Աշոտյանն ակնարկում է՝ տնօրեններին ձայնագրած ՀԿ-ն կարող է պատժվել

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ սկանդալային ձայնագրություններին՝ ասաց, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ նման բան անում են.

«Այդ կառույցը, որ գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, 1400 դպրոցների տնօրեններից, որոնց շարքերում կան տասնյակ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ (ԲՀԿ-ից կան, ՀՅԴ-ից, ՀՎԿ-ից), իրենց հետազոտության համար թիրախավորել էին բացառապես ՀՀԿ-ականներին: Սա ակնհայտ հակաքարոզչություն է եւ միտումնավոր հակաքարոզչություն է քաղաքական մեկ ուժի դեմ: Եթե խնդիրը դրվեր կոնկրետ բոլոր քաղաքական ուժերին ներկայացնող տնօրեններին խոսեցնելու մեջ, ապա կարող էի հասկանալ, որ դա ավելի օբյեկտիվ է: Այս պահին օբյեկտիվության մասին խոսք գնալ չի կարող: Դուր է գալիս մեզ, դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց իրավունքները:

Եթե տնօրեններն իրենց աշխատանքը իրականացնել են ոչ իրենց պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակներում, ոչ աշխատանքային ժամին, այստեղ խախտման մասին խոսք գնալ չի կարող: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Եթե չեն հավաքում՝ ավելի վատ»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ձայնագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում են տարբեր պետական մարմիններ, ուստի պետք է սպասել իրավական ատյանների գնահատականներին:

Այնուհետեւ, խոսելով ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին ԿԸՀ ներկայացված դիմումների մասին՝ Աշոտյանն ակնարկեց, որ եթե պարզվի՝ տնօրենները օրենք չեն խախտել, ապա պետք է պատժվի ՀՀԿ-ի համար աշխատող տնօրեններին ձայնագրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Եթե իրավական լուրջ գնահատականի արժանացնենք տեղի ունեցածը, ապա շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական հավատարմագրից զրկելու, քան ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու»,- նկատեց նա:

Ավելին, ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ պետք է իրականացվի ձայնագրության գործընթացում ընդգրկված տնօրենների բարոյական վնասի փոխհատուցում:

«Եթե մեղավոր չեն, ապա եկեք հասկանանք, ո՞վ է վերականգնելու այդ մարդկանց բարի համբավը, ո՞վ է այդ մարդկանց մաքրելու զրպարտությունից, ով է այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու, ո՞վ: Տասնյակ դեպքեր կան, որ օրենքի խախտում չկա, մարդկանց վարկաբեկել են, պատկերները քաղաքով մեկ բռնած շրջել են, ամոթանք են տվել, զրպարտել են, եւ ես ուզում եմ հասկանալ, արդյո՞ք մեր երկրում քաղաքացին պետք է պաշտպանված լինի իր քաղաքական իրավունքները իրականացնելիս, թե՞ ոչ, թե պաշտպանված պետք է լինի բացառապես ընդդիմադիր քաղաքացին, իշխանամետ քաղաքացին չպե՞տք է պաշտպանվի ագրեսիայից: ...Պետք է փոխհատուցվի բարոյական վնասը, պետք է վերականգնվի բարի համբավը: Սա ակնհայտ է»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13004 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան