի հետ սահման ունեցող մարզ են Տավուշից սկսում իրենց ընտրարշավը»,- կարծիք հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
«Այո, ինձ էլ է հետաքրքրում հարցը, թե ինչու են բոլորն այնտեղից սկսում, կարծես ինչ-որ մագնիսական ուժ կա Տավուշում: Մեր ժողովուրդը հպարտ է եւ անկանխատեսելի, միգուցե դա է պատճառը»,- հավելեց տավուշցի, «Դաշնակցություն» կուսակցության ցուցակով Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
«Կարծում եմ՝ Տավուշը Հայաստանի ամենախոցելի հատվածն է, որն ապրում է ուղղակի պատերազմի շեմին, ու թերեւս ուժերն այդ կերպ ուզում են ընդգծել իրենց քարոզարշավը: Իսկ ինձ եւ Խաչատուր Քոքոբելյանի համար դա ավելի շատ կարեւոր է նաեւ որպես մեր ծննդավայր, որի նկատմամբ միշտ ուշադիր ենք եղել: Ուրիշ ուժերի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց մեր դեպքում այն փոքր հայրենիք է: Սահմանը պետք չէ հիշել միայն լարվածությունների դեպքում կամ քարոզարշավի ժամանակ՝ հինգ տարին մեկ անգամ: Դա այն վայրն է, որտեղ մարդիկ միշտ պետք է զգան, որ մոռացված չեն, որ իրենք թիկունք ունեն, որ իրենց մասին մտածող կա»,- հավելում է Ս. Սաֆարյանը:
Եվ իսկապես, Արցախից հետո Ադրբեջանի հետ երկրորդ լարված սահմանը Տավուշի մարզն է: Տավուշի մարզում պարբերաբար կրակոցներ են հնչում, ադրբեջանցիները երբեմն այնտեղ էլ դիվերսիոն հարձակումներ են իրականացնում: Այս մարզի բնակիչներն ամեն օր վերապրում են պատերազմը եւ պատերազմական պայմաններում էլ ապրում իրենց առօրյա կյանքը՝ դպրոց ու աշխատանքի գնում, սահմանամերձ՝ կրակի տակ գտնվող հողերը մշակում, անասուն պահում: Տավուշի մարզը Հայաստանի այն բնակավայրերից է, որտեղից ամենաշատն են արտագաղթել, եւ որտեղի բնակիչներն ամենաաղքատն են: Ահա թե ինչու են մեր քաղաքական ուժերն իրենց նախընտրական արշավը սկսում այդ մարզից՝ Հայաստանի ամենախոցելի ու ամենանուրբ զգացողություններն ունեցող բնակիչների վրա իրենց քարոզներն ու խոստումները տարածելով: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանն էլ մեզ հետ զրույցում նախ առաջարկեց նախընտրական քարոզարշավը նախընտրական «թոհուբոհ» անվանել: Իսկ քարոզարշավը սկսելը նա մեղմ համարեց: Տավուշցի գրողի կարծիքով՝ «կուսակցությունները, դաշինքներն ու պատգամավորության թեկնածուները որպես կանոն Տավուշում իրենց իմիջը, իրենց քարոզարշավը ստեղծում են սոցիալական խնդիրների վրա»: «Ոչ միայն ստեղծում են, այլեւ շահարկում են: Արցախից հետո պատերազմի երկրորդ գոտին Տավուշն է: 120 հազար ազերիներ գտնվում են սահմանամերձ Ղազախի շրջանում, 160 կմ սահման ունենք, 50 հազար ազերիներ էլ Վրաստանի Մառնեուլի շրջանում են ապրում: Բնականաբար, այստեղ սոցիալական ու անվտանգության խնդիրները շատ ավելի խորն են: Եվ բոլոր կուսակցությունները շահարկում են դա: Իրենք ներկայացնում են, թե աշխարհագրորեն սկսում են երկրի հյուսիսից, բայց այդպիսի բան չկա»,- ասում է նա:
Ս. Բեգլարյանը կարծում է, որ առաջինն իրենց մարզ գալով՝ քաղաքական ուժերը խաղում են տեղի բնակիչների հայրենասիրական զգացմունքների վրա: «Մենք կրակոցների տակ ենք, իմ տունը թուրքի հետ սահմանից մեկուկես կիլոմետրի վրա է գտնվում: Ընդդիմադիրները մեր զոհերից են խոսում, մեզ ասում են՝ պաշտպանված չեք, իշխանություններն էլ ասում են՝ ամեն լավ բան մենք ենք արել: Այնպես որ շահարկման համար մեր մարզը հրաշալի դաշտ է»,- համոզված է գրողը:
Իսկ Տավուշի շարքային քաղաքացին ու ընտրողն ինչպե՞ս է ընդունում այդ «շահարկումները» կամ քարոզարշավը: Արդյոք նա հավատո՞ւմ է այդ ուժերի խոստումներին, արդյոք այդ քարոզներն ընտրությունների ժամանակ ազդո՞ւմ են նրանց կողմնորոշումների վրա: «Կարծում եմ՝ այդ առումով հայ ժողովուրդը դեռեւս լրիվ կայացած չէ: Ժողովուրդը չի հասկանում, որ այդ, ասենք, 20.000 դրամ ընտրակաշառքը հինգ տարվա մեջ օրական 10 դրամ է գալիս: Ճիշտ է, ասում են՝ բոլորից փող կվերցնենք, բայց կընտրենք նրան, ում ուզում ենք: Բայց այստեղ այդպես չէ, դժբախտաբար ումից վերցնում են, նրան էլ ընտրում են, այդ հարցում ազնիվ են, լոռեցու միամտություն ունեն»,- ասաց գրողը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT