Կարեն Կարապետյանը երեկ Արմավիրում կարծես մի փոքր գինովցած էր

Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը երեկ բացեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այցելելով Արմավիրի մարզ:

Նա թեեւ ընդգրկված չէ կուսակցության նախընտրական ցուցակում, քանի որ չի բավարարում պատգամավորի թեկնածուի համար վերջին 4 տարիներին Հայաստանում մշտական բնակություն ունենալու պահանջը, բայց հենց ինքն է գլխավորում եւ հավանաբար կշարունակի գլխավորել ՀՀԿ-ի քարոզարշավը:

ՀՀԿ-ն այս անգամ կարծես թե ընտրողներին քարոզչական նոր ոճով է ներկայանում: Այդ նորությունն իր նոր ու երիտասարդ կադրերն են: Կարեն Կարապետյանն իր հետ Արմավիր էր բերել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում միշտ էլ պաշտպանության նախարարներն իրենց մյուս գործընկերներից, երբեմն անգամ վարչապետներից ավելի ազդեցիկ ու բարձր վարկանիշ են ունեցել: Իհարկե, Վիգեն Սարգսյանը դեռ դրան չի հասել, բայց իր մյուս գործընկերների համեմատ ավելի լավ վիճակում է: Իսկ Արփինե Հովհաննիսյանը, ինչպես խոստովանում են շատ ՀՀԿ-ականներ, բավական բարձր վարկանիշ ունի: Դրանում իրենք համոզվել են ներքին օգտագործման համար պատվիրած բազմաթիվ սոցհարցումների արդյունքում: Եվ իզուր չէ, որ հենց նա է ցուցակի առաջին կինը:

ՀՀԿ-ն այս անգամ ետին պլան է թողել իր հին ու հիմնական անդամներին եւ հանրությանը ներկայանում է այս երեք դեմքերով: Անգամ Սերժ Սարգսյանն այս անգամ նախընտրական հանդիպումներին չի մասնակցում այն դեպքում, երբ 2012թ. նա այդ ողջ բեռը գրեթե միայնակ իր վրա էր վերցրել: Իշխող կուսակցությունն այս նոր դեմքերով ու նոր իմիջով կարծես թե փորձում է մոլորեցնել ընտրողներին, թե ինքը փոխվել է, եւ ստանալ նրանց ձայները:

Իսկ երեկ Արմավիրում բավականին լավ դիմավորեցին այս եռյակին: Իհարկե, այդ լավը հարաբերական է, քանի որ յուրաքանչյուր հանդիպման վայր բերված մարդկանց առանձնահատուկ է զգուշացվում՝ լինել ուրախ եւ ոգեւորված: Ու նախապես այդ ոգեւորությունը խթանում են տարբեր միջոցներով՝ ծաղիկներով, ռիթմիկ երաժշտությամբ: ՀՀԿ-ի թիմը երեկ նախ եղավ Էջմիածնում, մոմ վառեց սուրբ Հռիփսիմե եկեղեցում, այնուհետեւ այցելեց Ակնալիճ գյուղ ու Մեծամորի ատոմակայան: Մեծամորի մշակույթի տանը կազմակերպված հանդիպման ժամանակ թե՛ ընտրողները, թե՛ ՀՀԿ-ականները մի լավ մրսեցին, ու հետո մարզային քարոզարշավն ավարտեցին Արմավիր քաղաքում բացօթյա հանդիպմամբ: Այստեղ նախապես կազմակերպած համերգով՝ բավականին բարձրացրել էին հավաքվածների տրամադրությունը: Երբ Կարեն Կարապետյանը մոտենում էր հրապարակին, Կամո Սեյրանյանը նվագում էր «Կտրիճ Դավոն», երբ վարչապետն Արփինե Հովհաննիսյանի ու Վիգեն Սարգսյանի հետ մոտեցավ հարթակին, Կամո Սեյրանյանը պարեղանակը փոխեց ու սկսեց հարսանքաեղանակ նվագել: «Պադյեզդի դեմի երաժշտությունն է, երբ հարսին ու փեսին հարսի տնից հանում են»,- կատակեց ներկաներից մեկը:

Իսկ հանդիպման ժամանակ նախ ելույթ ունեցավ Արփինե Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե իրենք այլ կուսակցությունների նման չեն կարող տալ ոչ իրատեսական խոստումներ եւ ասել, թե ապրիլի 3-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, բոլորը ստանալու են բարձր աշխատավարձ կամ թոշակ: «Մենք գիտենք, որ ունենք բացթողումներ, բայց գիտենք նաեւ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ձեզ ենք ներկայացնելու, իրատեսական են»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում մեջբերելով ՀՀԿ-ի նախորդ՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը՝ փորձեց ներկայացնել, թե անցած տարիներին իշխանություններն ինչ ձեռքբերումներ կամ փոփոխություններ են ունեցել եւ հիշեց միայն 2015թ. սահմանադրական փոփոխությունները: Պաշտպանության նախարարը ՀՀԿ-ին համարեց ամենալավ թիմ ունեցողը՝ նշելով, թե մյուս ուժերը չունեն անգամ 2000 մարդ, որ ընտրատեղամասերում վստահված անձ նշանակեն: Իսկ Կ.Կարապետյանն անկեղծացավ, որ այս հանդիպումը նախընտրական քարոզարշավում իր առաջին փորձն է: «Չգիտեմ՝ ինչքանով ձեզ հետ այս հանդիպումը կհիշվի, բայց ես միանշանակ հիշելու եմ»,- հայտարարեց նա:

Նկատելի էր, որ նա չի կարողանում համարժեք կեցվածք դրսեւորել, միգուցե անկեղծ է, բայց դեռ քաղաքական կերպար չէ: Հենց դրա համար էլ հանդիպման սկզբում գինովցած տղամարդու մասին անեկդոտ պատմեց: Ինքն էլ կարծես թե մի փոքր գինովցած լիներ. ողջ օրվա հանդիպումների ընթացքում մարզի չինովնիկները նրան առանց հյուրասիրության չէին թողնի: Իհարկե, չի բացառվում, որ պարզապես նա հարբած լիներ հավաքված կանանց կողմից իրեն հղված օդային համբույրներից:

Այսպիսով, իշխանություններն իրենց քարոզարշավը կառուցելիս, կարծես թե ճիշտ ընտրություն են կատարել: Նրանք՝ որպես իրենց դեմք, ընտրողներին են ներկայացնում հմայիչ տղամարդու եւ երիտասարդ կնոջ: Դա մարդկանց մեջ զգացողություն ու վերաբերմունք է փոխել: Ընտրողներն արդեն հոգնել են սուտ խոստումներից  ու ընդդիմության քննադատություններից: Եվ ի վերջո նրանք ընտրություններին գնալուց առաջ հիմնականում որեւէ ուժի ծրագիրը չեն կարդում: Այնպես որ, ՀՀԿ-ն կարող է մի քիչ հանգիստ լինել, Կարեն Կարապետյանին համակրող կանանց ձայնը բաժին կհասնի իրենց: Այստեղ արդեն բավական լուրջ կորուստ կունենա «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են, միջին տարիքի կանանց մի փոքր հատված նրան էլ է համակրում:

Ինչեւէ: Կարեն Կարապետյանը նույնպես իր երկու գործընկերների նման որեւէ խոստում չտվեց: Կարծես թե նրանք եկել էին ասելու, որ եկել ենք ասելու, որ մեզ վրա հույս չդնեք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5252 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է