Ո՞ւմ պատվերն են գուժում սոցիոլոգները. ԱԺ ընտրությունների վերջին կանխատեսումները

Այսօր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, եւ ընտրություններին մասնակցող ուժերն իրենց վերջին հանդիպումներն են անցկացնում ընտրողների հետ: Այսօր նաեւ սոցիոլոգներն են հրապարակելու իրենց վերջին կանխատեսումները, թե որ ուժերը ինչ հնարավորություն ունեն այդ ընտրություններում:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի սկզբում Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման արդյունքում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն էր 26,4 տոկոս ձայներով, իշխող Հանրապետական կուսակցությունը նրան զիջում էր մոտ 4 տոկոսով՝ իր 22,8 տոկոս ձայներով: Հաջորդը «Ելք» դաշինքն էր, այնուհետեւ՝ ընդամենը 3 տոկոսի շեմը հաղթահարած «Դաշնակցություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Բայց որոշ ժամանակ հետո Gallup-ը նոր սոցհարցումներ անցկացրեց ու առաջին երկուսի տեղերը փոխեց՝ ՀՀԿ-ին առաջ բերելով եւ 29,4 տոկոս տալով: ՀՀԿ-ի այս սրընթաց առաջանցումը պայմանավորում են Կարեն Կարապետյանի անձով, որը նույն սոցհարցումների համաձայն՝ 82 տոկոս վարկանիշ ունի: Իսկ թե ինչքանով են այս սոցհարցումներն ու թվերը ներկայացնում մեր հասարակության իրական պատկերը, դա անհայտ է: Հատկապես որ իշխող կարծիք կա, թե այդ սոցհարցումներն ու դրանց արդյունքները իշխանություններն են պատվիրում: Անգամ կարծիք կա, թե սոցիոլոգներն իրենք են զանգում քաղաքական ուժերին ու նրանց համար լավ վարկանիշ ցույց տալու համար գումար պահանջում: Ասում են անգամ, որ հավելյալ մեկ տոկոսը գնահատում են 2000 դոլար:

Ինչեւէ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր է հրապարակելու իր սոցհարցումների վերջին արդյունքները, որտեղ նորից կրկնելու է, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է, «Ծառուկյան» դաշինքը՝ երկրորդ: Եվ նորից ասելու է, որ ՀՀԿ-ի այդ վերելքին նպաստել է Կարեն Կարապետյանն իր գեղեցիկ բարեմասնություններով՝ տեսքով, անկաշկանդ պահվածքով ու բառապաշարով եւ հզոր խոստումներով՝ յուրաքանչյուր մարզում մի քանի տասնյակ մլն դոլարի: Ակնհայտ է, որ նա իր վրա է գրավել կին ընտրողների ուշադրությունը, որոնք մեր ընտրական ռեգիստրում մեծամասնություն են կազմում: Եվ ՀՀԿ-ի ծրագրերն այդ առումով կարծես թե աշխատում են:

Ու քանի որ վաղը լռության օրն է, եւ ընտրությունների մասին հրապարակումներն ու հայտարարությունները չեն թույլատրվում, մենք փորձեցինք վերջին օրով մեզ հայտնի սոցիոլոգներից պարզել, թե ինչ կանխատեսումներ ունեն ապագա Ազգային ժողովի կազմի վերաբերյալ: Զրուցեցինք Ահարոն Ադիբեկյանի եւ Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանի հետ: Իհարկե, երկուսի կարծիքով էլ առաջին երկու տեղերում ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են: Նրանց հաջորդում է «Ելք» դաշինքը, որը սոցիոլոգների կարծիքով՝ խորհրդարան անցնելու խնդիր չունի: Ահարոն Ադիբեկյանը նաեւ տարանջատում է Երեւանի ու մարզերի ընտրազանգվածին, եւ եթե մայրաքաղաքում առաջատարը ՀՀԿ-ն է, ապա մարզերում՝ «Ծառուկյանը»: «Այստեղ խնդիրն այն է, թե համայնքային ձայներին ով է տիրություն անելու՝ ՀՀԿ-ի քաղաքապետե՞րը, թե Ծառուկյանի առաքյալները: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա «Ելք»-ը, ՕՐՕ-ն, ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդը» կպայքարեն 3-րդ 4-րդ տեղերի համար: ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն ունեն կառույցներ, սոցիալական բազա, նրանք մասնակցել են ՏԻՄ ընտրություններին, ավագանու անդամներ ունեն: Իսկ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ 5-րդ ուժն էլ մտնի ԱԺ, խաղի մեջ կմտնեն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ու «Ազատ դեմոկրատները»: Մյուսները շանսեր չունեն»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:

Անդրադառնալով ԱԺ մտնելու հնարավորություն ունեցող ուժերին՝ Ադիբեկյանը տարբերակում է, որ երիտասարդների հիմնական մասը իր ձայնը տալու է ՀՀԿ-ին ու «Ծառուկյանին»: ՀՀԿ-ին կընտրեն այն երիտասարդները, որոնք ցանկանում են ուսխորհուրդներ մտնել, աշխատանքային կարիերա անել: Իսկ Գագիկ Ծառուկյանը ստանալու է նրանց ձայների մի մասը, քանի որ ուսանողներին ֆինանսավորելու, անվճար ավտոբուսներ տրամադրելու ծրագրեր է իրականացնում: Ընդ որում, ՀՀԿ-ին ընտրող երիտասարդների մեջ գերակշռում են բարձրագույն կրթություն ունեցողները, «Ծառուկյանին»՝ հակառակը: ՀՅԴ-ն ունի միջին՝ 39-59 տարիքի ընտրողներ, որոնց մեջ գերակշռում են տղամարդիկ եւ կրթական բարձր մակարդակ ունեցողները: «Ելքը», ըստ Ադիբեկյանի, մյուսների համեմատ նոր շունչ է բերում: «Մարդիկ արդեն հոգնել են ավանդական ուժերից, ընտրողը նման խնդիր էլ ունի, ինչը բարձրացնում է «Ելքի» հնարավորությունները: Նման խնդիրներ կան, որոնք ազդում են ընտրական տրամադրությունների եւ ընտրության արդյունքների վրա»,- ասում է նա:

Ադիբեկյանը նաեւ ընդգծում է ռեյտինգային թեկնածուների ինստիտուտը եւ հավելում, որ ընտրություններին մասնակցող ուժերի հաջողությունների մի զգալի մասը նրանք են ապահովում: «Ինչքան էլ Միհրան Պողոսյանին չսիրեն, Քանաքեռ-Զեյթունում նա որոշակի բարեգործական ծրագրեր է իրականացրել: Եվ այնտեղից նա ձայներ է տանելու, կապ չունի, թե որ կուսակցությանն է պատկանում»,- վստահ է սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած խաղաղության կարգախոսին, ապա Ադիբեկյանի ներկայացմամբ՝ հարցվածների 83 տոկոսը ԼՂՀ հարցի լուծումը պատկերացնում է Արցախի անկախության ճանաչմամբ, 7 տոկոսը պատրաստ է փոխզիջումների: Եվ ՀԱԿ-ը հավակնում է ստանալ հենց այդ 7 տոկոսի ձայները:

Նշեցինք, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումների դեպքում կարծիք կա, որ դրանք հիմնականում իշխանություններն են պատվիրում: Ընդ որում, այնպիսի արդյունքներով են պատվիրում, որ դրանք համընկնեն իրենց պատկերացրած կամ ցանկացած արդյունքների հետ: Իսկ նախապես նման դասավորություն ներկայացնելով՝ մինչեւ ընտրությունների ավարտը հանրությանը սովորեցնում են այդ արդյունքներին: Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում չցանկացավ ուղիղ պատասխանել այս դիտարկմանը: «Մենք, որպես անկախ սոցիոլոգիական կենտրոն, հարցումներ ենք անում, բայց եթե պատկերը դարձնում է այդպիսին, անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքներ կարող են լինել, մենք պարտավոր ենք դա հրապարակել: Կարող եք առաջնորդվել այլ հարցումներով՝ օրինակ, ՖԲ-ում: Յուրաքանչյուրը կարող է ընտրել այն աղբյուրը, որն արժանահավատ է համարում: Մենք հասկանում ենք, որ կա դժգոհություն իշխող կուսակցության նկատմամբ, բայց եթե չլիներ այդ դժգոհությունը, միգուցե ավելի բարձր՝ 80-90 տոկոս ստանար: Մենք 100 տոկոսանոց ճշմարտություն չենք ասում»,- ասաց Արման Նավասարդյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10724 դիտում

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին