Կառավարությունն ուզում է լուծարել լեզվի պետական տեսչությունը. այդպես ցանկացել է Աշոտյանը

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը:

Նույն նախագծով առաջարկվում է ստեղծել կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին: Ու եթե լուծարվելիք կրթության պետական տեսչության գործառույթներն ըստ էության փոխանցվելու են նորաստեղծ մարմնին, ապա լեզվի պետական տեսչությունը պարզապես դադարելու է գոյություն ունենալ ու վերջ: Նշված նախագիծը հեղինակած կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանին խնդրեցինք հիմնավորել, թե Հայաստանի Հանրապետությանն ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ լեզվի պետական տեսչություն:

«Առաջին հիմնավորումն այն է, որ «Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»,- պատասխանեց նա:

Այսինքն` լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել: «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել: Եվ հենց դրա համար էլ իրենք մինչեւ հիմա ստուգում չեն իրականացրել, այլ միայն վարչական վարույթ են հարուցել, ինչը չի կարելի կոչել վերահսկողություն: Օրենքով չնախատեսված գործառույթ են իրականացրել»,- շարունակեց նա` համոզմունք հայտնելով, թե լեզվի անաղարտությունը պահպանելու համար վերահսկողությունը լավագույն միջոցը չէ:

«Լեզվի տեսչությունն, ըստ էության, կենտրոնացել էր ընդամենը գրվածքների վրա, ու դրա հետեւանքով հիմնականում խնդիր էին ունենում միջազգային լոգոները: Օրինակ, պատկերացրեք, «Գուգլը» Հայաստանում գրասենյակ ունենա, դրա վրա իր լոգոն կախի, գան տուգանեն: «Գուգլը» աշխարհի ամենաթանկ բրենդն է»,- փակագծերը բացեց Հայկ Այվազյանը: Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայերեն գրելն օրենքի պահանջ է, նա արձագանքեց. «Նկարների դեպքում` ոչ: Այստեղ իրավական շատ լուրջ խնդիր կա, որն այդպես էլ անլուծելի մնաց: Լոգոն գրանցվում է որպես նկար, մենք չենք կարող տուգանել նկար կախելու համար: Մենք կարող ենք տուգանել ոչ հայերեն գրելու համար: Լեզվի տեսչությունն այդ մասին շատ լավ գիտի: Դատարանում այդ բոլոր գործերը պարտվում է, բնականաբար: ...Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հայերենի գործածությունն այդպես պետք է պահպանենք, ապա, իմ կարծիքով, վերահսկողության միջոցով մարդկանց մեջ մեր լեզվի նկատմամբ սեր առաջացնելը ամենավատ ձեւն է»:

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, որպես լեզվի տեսչության գոյության անիմաստության վկայություն, ընդգծեց, որ տարբեր ոլորտներում հայերենի կիրառման նկատմամբ վերահսկողություն արդեն իսկ իրականացնում են պետական տարբեր մարմիններ, ինչպես օրինակ` ՀՌԱՀ-ը գովազդների նկատմամբ, առողջապահության նախարարությունը` դեղերի հետ հայերեն ներդիրների առկայության եւ այլն:

Նա նաեւ ասաց, որ քննարկվում է ստեղծել մեկ այլ մարմին, որը շատ ավելի բարձր կարգավիճակ կունենա եւ բնույթով մոտիկ կլինի նախկին տերմինաբանական կոմիտեին:

«Հենց այս փուլում քննարկվում է` ինչ մարմին պիտի լինի: Մենք առաջարկել ենք շատ ավելի բարձր կարգավիճակով մարմին, որը պիտի զբաղվի հայոց լեզվի առաջխաղացման հարցերով, ու դա ոչ մի կերպ չենք պատկերացնում վերահսկողության տեսքով, չնայած որ առանձին ոլորտներում վերահսկողություն նախատեսված է եւ իրականացվում է: Տեսչական բարեփոխումների խորհրդում այդ հարցը քննարկվում է արդեն մոտ չորս տարի: Առաջինը հենց այն ժամանակվա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից է առաջարկվել տեսչությունը փակել: Այդ հարցը վաղուց քննարկվել է, հիմնավորվել է, որ տեսչությունը չի իրականացնում այն խնդիրը, որն իր առջեւ դրված է: Դրա համար պիտի լինի այլ մարմին` այլ գործիքներով եւ իրականացնի այլ գործառույթ»,- ասաց Հայկ Այվազյանը: 

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքների: Դրանք ստացվելուց հետո կամփոփվեն, կներկայացվեն տեսչական բարեփոխումների խորհրդի հավանությանը, այնուհետեւ կառավարության քննարկմանը: 

Իսկ թե ստեղծվելիք կրթության տեսչական մարմինը ինչով է տարբերվելու գործող կրթության պետական տեսչությունից, պարզվեց, որ այդ տարբերությունը կայանալու է կառավարման ձեւի մեջ: Այսինքն` գործառույթները, խնդիրներն ու նպատակները նույնն են մնալու, բայց ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի փոխարեն տվյալ մարմինը հաշվետու է լինելու վարչապետին, կառավարությանը եւ կառավարման խորհրդին:

Ամբողջ որոշման նախագիծն էլ, անվանումից սկսած, տեսչական մարմին ստեղծելու մասին է, եւ միայն թռուցիկ հիշատակվում է Լեզվի տեսչությունը լուծարելու վերաբերյալ: Ու եթե կրթության տեսչության, այսպես ասած, համարժեքը ստեղծվում է լուծարմանը զուգահեռ, ապա լեզվի պետական տեսչության փոխարեն ստեղծվելիք նոր, ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմինը դեռ մշուշում է ու շատ անորոշ: Իսկ սա լիովին տեղավորվում է լեզվի նկատմամբ մեր պետական այրերի դրսեւորված անհարգալից վերաբերմունքի շրջանակում:

Հ.Գ. -1 Հայկ Այվազյանը, մեր զրույցում կանխելով հնարավոր հարցը, ասաց, թե գուցե տեսչության լուծարվելու հավանականության լուրը մեզ հասցրած բարեկենդանը նաեւ տեղեկացրել է 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշման մասին, որը սահմանում է «Լեզվի մասին» օրենքի կիրարկման կարգը, ըստ որի էլ նախատեսվում է ՀՀ-ում պետական լեզվական քաղաքականության իրականացման նպատակով  ստեղծել կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն: Այվազյանն ասաց, թե գործող տեսչությունը բոլորովին այն չէ, ինչ նախատեսված է նշված որոշմամբ: Իսկ անհամապատասխանությունը վերացնելու փոխարեն, փաստորեն, ընտրվել է տեսչությունը վերացնելու տարբերակը:

Հ.Գ. 2- Լեզվի պետական տեսչությունից երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հնարավոր լուծարման հեռանկարի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11021 դիտում

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են

Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել

Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ

Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ

Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան

Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը

Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ինձ համար շատ կարևոր է, որ Օպերային թատրոնը խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան. տեսանյութ

Դիլիջանի անտառներում ոտքը կոտրած և մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է

Քո վճարած հարկը կյանք է փրկում, անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս. Անահիտ Ավանեսյան

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Դատախազների ֆուտբոլի թիմը իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում է

Ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում. 23-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, պետություն-թատրոն համագործակցությունն էլ ակտիվ է․ Մկրտչյան

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը 3 մասնակից ունի. ովքեր կպայքարեն

Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին. տեսանյութ