Երևան
12 °C
«Նայեք էս գյուղերի թշվառ վիճակը, նայեք այս դահլիճի թշվառ վիճակը: Ես շնորհակալ եմ, որ այստեղ 500-600 մարդ է հավաքվել, շնորհակալ եմ, որ այս բուք ու բորանին բոլորդ եկել եք»,- Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի դահլիճում հրավիրված նախընտրական հանդիպումն այս խոսքերով սկսեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածուներին ներկայացնելուց եւ նրանց խոսք տալուց հետո Բաղդասարյանը խոսեց այն 30 կետի մասին, որոնք ներառված են ՀՎԿ նախընտրական ծրագրում:
«Քանի՞ արագաչափ կա դրված Երեւանից մինչեւ Ծաղկահովիտ»,- հարցրեց Բաղադասարյանն ու պատասխանեց. «14 հատ. ես ուզում եմ փաստերով խոսել: Սկսենք նույն արագաչափերից ու կարմիր գծերից: 2012 թվականի կեսերից մինչեւ 2014 թվականի վերջը Հայաստանում գրվել է 2 միլիոն 536 հազար հատ արագաչափի ակտ, 2015-16 թվականներին դրա թիվն էլ ավելի է աճել: Միայն 2012-ին ժողովրդից գանձվել է 24 միլիարդ 600 միլիոն դրամ գումար՝ ավելի քան 52 միլիոն դոլար: Սրանց չեմ գումարում պետավտոտեսուչների գրավոր եւ բանավոր (մաղարիչները) ակտերը: Բա էդ փողը որ դրվեր, միայն այս տարածաշրջանում ինչքա՞ն խնդիր կլուծվեր: էդ փողը ումի՞ց են տանում, էստեղ նստած մարդկանցից: Կարմիր գծերից էլ չեմ խոսում. ստեղից մեկը գալիս է Երեւան, մի խանութի մոտ կանգնում, գյուղացի մարդ է, 5 րոպե ավելի է կանգնում՝ 5000 դրամ տուգանվում է: Լավ, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը անվտանգությունն է, ինչո՞ւ է 17 տոկոսով ավելացել վթարների թիվը, 27 տոկոսով վթարների հետեւանքով վիրավորների թիվը: Բա էս արագաչափի նպատակը ո՞րն է, փող հավաքե՞լը»:
Եզրափակելով 30 կետերից մեկի վերաբերյալ իր խոսքը Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծման գաղափարին, զինվորականությունը պայմանագրային վճարովի աշխատանք դարձնելու մտքին.
«Թող այստեղ նստած մարդիկ գնան, սովորեն, աշխատավարձով իրենց հողը պահեն, ինչո՞ւ պիտի 18 տարեկան երեխան գնա սահման ու զոհվի: Աստիճանաբար զինված ուժերը պետք է անցկացնենք պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայության»,- մանրամասնեց ՀՎԿ առաջնորդը:
Անդրադառնալով ավանդների վերադարձի թեմային՝ Բաղդասարյանը վստահեցրեց, որ իրենց հաղթանակը նշանակում է ավանդների վերադարձ:
«Ով ում կքվեարկի, Աստված իր հետ, մենակ ջիգյարով քվեարկեք, սրտանց քվեարկեք, որ էս երկրում մի բան փոխվի, որ ոչ թե հետ գնանք, այլ առաջ»,- իր ելույթը եզրափակեց Բաղդասարյանը:
Վերջում ՀՎԿ առաջնորդն իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը, անդամագրվելով իրենց կուսկացությանը՝ ՀՅԴ ռեյտինգային ցուցակով է առաջադրվել:
Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ կանցկացնի նաեւ Ապարանում եւ Աշտարակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT