Նիկոլ Փաշինյանը ներքին ուժ ունի՞. ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը

Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում:

Սա նշանակում է, որ այսօր Արցախի անվտանգության գոտին համարվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, դա կլինի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հաղթանակը, իսկ Արցախի ժողովուրդը պետք է խաղաղ, անկախ  եւ անվտանգ ապրի իր հողում, եւ դա կլինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հաղթանակը:

Արդեն երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է գտնել այն լավագույն բանաձեւը, որը թույլ կտար համադրել այս սկզբունքները եւ հակամարտությունն ի վերջո լուծել: Սակայն դա առայժմ չի հաջողվել: Ադրբեջանը, կարծես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունում է այնքանով, որքանով որ այն պետք է կիրարկվի իր տարածքային ամբողջականության սահմաններում: Այսինքն, նրա տեսանկյունից Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնոշման, բայց միայն Ադրբեջանի կազմում: Սա թերեւս այն է, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ «բանակցություններում կողմերը փորձում են որքան հնարավոր է շահեկան դարձնել վիճակն իրենց համար»:

Միջազգային իրավունքից շատ բան չենք հասկանում, բայց կարծես թե սույն մոտեցմամբ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է եւ խախտվում է երկու սկզբունքների հիման վրա հարցը լուծելու միջազգային պայմանավորվածությունը:

Առաջին նախագահը, ինչպես մի քանի շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասաց, որ այս սկզբունքների հիմքով սեղանին դրված փաստաթղթի կետերի մեծ մասի շուրջ կողմերը եկել են համաձայնության, մնացել է 2-3 կետ: Նախկինում գրել ենք, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, հանրաքվեի անցկացման պայմաններին եւ տարածքները վերադարձնելու ժամանակացույցին:

Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետեւ դա պետք է Սերժ Սարգսյանին: Մամուլում գրում են նաեւ, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետեւ առաջին նախագահի թեզերը նրան պետք են:

Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա, եւ Սարգսյանին պետք է հասարակությանը պատրաստել տարածնքների վերադարձին: Բայց քանի որ նման հավանականությունը մինիմալ է, եթե չասենք`  առհասարակ չկա, նշանակում է, այս ճանապարհով փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության:

Ինչպես հայտնի է, ներկայում անգամ բանակցություններ գոյություն չունեն, բայց որ պահին որ դրանք վերականգնվեն եւ ինչ ընթացք էլ ստանան, Հայաստանի քաղաքական ներկապնակում կլինեն անհրաժեշտ բոլոր ուղղությունների կրողներ` հողերը վերադարձնելու եւ խաղաղության կողմնակիցներ, հողերի վերադարձը բացառողներ, որոնք անգամ պատրաստ են ահաբեկչության գնալ հանուն այդ պլանի ձախողման, եւ ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ: Ըստ անհրաժեշտության ցանկացած պահի այս ուղղություններից մեկը կարող է առաջին պլան բերվել:

Այս ամենը սակայն Հայաստանի ներկա իշխանական դասավորվածության պարագայում: Բայց այս կիրակի խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդյունքներով ամեն ինչ կարող է փոխվել:

Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների եւ նրանց ծնողների առջեւ եւ նախընտրական խաղասեղանին է նետել իր եւ իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնք հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողությամ մեջ: Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել: Սարգսյանի ելույթի ամենաինտիգային հատվածը, սակայն, հետեւյալն է.

«Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,-ասել է նա։   

Տանիքների վրա քարոզարշավ անցկացրել է միայն «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդյո՞ք Փաշինյանը բավարար ներքին ուժ ունի «համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տալու համար»: Սա մի հարց է, որի շուրջ արժե մտածել, թեեւ դրա պատասխանը, կարծում ենք, շատերը վաղուց  ունեն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4435 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն