Երևան
12 °C
Որքան մոտենում է ապրիլ ամիսը, այնքան հնարավոր պատերազմի մտավախությունը մեծանում է հայ հանրության շրջանում: Եվ դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նախորդ տարվա հենց ապրիլ ամսին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, այլ հատկապես նրանով, որ այդ ամսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
«Ես էլ միշտ ասել եմ, որ սա հնարավոր ժամանակահատված է, որ Ադրբեջանը դիմի արկածախնդրության»,- մեր զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.
- Պարոն Պապյան, երեկ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները պետք է ստիպեն նախագահներին ԼՂ հարցի կարգավորման ճանապարհ գտնել եւ խաղաղություն հաստատել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Հայաստանի կամ Ադրբեջանի բնակչությունը որեւէ լծակ ունի ստիպելու նախագահներին նման որոշում:
- Ուորլիքի այս միտքը մի քանի շերտ ունի. առաջինն այն է, որ միգուցե նա իրապես չի պատկերացնում իրավիճակը, քաղաքացիների ռեալ իրավունքներն ու հնարավորությունները Հայաստանում եւ հատկապես Ադրբեջանում: Բայց ինձ թվում է այս ուղերձն ավելի շատ Ադրբեջանին է ուղղված, քան Հայաստանին, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բոլորն են խաղաղությանը կողմ: Անգամ դաշինքներից մեկը (ՀԱԿ-ՀԺԿ) խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Իշխանությունները (ՀՀԿ-ն) եւս բազմիցս խոսել են, որ կողմ են Մադրիդյան սկզբունքներին, որոնց համաձայն զիջում ես տարածքներ, հետո ինչ-որ մի ժամանակ հետո ստանում կարգավիճակ: Բայց անգամ այդ պայմանով Ադրբեջանը չի գնում խաղաղության, այնպես որ ամեն ինչ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Իսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանում բնավ խաղաղություն չեն ուզում: Ուորլիքը եթե մի քիչ կարդա Ադրբեջանի քաղաքացիների մտքերը տարբեր ֆորումներում՝ կհամոզվի, որ նրանք ոչ թե խոսում են խաղաղության մասին, այլ խոսում են հայ ժողովրդի բնաջնջման, ցեղասպանության, Զանգեզուրի վերադարձի եւ այլնի մասին:
- Ըստ ձեզ ինչո՞ւ է Ուորլիքը հիմա խոսում այն մասին, որ պետք է ստիպել խաղաղություն հաստատել: Միգուցե ինչ-որ տեղեկություննե՞ր ունի:
- Ամեն մի մեծ իրադարձությունից առաջ (իսկ ընտրությունները Հայաստանում իրադարձություն են, որովհետեւ իշխանություն է ձեւավոևրվելու, որը որոշելու է, թե Ղարաբաղի հարցով ինչ դիրքորոշսւմ ունենա Հաայստանը) միշտ նման հայտարարություններ եղել են: Երբ որ Ադրբեջանում էր նախորդ տարի տեղի ունենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, էլի նման հայտարարություններ եղան:
- Պատահակա՞ն է արդյոք, որ Սերժ Սարգսյանը եւս խոսել է ռազմական գործողությունների վերսկսման մասին: «Հայաստանի հասարակության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների»,- «France Press»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
- Իհարկե ժամանակի հարց է. եթե Ադրբեջանն այդքան զենք է առնում, հո շքերթի համար չի՞ առնում:
- Ուորլիքի եւ Սերժ Սարգսյանի միաժամանակ արվող հայտարարությունները պատահականությո՞ւն են, թե՞ հնարավոր է, որ նրանք ինչ-որ տեղեկություններ ունեն:
- Խոսքը տեղեկության մասին չի: Ես էլ միշտ ասել եմ, որ սա հնարավոր ժամանակահատված է, որ Ադրբեջանը դիմի արկածախնդրության:
- Ընտրություննե՞րը նկատի ունեք:
- Այո, հենց ընտրությունները, դրանց նախորդող եւ հաջորդող փուլերը: Հատկապես ընտրություններին հաջորդող փուլում է դա հնարավոր, որովհետեւ Հանրապետականները հաստատ խախտումներ են անելու, արդեն սկսել են. մինչեւ քարոզարշավն արդեն սկսեցին ընտրապայքարը, լիքը տեղեկություններ կան կաշառք բաժանելու մասին (սա ասում եմ ոչ թե վերացական, այլ կոնկրետ իմ հարազատի տուն են մտել, ՀՀԿ-ի անունից կաշառք են առաջարկել) եւ այլն: Այսինքն ադրբեջանցիք լավ գիտեն, որ հետընտրական շրջանում սրացում է լինելու, եւ կփորձեն ինչ-որ ձեւով այդ պահը օգտագործել: Ասեմ, որ նաեւ հայկական կողմը շահագրգռված կլինի, որովհետեւ լավ է հասկանում, որ այդ ներքին լարվածությունը մարելու համար արտաքին լարվածությունը շատ կարեւոր է, որովհետեւ ժողովուրդը ուզած-չուզած կհամախմբվի իշխանության շուրջ, որ միասնական պայքարի արտաքին թշնամու դեմ: Այնպես որ ես էլ եմ հավանական համարում, որ մենք կարող է ապրիլի առաջին կեսին ունենանք ոչ մեծածավալ, բայց փոքրածավալ ռազմական բախում: Եթե իսկապես հայկական կողմը չի ուզում այդ լարումը, ՀՀԿ-ն պետք է խախտումներ չանի ընտրություններում: Այսինքն ժողովուրդը պետք է 100 տոկոս վստահ լինի, որ արդար է ընտրությունը: Միայն արդարության զգացումն է, որ ժողովրդին չի տանի փողոց դուրս գալու եւ սեփական ձայները պաշտպանելու մղումի: Եթե կեղծվեն ընտրությունները եւ խախտումներ լինեն՝ բնականաբար մարդիկ պետք է փորձեն իրենց շահերը պաշտպանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT