Երևան
12 °C
Այսօր նախընտրական Գյումրիում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Կոմկուսականները կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրեցին Գյումրու Սայաթ-Նովա, Ռիժկովի անվան փողոցներում եւ Վարդանանց հրապարակում:
Կոմկուսականները խնդրելով գյումրեցիների քվեն, ասացին. «Եկել ենք ասելու, որ այն ամենը՝ ինչ ունեցել եք, նորից վերադարձնելու ենք: Մենք անելու ենք այն ամենը ինչ Խորհրդային Հայաստանը արել է: Մենք միակ կուսակցությունն ենք, որ պարզ ճակատով ենք հանդես գալիս»,-նշեցին երթի մասնակիցները:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարության եւ նրանց համակիրների հանդիպումը տեղի ունեցավ «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Armtimes.com-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես կուսակցականներից մեկը պարբերաբար զանգում եւ այլ մարդկանց հրավիրում էր իրենց նախընտրական քարոզարշավին: Նշենք, որ ներկաների թվում երիտասարդներ ընդհանրապես չկային:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով ծնունդով Գյումրիից է, իր ելույթի ժամանակ հուզվեց, հետո պարզաբանեց, որ քաղաքի ներկայի վիճակն էր պատճառը: Այնուհետեւ, խոսելով երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակից, գործազրկությունից եւ արտագաղթից, Տաճատ Սարգսյանն անդրադարձավ նաեւ գյումրեցի այն կանանց, ովքեր ճարահատյալ մարմնավաճառությամբ են զբաղվում արաբական երկրներում եւ Թուրքիայում:
«Ես ցավում եմ, որ մեր կանայք Թուրքիայում եւ մյուս երկրներում այդ գործն են անում՝ աշխատանք չլինելու պատճառով: Տղամարդիկ, փոխանակ պահակություն անեն, փողոց մաքրեն՝ իրենց հալալ քրտինքով հաց վաստակեն, գլուխները բարձր պահած ասում են՝ գիտես, իմ Եպոն արտասահմանում է, ամեն ամիս փող է ուղարկում, ես ու երեխաներս անհոգ ապրում ենք: Հայ ազգին, լեննականցուն չի սազում նման վարքագիծը: Եկեք ինչ-որ ձեւով յոլա գնանք, մինչեւ որ երկրում իշխանությունը կփոփոխվի»,- հորդորեց Տաճատ Սարգսյանը:
Նախընտրական քարոզարշավի ավարտին, երբ կոմկուսականները ցանկանում էին հեռանալ կինոթատրոնից, հենց դռան դիմաց նրանց ճանապարհը փակեցին Գյումրու Յոթ Վերք եկեղեցու բակում գումար հավաքող կանայք: Նրանցից մեկը, մոտենալով կուսակցության անդամին, դժգոհեց իր սոցիալական վիճակից եւ ցույց տալով, որ իր բերանում անատամ չկա, ասաց.
«Քո ատամները ոսկուց են, իսկ իմ բերանում ընդհանրապես ատամ չկա: Քելե, ինձ հացի փող տուր՝ գնամ»:
Կնոջ հարցադրմանն ի պատասխան՝ կոմկուսականը նշեց, որ իր ատամները ոսկուց չեն, այլ՝ «բուլատից»:
Մեկ այլ տարեց կին էլ, մոտենալով Տաճատ Սարգսյանին, նրանից հացի փող պահանջեց՝ նշելով, որ տանը վեց սոված երեխա ունի, որոնց չի կարողանում կերակրել: Կուսակցության անդամները փորձեցին գումար պահանջող կնոջը ուղղորդել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ: Սակայն կինն այնքան հետապնդեց Տաճատ Սարգսյանին, որ վերջինս նրան գումար տվեց:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ
Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ
Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT