Ի՞նչ են գուժում ռուսական ներդրումները. Ռուսաստանը ևս մեկ մահակ կունենա Հայաստանի վրա

Շաբաթ օրը վարչապետ Կարեն Կարապետյանը մեծ շուքով ազդարարեց «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության մեկնարկը, որին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան էին եկել մոտ երեք տասնյակ հայ գործարարներ: Ակնկալվում է, որ նրանք պետք է ներդրումներ կատարեն մեր երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտներում:

Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր մարզ նախընտրական քարոզարշավի մեկնելիս չի զլանում հայտարարել, թե 3,2 մլրդ դոլարի ներդրումների ծրագրեր ունեն: Նա դա այնպիսի տոնով է ասում, որ թվում է, թե շուտով հենց այդքան ներդրումներ են լինելու: Եվ չի պարզաբանում, որ դրանք ընդամենը ծրագրեր են, որոնց իրականացման համար դեռ պետք է այդքան գումար ճարվի: Կարապետյանն ընդամենը ասել է, որ այս տարվա համար մոտ 850 մլն դոլարի ծրագրերն են իրատեսական: Եթե անգամ այդքանն էլ իրականացվի, դա մեծ ձեռքբերում կլինի Հայաստանի տնտեսության համար:

Ակնհայտ է, որ ներդրումային ակումբի ստեղծման մասին հայտարարությունն առայժմ PR ակցիա է իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Հակառակ պարագայում այդ հիմնադրամի ստեղծման մեկնարկը կտրվեր, ասենք, տարեսկզբին: Չէ որ դրա ստեղծման մասին Կարապետյանը խոսում էր դեռեւս անցած տարվա աշնանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Բայց իշխանությունները միտումնավոր կերպով այդ նախաձեռնության մասին ազդարարեցին եւ ՌԴ-ից Հայաստան գործարարներին հրավիրեցին ընտրությունների նախաշեմին, որպեսզի այդպիսով իրենցից դժգոհ ընտրողների մեջ որոշակի դրական սպասումներ առաջացնեն: Սա այդ հիմնադրամի նախընտրական գովազդային նշանակությունն է: Եվ քանի որ այն գովազդային է ու նախընտրական, ուրեմն կա հավանականություն, որ իրականություն չի դառնա:

Այդ նախաձեռնությունն ունի մի քանի այլ մութ կողմեր: Շատ կարեւոր է, թե որտեղից են այդ ներդրումները գալու, եթե, իհարկե, գալու են: ՌԴ-ն միշտ համարվել է Հայաստանի վրա ամենատարբեր եւ ամենամեծ ազդեցություններ ունեցող երկիրը: ՌԴ-ի ձեռքին են գտնվում մեր երկրի ռազմավարական նշանակության՝ էներգետիկ, կապի եւ տրանսպորտի, ռազմական ու այլ ոլորտները: Եվ երբ անհրաժեշտ է համարում, այդ ոլորտների ու հատկապես գազի սակագնի կամ զինտեխնիկա մատակարարելու միջոցով ճնշում է գործադրվում Հայաստանի վրա: Հիմա եթե, իսկապես, ռուսաստանաբնակ հայ գործարարները նման մեծաքանակ ներդրում կատարեն, ինչպես ազդարարվում է, ապա ՌԴ-ի ձեռքում մեր երկրի գլխին եւս մեկ մահակ է ավելանալու: ՌԴ-ն այդ գործարարների միջոցով Հայաստանում խաղի կանոններ է թելադրելու: Բայց քանի որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, եւ ինչ-որ ներարկումներ են անհրաժեշտ այն կործանումից փրկելու համար, նման վտանգները երկրորդական են համարվում:

