ՌԴ բուհերում սովորելու ընդունելության քննությունների արդարությունը միանշանակ չի ընդունվում

Ռուսաստանյան բուհերում սովորելու համար Հայաստանում օրեր առաջ անցկացված ընդունելության քննությունների արդյունքները ոչ բոլոր դիմորդների կողմից են միանշանակ ընդունվել, եւ քննությունների ընթացքը ոմանց տարակուսելու տեղիք է տվել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-2018 ուսումնական տարվա համար հայտարարել են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Հայաստանցի ուսանողների համար տրամադրվել էր ընդհանուր առմամբ 187 տեղ` տարբեր մասնագիտությունների գծով, եւ ուսումնառությունը պետք է լիներ անվճար, այսինքն` փոխհատուցվելու էր Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեից: Ընդունելության գործընթացը պետք է կազմակերպեր Հայաստանը, ավելի կոնկրետ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը` գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ համատեղ:

Մեզ դիմած դիմորդը, չցանկանալով անունը հրապարակել, ասում էր, որ քննությունների գրավոր փուլից հետո իրենց տեղեկացվել է, որ արդյունքների մասին կիմանան բանավոր քննությունից առաջ: Այսինքն` դա նշանակում է, որ նաեւ պարզ կդառնար, թե դիմորդը բանավոր քննությանը մասնակցելու իրավունք ստացե՞լ է, թե ոչ: Բայց դիմորդին իր գնահատականը հայտնել են միայն բանավոր քննության օրը, ընդ որում, տեղեկացրել, որ թեպետ այդ գնահատականը բարձր է, բայց բանավոր քննության մասնակցել չի կարող, որովհետեւ, համաձայն նախարարի հրամանի, տեղերի քանակը նվազեցվել է մինչեւ 40-ի չափ, ինչը նշանակում է, որ մեծացել է նաեւ մրցակցությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը մեր զրույցում նշեց, որ բանավոր քննություն ասվածն ուղղակի զրույց-հարցազրույց է, որն անցկացրել է ռուսական կողմի ձեւավորած հանձնախումբը` ասենք հետաքրքրվելու, թե դիմորդն ինչու է ցանկանում ընդունվել ռուսաստանյան բուհ եւ այլն, իսկ այդ հանձնախմբում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ունեցել է ներկայացուցիչ:

Արթուր Ղազարյանը վստահեցրեց, որ գրավոր քննությունից հետո արդեն երրորդ օրը արդյունքները փակցված են եղել Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, որտեղ էլ քննությունն է անցկացվել:

«Հավանաբար դժգոհությունը կապված է եղել մարզերից եկողների հետ, այսինքն` նրանք տվյալ պահին չեն կարողացել գալ, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ֆիզիկապես ներկա գտնվել եւ տեսնել իրենց քննության արդյունքները: Բայց որքան նախարարությունում զանգ է ստացվել, պատասխանել են մարդկանց»,- նշեց նա:

Ասաց, որ նախապես հայտարարված տեղերի քանակի փոփոխություն չի եղել, այսինքն` դրանց թիվը 187-ից չի նվազեցվել 40-ի: Ընդհակառակը, նրա վստահեցմամբ, նույնիսկ հնարավորության դեպքում ավելացվել են մեծ պահանջարկ առաջացրած տեղերը: «Դիմորդները պետք է անկեղծություն ունենան եւ ասեն, որ այն մասնագիտությունների դեպքում, որտեղ մրցակցությունը մեծ է եղել, ռուսական կողմը հնարավորինս փորձել է բավարարել պահանջարկը այն տեղերի հաշվին, որոնք թափուր են մնացել դիմորդ չլինելու պատճառով` պահպանելով այդ 187 տեղը»,- հայտարարեց ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետը:

Արձագանքելով դիտարկմանը, թե ընդունված է կարծել, որ արտասահմանյան բուհերում սովորելու համար անցկացվող ընդունելության քննությունները պատահական մարդիկ չէ, որ հաղթահարում են, նա պատասխանեց. «Օրինակ` 5-ամյա կրթահամակարգով բժշկագիտություն մասնագիտության համար 15 տեղ է եղել, դիմել է շուրջ 40 հոգի: Այդ 15 հոգուն, ովքեր անցել են, գնացեք ասեք` միայն անկեղծ պատասխանեք` որեւէ ծանոթ, որեւէ միջամտություն եղե՞լ է: Մյուս մասնագիտությունների դեպքում նույնպես»:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ, ռուսաստանյան բուհերը դեռեւս պետք է հաստատեն ընդունելության քննությունների արդյունքները, իսկ դրանից հետո նաեւ կորոշվի, թե 187-ից որ 25 դիմորդներն են իրավունք ստանալու սովորել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով:

Մինչ այդ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պաշտոնական հարցում է արել ՀՀ պաշտպանության նախարարություն` հետաքրքրվելով, թե որոնք են այսօր մեր երկրի, պետության համար նախապատվելի մասնագիտություններ, որպեսզի այդ մասնագիտություններն ընտրած դիմորդներն էլ տարկետում ստանան: Դրանք ըստ ստացված պատասխանի, մասնավորապես հետեւյալն են` իֆորմացիոն անվտանգություն, մեքենաշինություն-մեքենագիտություն, մեխանիկա, ինժեներություն: «Հիմնականում՝ բնագիտական առարկաներ»,- ասաց Արթուր Ղազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5198 դիտում

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան

Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ

Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան

Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո

Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