Մյուս կողմից էլ այդ գործարարների մոտ երբեմն ոչ մաքուր գումարներ են շրջանառվում, ու նրանցից ոմանց անունը քրեական աշխարհի հետ է կապվում: Կարեն Կարապետյանին աջակցող ռուսաստանահայ գործարարների ցանկում է, օրինակ, Ռուբեն Թաթուլյանը, որը սերտ կապեր ունի Սոչիի քրեական աշխարհի հետ: Նրա աջակիցների թվում է նաեւ ծնունդով Արցախից Գենադի Ստեփանյանը, որը տարիներ առաջ Մոսկվայում ձերբակալվել է, եւ որի աշխատասենյակի խուզարկության ժամանակ ՌԴ մի շարք պաշտոնյաների անուններով ցուցակ է հայտնաբերվել, որոնք պարբերաբար ֆինանսավորվել են նրա կողմից: Ի դեպ, վերջինս Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու հարսանիքի քավորն է: Այսինքն, Հայաստանում ներդրվող գումարները կարող են նաեւ ոչ մաքուր ծագում ունենալ: Արդյո՞ք նման կապիտալի ներդրումը իր հետ նաեւ վտանգ չի բերում: «Ես կարծում եմ, Կարեն Կարապետյանը եւ իշխանությունները գիտակցում են, որ երկրի տնտեսությունն ուղղակի անդունդն է գլորվում եւ փրկելու համար փողեր են պետք: Ու արդեն չեն քննարկում, թե այդ փողերը կեղտո՞տ են, մաքո՞ւր են, ինչ են: Իհարկե, ՌԴ-ում, ինչպես Հայաստանում, բիզնեսը ոչ միայն քաղաքականությանը, այլեւ կրիմինալին է սերտաճած: Չգիտեմ, թե Հայաստանն ինչ պատմությունների մեջ կընկնի, եթե նման գումարներ գան, բայց մի բան ակնհայտ է, որ այս իշխանություններն արդեն օրհասական վիճակում են եւ այլեւս չեն տարբերակում, թե ինչ փողեր են մտնում երկիր: Ի դեպ, մի մտածեք, թե մեր երկրում կասկածելի փողերի շրջանառությունը նոր երեւույթ է. դեռեւս Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին շինարարության համար բազում փողեր էին մտնում ՀՀ եւ Հյուսիսային պողոտայի ու այլ բիզնես պրոյեկտների մեջ ներդրվում: Դրանք էլ ամբողջությամբ մաքուր փողեր չէին: Դրանք օֆշորներով պտտեցվում, օֆշորային ընկերություններում ձեւակերպվում՝ նոր բերվում էին Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ եւ պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարարները միշտ էլ ազդեցություն են ունեցել ՀՀ իշխանությունների ու քաղաքական դաշտի վրա: Այդ գործարարներն ինչ-որ իրավիճակներում նաեւ միջնորդ են եղել ՌԴ եւ ՀՀ իշխանությունների միջեւ: Վերջիններս նրանց միջոցով նաեւ ազդեցություն են գործադրել Հայաստանի վրա: Այդպիսով՝ ռուսական կապիտալի ներդրման ավելացումն արդյո՞ք Հայաստանի վրա այդ ազդեցության ավելացում չի նշանակում: «Եկեք մի բան հասկանանք, որ Հայաստանն այս պահին ներդրումների համար ամենեւին էլ գրավիչ չէ, եւ եթե անգամ նման բան կա, ուրեմն գոյություն ունեն այլ գործարքներ կամ քաղաքական մոտիվացիաներ: Եթե մի կողմը երաշխավորում է, որ այդ ներդրումներն անվտանգ են, ինչպես ՀՀ նախագահն է ՌԴ-ում ասել, թե ռուսական փողն իրեն Հայաստանում անվտանգ է զգում, մյուս կողմից էլ նրանք են ինչ-որ բաներ ստանում, որը, բնականաբար, իշխանության մեջ եւ քաղաքական դաշտում մասնաբաժինների տեսքով է իրականացվում: Ես, իհարկե, չէի քննադատի որեւէ արտերկրի հայի ներդրումը, եթե դա լիներ Հայաստանի հզորացման, ինչու չէ՝ նաեւ սեփական բիզնեսը ծաղկեցնելու նպատակների շրջանակներում: Բայց մենք գիտենք, որ ներդրումները հանուն ախպերության չեն լինում: Թեկուզ եւ այդ գործարարները Կարեն Կարապետյանին իրենց ախպերը համարեն, հանուն ախպերության չեն բերի, իրենց փողը դնեն ռիսկաշատ մի երկրում, որտեղ ներդրվածի հատույցը ստանալը կասկածելի է: Բայց եթե անում են, ուրեմն հասկանանք, որ, այո, նրանք էլ դրա դիմաց ինչ-որ բան են ստանում: Եվ դա, ինչպես կյանքը ցույց է տվել, ՀՀ իշխանության հաշվին է»,- ամփոփեց Սաֆարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7232 դիտում

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին